Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սա Պաշտօնների Վերաբաշխում Չէ, Սա Քաղաքական Համագործակցութիւն Է

Փետրուար 13, 2016
| Գլխաւոր լուրեր, Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

FotorCreated-19

Սա պաշտօնների վերաբաշխում չէ, սա քաղաքական համագործակցութիւն է ծրագրերի, անելիքների, նպատակների շուրջ, պաշտօնները տասներորդական հարց են. «Շանթ» հեռուստաընկերութեան եթերում, հիւրընկալուելով Արամ Աբրահամեանին` երէկ յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղուան Վարդանեանը:

Խօսելով ՀՅԴ-ՀՀԿ բանակցութիւնների մասին` նա նախ մանրամասնեց, որ մինչեւ այս պահը դրանք ընթացել են ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի եւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի միջեւ: Վարդանեանը, ինչպէս բազմիցս է նշել, եւս մէկ անգամ շեշտեց, որ մամուլի պատկերացումները բանակցութիւնների վերաբերեալ թիւր են, դրանք էլ ներկայացւում են հանրութեանը:

«Մենք առաջարկել ենք մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են ե՛ւ քաղաքական համակարգի բարեփոխմանը` սահմանադրութիւն, Ընտրական օրէնսգիրք եւ այլն, ե՛ւ ընկերային-տնտեսական առկայ խնդիրներին, նաեւ` արտաքին քաղաքական խնդիրներին: Նպատակը մէկն է` երկրում որակական փոփոխութիւնների թափ առաջացնել: Ես կարծում եմ, որ առաջիկայում կը լինեն նաեւ հրապարակային յայտարարութիւններ յստակ անելիքների մասին: Համագործակցութեան ցանկացած ձեւաչափ ենթադրում է ինչ-որ համագործակցութեան մեքանիզմներ` ինչպէ՞ս ենք քննարկումներ անելու, ինչպէ՞ս ենք որոշումներ կայացնելու, ինչպէ՞ս ենք փոխզիջումի գալու եւ այլն: Սա նոյնպէս ենթադրում է աշխատանք: Եւ միայն վերջում արդէն խօսքը վերաբերում է յստակ ոլորտների պատասխանատուութեանը», ասաց Վարդանեանը:

Զրոյցը ներկայացնում ենք հարցուպատասխանի տեսքով:

ՀԱՐՑՈՒՄ.- Ենթադրենք` Արագածոտնի մարզպետի պաշտօնը ինչո՞վ է նպաստելու այդ խնդիրների լուծմանը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Եթէ վերցնենք մի հարցը, բոլորից կտրենք, կարող է նման հարց առաջանալ: Բանակցութիւնները երկու կողմերի միջեւ են, քննարկւում է պատասխանատուութեան խնդիրը, այնպէս չէ, որ Դաշնակցութիւնն ասում է` ես կը վերցնեմ միայն այս-այս ոլորտները, եթէ` չէ, ուրեմն` չէ: Ասում ենք` մենք այս արժէքներն ունենք, ուզո՞ւմ էք միասին անենք: Սիրո՛վ: Եւ դրա համար մենք առաջարկում ենք այս-այս պատասխանատուութիւնները: Միւս կողմն ասում է` հնարաւոր է սա, հնարաւոր չէ սա, սա կարելի է, սա չի կարելի: Այնպէս որ, սրանք երկու կողմի բանակցութիւններ են եւ վերջնագրերով չեն ընթանում: Սա խորքային, դանդաղ աշխատանք է:

Հ.- Օրինակ` կրթութեան եւ գիտութեան ոլորտը: Դուք ասացիք, որ ուզում էք ծաղկեցնե՞լ այդ ոլորտը, եւ ձեզ ասացին` այո՞:

Պ.- «Ծաղկեցնել» բառը որտեղի՞ց: Գիտէք` մենք հրաշալի հասկանում ենք այսօրուայ մեր խնդիրները: Մանաւանդ այս ժամանակաշրջանում գիտէք` ի՛նչ տնտեսական ծանր վիճակի մէջ ենք` հազար հարցերով պայմանաւորուած: Եւ մտածել, որ սա մէկ օրում հնարաւոր է կամ մէկ տարում հնարաւոր է ծաղկեցնել, չէ՛, բայց կայ նաեւ մարդուժի խնդիր, փորձառութեան խնդիր, աշխատանքի խնդիր: Այնպէս որ, ես կարծում եմ` մեր մասնակցութիւնը որոշակի ոլորտներում կարող է նոր որակ հաղորդել կառավարութեան արդիւնաւէտութեանը: Դա վերաբերում է ե՛ւ մարզերին, ե՛ւ նախարարութիւններին:

Հ.- Փորձառութեան վերաբերեալ: Կարո՞ղ է արդեօք պատահել, որ հին  մարդուժը գայ, այսինքն չորրորդ անգամ Լեւոն Մկրտչեանը նշանակուի կրթութեան եւ գիտութեան նախարար:

