Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը եւ տուաւ համապատասխան որոշումներ:
Շեքքա ակումբը երկուքուկէս միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ` նկատի ունենալով, որ անիկա քաշուեցաւ Լիբանանի փոքրերու 2015-2016 տարեշրջանի ախոյեանութենէն:
Ֆետերասիոնը հրապարակեց Ա. դասակարգի ախոյեանութեան 12-րդ եւ դարձի առաջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը, որ պիտի սկսի այս շաբաթավերջին` հետեւեալ ձեւով.
| ՈՒՐԲԱԹ, 19 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Ղազիէ – Ահտ | 14:15 | Քֆարժոզ |
| Անսար – Թրիփոլի | 15:30 | Պէյրութ |
| ՇԱԲԱԹ, 20 ՓԵՏՐՈՒԱՐ. | ||
| Սալամ Զղարթա – Շապապ Սահել | 14:15 | Զղարթա |
| Իժթիմահի – Նըժմէ | 15:30 | Թրիփոլի |
| ԿԻՐԱԿԻ, 21 ՓԵՏՐՈՒԱՐ. | ||
| Նեպի Շիթ – Ռասինկ | 14:15 | Նեպի Շիթ |
| Սաֆա – Սաժես | 15:30 | Սայտա |
Ինչ կը վերաբերի Բ. դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանին, յայտագիրը հետեւեալն է.
| ՈՒՐԲԱԹ, 19 ՓԵՏՐՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ահլի Սայտա – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Սայտա |
| Մապարրա – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Ահտ |
| ՇԱԲԱԹ, 20 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Շեպիպեթ Մազրաա – ՀՄԸՄ | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 21 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
| Թատամոն Սուր – Ռիատա Ուալ Ատապ | 14:15 | Սուր |
| Հիլալ Հարեթ Նաամէ – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սաֆա |
| Ումմալ Թրիփոլի – Ամալ Մաարաքէ | 14:15 | Զղարթա |
Իսկ Գ. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանին ծիրին մէջ, ուրբաթ, 19 փետրուարին, Զղարթայի դաշտին վրայ յետմիջօրէի ժամը 14:15-ին տեղի կ՛ունենայ Արապի Թրիփոլի – ՀՄՄ մրցումը (Ա. խմբակ):
Ահլի Նապաթիէի պատասխանատուներէն Ֆուատ Մըզհեր մէկ տարիով կախակայուեցաւ` իր ունեցած ոչ մարզավայել արարքին համար:


