Ինչպէս նախապէս հաղորդած էինք, նախորդ շաբաթավերջին աւարտեցաւ Աւստրալիոյ թենիսի միջազգային բաց մրցաշարքը, որ 2016-ի առաջին կրան շլեմի մրցաշարքն է:
Թէեւ թիւ 1 դասուած սերպ Նովաք Ճոքովիչ տիտղոսը պահեց իր մօտ` յաղթելով 2-րդ դասուած անգլիացի Էնտի Միւրէյին, սակայն պարագան ամբողջութեամբ տարբեր եղաւ աղջկանց պարագային, երբ 7-րդ դասուած գերմանացի Անճելիք Քերպըր ստեղծեց մեծ անակնկալ մը, երբ արգելք հանդիսացաւ թիւ 1 դասուած ամերիկացի Սերենա Ուիլիըմզին, որ տիտղոսը պահէ իր մօտ:
Երէկ հրապարակուած թենիսի միջազգային դասաւորման մէջ, տիտղոսին տիրացած ըլլալուն պատճառով Քերպըր 6-րդ դիրքէն բարձրացաւ 2-րդ դիրք` իր տրամադրութեան տակ ունենալով 5700 կէտ: Բնականաբար Սերենա Ուիլիըմզ մնաց առաջին (9245 կէտ):
Ռուսիան ներկայացնող Մարկարիթա Գասպարեան 58-րդ դիրքէն բարձրացաւ 42-րդ դիրք, ինչ որ կը նկատուի կարեւոր ոստում մը:
Ստորեւ` նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ` անոնց գրաւած նախկին դիրքերը).
ՏՂԱՔ | ԿԷՏ |
1.- (1) Նովաք Ճիոքովիչ (Սերպիա) | 16.790 |
2.- (2) Էնտի Միւրէյ (Անգլիա) | 8945 |
3.- (3) Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) | 8795 |
4.- (4) Սթանիսլաւ Վաւրինքա (Զուիցերիա) | 6325 |
5.- (5) Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) | 4880 |
6.- (8) Տաւիտ Ֆերեր (Սպանիա) | 4325 |
7.- (7) Քէյ Նիշիքորի (Ճափոն) | 4235 |
8.- (6) Թոմաս Պերտիչ (Չեխիա) | 4200 |
9.- (10) Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա) | 2905 |
10.- (9) Ռիշար Կասքէ (Ֆրանսա) | 2760 |
ԱՂՋԻԿՆԵՐ | |
1.- (1) Սերենա Ուիլիըմզ (Միացեալ Նահանգներ) | 9245 |
2.- (6) Անճելիք Քերպըր (Գերմանիա) | 5700 |
3.- (2) Սիմոնա Հալեփ (Ռումանիա) | 5545 |
4.- (4) Ակնիեսցքա Ռատուանսքով (Լեհաստան) | 5210 |
5.- (3) Կարպին Պլանքօ (Սպանիա) | 4991 |
6.- (5) Մարիա Շարափովա (Ռուսիա) | 3672 |
7.- (8) Ֆլաւիա Փեննեթթա (Ռուսիա) | 3611 |
8.- (11) Քարլա Սուարես Նաւարօ (Սպանիա) | 3595 |
9.- (7) Փեթրա Քվիթովա (Չեխիա) | 3582 |
10.- (9) Լիւսի Սաֆարովա (Չեխիա) | 3580 |
……………………………………………………………………… | |
42.- (58) Մարկարիթա Գասպարեան (Ռուսիա) | 1181 |