Պ.- Չեմ բացառում, ինչպէս արդէն ասուել է մի քանի անգամ: Այսօր Լեւոն Մկրտչեանը եւս պատասխանել է հարցերին:

Հ.- Նախորդ փորձի վերաբերեալ: Դուք արդէն մէկ անգամ կամ երկու անգամ ունեցել էք նախարարական պաշտօններ: Դա բեկումնային եղե՞լ է մեր երկրի պատմութեան մէջ:

Պ.-  Կարծում եմ, որ մեր նախորդ փորձն իսկապէս դրական է եղել: Յատկապէս 2000-ական թուականների սկզբին գործօնները բազմաբնոյթ էին, եւ տնտեսական զարգացում կար, ժողովրդագրական պատկերը դրական լուծումներ էր ցոյց տալիս: Անպայման դրական է եղել: Սկզբունքային անհամաձայնութիւններն էին համախմբումից դուրս գալու` մեր պատճառը: Ես կարծում եմ, որ մեր փորձառութիւնը միայն կ՛օգնի: Մարդ սովորում է նաեւ անցեալի դասերից:

Հ.-  Անցեալի տարաձայնութիւններն այլեւս չկա՞ն` հայ-թուրքական յարաբերութիւնների մասով:

Պ.-  Հայ-թուրքականի մասով մենք ասել ենք, որ դրանք արդէն մեռած են: Հանրապետութեան նախագահը յայտարարութիւն արեց, որ Ցեղասպանութեան խնդիր ունենք, հայրենազրկում է սա, երկրորդ` որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կայ սահմանների խնդիր, եւ երրորդ` որ Ղարաբաղի հարցը որեւէ կերպ չի կարող առնչուել այս խնդրին: Դրանից յետոյ եղաւ Սահմանադրական դատարանի վճիռը:

Հ.- Դուք բաւարարուա՞ծ էք:

Պ.- Մենք բաւարարուած չենք: Մենք այսօր էլ գտնում ենք, որ այդ ձեւական ստորագրութիւնը, որ մնացել է արձանագրութիւնների տակ, պէտք է ետ կանչել: Մենք համոզուած ենք, որ այդ արձանագրութիւնները մեռելածին են:

Հ.- ԵՏՄ-ի մասով փոխհասկացողութիւն ունէ՞ք ՀՀԿ-ի հետ:

Պ.- ԵՏՄ-ի հետ կապուած մեր մօտեցումները յայտնի են, մենք քուէարկել ենք ԱԺ-ում: Այնպէս չէ, որ մենք բացառմամբ ենք առաջնորդւում: Մենք կողմնակից ենք Եւրոմիութեան հետ ամենասերտ համագործակցութեան, մենք նաեւ կողմնակից ենք յարաբերութիւններ զարգացնելուն այս ռազմավարական գործընկերոջ հետ: Այստեղ ուղղակի անջրպետ դնել` կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ, ճիշդ չէ, բայց Դաշնակցութիւնն անվերապահօրէն կողմնակից է ՀՀ-ի ինքնիշխանութեանը, եւ ՀՀ-ի անկախ պետականութիւնը մեզ համար բարձրագոյն արժէք է:

Հ.- Դուք եղել էք աշխատանքի եւ ընկերային հարցերի նախարար: Ձեր` նախարար լինելու շնորհիւ թոշակառուների, ծերերի կեանքը բարելաւուե՞ց: Եթէ դուք չլինէիք, եթէ դաշնակցական չլինէր, նոյնը կը լինէ՞ր, թէ՞ աւելի լաւ կամ աւելի վատ:

Պ.- Ինձ համար դժուար կը լինի դատել: Մի բան ակնյայտ է, որ այդ տարիներին էական, արմատական փոփոխութիւններ են եղել բոլոր այդ ոլորտներում: 5 հազար դրամ աշխատավարձը դարձել է 25 հազար դրամ: Մեր աշխատանքն արդիւնքներ ունեցել է: Ես արդէն ասացի, որ երկրում տնտեսական վիճակն այլ էր, հնարաւորութիւններն այլ էին, պիւտճէն համալրւում էր, այլ պայմաններ կային: Բայց որ Դաշնակցութիւնը դրական դեր է խաղացել այդ համախմբական կառավարութեան մէջ, ես միանգամայն համաձայն եմ:

Հ.- Ինչո՞ւ էք նախարարութիւններ վերցնում ընտրութիւններից առաջ, համախմբական կառավարութիւն կամ դաշինք են կազմում ընտրութիւններից յետոյ:

