Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 14-րդ եւ դարձի 3-րդ հանգրուանի ծիրին մէջ, շաբաթ, 20 փետրուարին, Սաֆայի դաշտին վրայ ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը հիւրը եղաւ Շեպիպեթ Մազրաայի:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ իր կատարած նախորդ երկու մրցումներուն պարտութիւն կրած էր, այս անգամ ալ 3-1 արդիւնքով տեղի տուաւ իր մրցակիցին դիմաց, այսպիսով կրելով դարձի իր երրորդ յաջորդական պարտութիւնը:
ՀՄԸՄ-ի միակ կոլը նշանակեց Յակոբ Տօնապետեան (45-րդ), մինչ Մազրաայի կոլերը նշանակեցին Հասան Ղունամ (16-րդ), Մոհամետ Մըրհի (61-րդ) եւ Մոհամետ Զայաթ (86-րդ):
Օրուան իրաւարարներն էին` Մոհամետ Հատտատ (կեդրոնի), Ալի Հաժ եւ Տէյվիտ Ահուար, իսկ չորրորդ իրաւարարը` Ֆիրաս Ապտել Խալեք:
ՀՄԸՄ-ի կէտերը մնացին անփոփոխ` 20, մինչ Մազրաա իր կէտերը բարձրացուց 15-ի:
Ստորեւ դասաւորումը` 14-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
ԿԷՏ | Յ. | Հ. | Պ. | |
1.- Թատամոն Սուր | 42 | 14 | 0 | 0 |
2.- Ախա Ահլի Ալէյ | 32 | 10 | 2 | 2 |
3.- Մապարրա | 25 | 7 | 4 | 3 |
4.- Ահլի Նապաթիէ | 22 | 6 | 4 | 4 |
5.- Ամալ Մաարաքէ | 22 | 6 | 4 | 4 |
6.- ՀՄԸՄ | 20 | 6 | 2 | 6 |
7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 19 | 4 | 7 | 3 |
8.- Ահլի Սայտա | 15 | 4 | 3 | 7 |
9.- Շեպիպեթ Մազրաա | 15 | 4 | 3 | 7 |
10.- Ռիատա Ուալ Ատապ | 14 | 4 | 2 | 8 |
11.- Ումմալ Թրիփոլի | 5 | 1 | 2 | 11 |
12.- Հիլալ Հարեթ Նաամէ | 3 | 0 | 3 | 11 |