Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ` կիրակի, 14 փետրուարին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Ահլի Սայտան:
Մրցումը աւարտեցաւ Ահլի Սայտայի յաղթանակով` 3-0 արդիւնքով (կիսախաղ` 0-0):
ՀՄԸՄ, որ դարձի մրցումները սկսաւ 3-րդ դիրքին վրայ, 12-րդ հանգրուանին պարտութեամբ սկսաւ իր մրցումները եւ նահանջեց 4-րդ դիրք:
Երէկ իր կրած պարտութենէն ետք, ՀՄԸՄ դիրք մը եւս նահանջելով այժմ կը գրաւէ 5-րդ դիրքը:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Թատամոն Սուր | 39 (50-4) |
2.- Ախա Ահլի Ալէյ | 31 (29-10) |
3.- Մապարրա | 24 (25-16) |
4.- Ամալ Մաարաքէ | 21 (26-29) |
5.- ՀՄԸՄ | 20 (23-15) |
6.- Ահլի Նապաթիէ | 19 (22-12) |
7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 18 (25-16) |
8.- Ահլի Սայտա | 14 (13-20) |
9.- Ռիատա Ուալ Ատապ | 14 (11-27) |
10.- Շեպիպեթ Մազրաա | 12 (13-24) |
11.- Ումմալ Թրիփոլի | 4 (9-44) |
12.- Հիլալ Նաամէ Հարեթ | 3 (10-39) |