Պ.- Շատ տրամաբանական է: Մենք բազմիցս յայտարարել ենք: Բայց ինչո՞ւ էք նախարարութիւններ վերցնելն անընդհատ ասում: Մենք գիտակցում ենք, որ դասական, բնական համախմբական նախարարութիւններ ձեւաւորւում են ընտրութիւններից յետոյ, երբ որեւէ քաղաքական ուժ չի կարող միայնակ կառավարութիւն կազմել եւ կարիք ունի այլ ուժերի աջակցութեան: Ցաւօք, Հայաստանում այդպիսի փորձառութիւն գրեթէ չենք ունեցել, բայց մենք այսօր ունենք այլ խնդիր: Մենք այսօր ունենք նոր սահմանադրութիւն, որն անհրաժեշտ է կեանքի վերածել, այս սահմանադրութեան համար մենք պատասխանատու ենք եւ ուզում ենք երկրում դրական ակնկալիք առաջացնել հասարակութեան շրջանում: Ես վստահ եմ, որ հասարակութեան հատուած կայ, որը ցանկացած պարագայում դժգոհելու է, հայհոյելու է, չի համաձայնելու եւ այլն: Մենք գտնում ենք, որ այսօր ուժերի միաւորումը եւ, միմեանց հետ կիսելով, պատասխանատուութիւնն աւելի արդիւնաւէտ կարող է լինել: Միշտ էլ մէկ խելքը լաւ է, բայց երկուսն աւելի լաւ է, միշտ ճշմարտութիւնը գտնւում է բանավէճի, համաձայնութիւնների դաշտում:

Հ.- Յատկապէս կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը վերցնելով` արդեօք մանկապարտէզների, դպրոցների լծակները չե՞ն օգտագործուի ընտրութիւնների ընթացքում:

Պ.- Ես ձեզ խորհուրդ կը տամ, մեր լրատուական ամբողջ դաշտին` առհասարակ, ուսումնասիրէք մեր փորձառութիւնը: Մեր ոչ մի նախարար այն ժամանակ որեւէ նախարարութիւնում նման կուսակցականացման գործընթաց չի ծաւալել երբեք: Կուսակցականացումը պետական աշխատանքում անթոյլատրելի է, ինչը արուել է մեծ ծաւալով: Ուսումնասիրէք Լեւոն Մկրտչեանի եւ Սպարտակ Սէյրանեանի աշխատած տարիները: Ես եկել եմ աշխատանքի առաւօտեան, գործակարգավարական խորհրդակցութիւն է եղել, երկու պայմանագրով ինձ մօտ եկել են փոխնախարարներ` մէկը` ՕԵԿ-ից, մէկը` Հանրապետականից, եւ տեսել եմ, որ առաջին օրը աշխատանքի եկած փոխնախարարները կամ առաջին անգամ խորհրդակցութեան եկածները, իրենց կուսակցութիւնների կրծքանշանները կպցրած, նստած են: Ես նրանց ասացի, որ ոտքի կանգնեն, դուրս գան սենեակից, հանեն իրենց կրծքանշանները, նոր գան, նստեն: Մինչեւ ժամը վեցը` աշխատանքի աւարտը, կուսակցութիւն չկայ, եւ դա եղել է մեր բոլոր ղեկավարած նախարարութիւններում:

Հ.- ՀՀԿ-ի պարագայում նո՞յնն է լինելու:

Պ.- Անշո՛ւշտ: Պետական ծառայութեան մէջ կուսակցականութիւնն ամենավատ ազդեցութիւն է ունենում:

Հ.- Նրանք հարսանիք են գնում իրենց կրծքանշաններով:

Պ.- Դա իրենց խնդիրն է: Ձեզ մօտ գալիս եմ առանց կուսակցական կրծքանշանի եւ հարսանիքի էլ եմ գնում այդպէս:

 

yerkir.am

Նախորդը

Թուրքիան Փլուզուելու Է, Բայց Հիմա Պէտք Է Զգուշանալ, ԳԱԱ Պատմութեան Հիմնարկի Տնօրէն

Յաջորդը

Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Կիպրոսի Դեսպանը

RelatedPosts

Ակնարկ.  Սիւնիքը` Ապու Տապիի Տաք Կէտ
Գլխաւոր լուրեր

Ակնարկ. Սիւնիքը` Ապու Տապիի Տաք Կէտ

Յուլիս 12, 2025
Սաղաթէլեան. «Մեզ Լռեցնել Չեն Կրնար»
Գլխաւոր լուրեր

Սաղաթէլեան. «Մեզ Լռեցնել Չեն Կրնար»

Յուլիս 12, 2025
Պրուսօ. «Միացեալ Նահանգներ Կ՛աջակցին  Ազրպէյճանի Եւ Հայաստանի Միջեւ Խաղաղութեան Ձգտման»
Գլխաւոր լուրեր

Պրուսօ. «Միացեալ Նահանգներ Կ՛աջակցին Ազրպէյճանի Եւ Հայաստանի Միջեւ Խաղաղութեան Ձգտման»

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?