Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Աբխազիա Չի Կարելի, Իսկ Թուրքիա՞

Փետրուար 1, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Tatul Hagopian11Գուցէ լաւ չէ, երբ պետութիւնը, տուեալ դէպքում` արտաքին գործերի նախարարութիւնը, միջամտում է մարզական մի միջոցառման, որի մէջ ներգրաւուած է «Արարատ» ֆութպոլային ակումբը: Սակայն սա այն դէպքն է, երբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը ճիշդ է վարուել:

Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը յորդորել է «Արարատ»-ին` չմեկնել Աբխազիա, որտեղ յունուարի 27-ին պէտք էր կայանար խմբի ընկերական հանդիպումը ռուսական «Վոլկա» ակումբի հետ: «Մենք Աբխազիան որպէս առանձին միաւորում չենք ճանաչում, եւ, հետեւաբար, առարկել ենք, որ տեղի ունենայ ընկերական ֆութպոլային հանդիպումը Սուխումում», Epress.am-ի հետ զրոյցում ասել է արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը:

Աբխազիայի արտաքին գործերի նախարարութիւնը Հայաստանի քայլը համարել էր «ոչ բարեկամական»: «Մեր ժողովուրդների միջեւ վաղեմի պատմական կապեր կան, իսկ Աբխազիայում բնակւում է խոշոր հայկական համայնք, որը Աբխազիայի բազմազգ ժողովրդի անբաժանելի մասն է», յայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչը:

«Մենք մեր որոշումներում եւ քայլերում առաջնորդւում ենք միայն մեր ազգային, պետական շահերով», ի պատասխան ասել է Բալայեանը:

Անշուշտ շատ աւելի լաւ կը լինէր, եթէ «Արարատ»-ը պայմանաւորուած չլինէր Աբխազիայում հանդիպում անցկացնելու շուրջ, որպէսզի նաեւ չլինէր աբխազական կողմի հասկանալի դժգոհութիւնը: Այդ դժգոհութիւնը եւս պէտք է հաշուի առնել, քանի որ Աբխազիայում ունենք 50 հազարից աւելի հայութիւն, բազմաթիւ հայկական գիւղեր, հայկական դպրոցներ:

Բայց երբ խօսքը Հայաստան-Վրաստան յարաբերութիւնների մասին է, ապա պէտք է չափազանց նրբանկատ լինել: Վրաստանը Հայաստանի համար ամէնից կարեւոր գործընկերն է ու հարեւանը: Եւ սա հաշուի առնելով` Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը պէտք է հետեւողական լինի եւ հետեւի, որպէսզի տարբեր քայլերով, այդ թւում` մարզական, թիւրըմբռնում եւ անիմաստ լարուածութիւն չառաջանայ երկկողմ յարաբերութիւններում: Օրինակ, ինչպէս եղաւ անցեալ տարի, երբ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակեանը որոշեց, որ պէտք է ընդունի Հարաւային Օսեթիայի խորհրդարանի ղեկավարին, այդպիսով` ստեղծելով հայ-վրացական գայթակղութիւն:

Եթէ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը յորդորում է հայկական ֆութպոլային ակումբին հրաժարուել Սուխումում հանդիպում անցկացնելուց, ինչը արդարացուած քայլ է, որպէսզի դրա պատճառով Երեւան-Թիֆլիս յարաբերութիւնները չտուժեն, ապա նոյնը պէտք է անի այն դէպքում, երբ հայկական ֆութպոլային ակումբները ուսումնամարզական հաւաքներ են անցկացնում Անթալիայում:

Ուղիղ մէկ տարի առաջ այս օրերին Հայաստանի բարձրագոյն խմբի առաջնութեան 8 խմբերից  5-ը ուսումնամարզական հաւաք էին անցկացնում Անթալիայում, այդ թւում` ընկերական հանդիպումներ: Այդ խմբերն են` Երեւանի «Փիւնիկը», «Ուլիսը», «Բանանցը», «Ալաշկերտը», ինչպէս նաեւ` Գիւմրիի «Շիրակը»:

Թուրքիան այն պետութիւնն է, որ շրջափակման տակ է պահում Հայաստանը, հրաժարւում դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել, ժխտում է Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, օժանդակում Ազրպէյճանին ընդդէմ Հայաստանի ու Արցախի: Թուրքիան Հայաստանի հանդէպ վարում է թշնամական քաղաքականութիւն:

Այս գրութիւնը պատրաստելու ընթացքում Հայաստանի մարզական լրատուամիջոցները հաղորդեցին, որ բարձրագոյն խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնող Երեւանի «Ալաշկերտ»  խումբը փետրուարի 1-ին կը մեկնի Թուրքիա`  Անթալիա, որտեղ տասնօրեայ մարզումներին զուգահեռ, փետրուարի 6-ին եւ 10-ին երկու ստուգողական խաղ կ՛անցկացնի Հունգարիայի երկու` «Սիոֆոկ» եւ «Սորոկսար» ակումբների հետ:

Ուշադրութի՛ւն դարձրէք` հայկական ֆութպոլային առաջատար ակումբը ոչ միայն Անթալիա է մեկնում ուսումնամարզական հաւաքի, այլ ընկերական հանդիպումներ է անցկացնում հունգարական խմբերի հետ: Հայաստանը խզել է դիւանագիտական յարաբերութիւնները Հունգարիայի հետ 2011-ին, երբ Պուտափեշտը Ազրպէյճանին վերադարձեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին:

Պէտք չէ բացառել, որ Հայաստանի ֆութպոլային այլ ակումբներ եւս այս տարի, ինչպէս նախորդ եւ անցնող տարիներին, ուսումնամարզական հաւաք կ՛անցկացնեն Թուրքիայում: Մինչեւ այժմ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը, գոնէ հրապարակաւ, չի յորդորել, որպէսզի հայկական ակումբները խուսափեն մի երկրում ուսումնամարզական հաւաք անցկացնելուց եւ հազարաւոր տոլարներ գումարներ թողնելուց, երբ այդ երկիրը շարունակում է թշնամական քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ:

Եթէ Աբխազիա չի կարելի, ապա Թուրքիան պէտք է արգելուի: Կայ մէկ այլ ընտրութիւն` չմիջամտել եւ ընդունել, որ մարմնամարզը չի կարելի խառնել քաղաքականութեանը: Բայց արդեօք մարմնամարզը քաղաքականութիւն չէ՞: Վկան` Հայաստան-Թուրքիա ձախողուած «ֆութպոլային դիւանագիտութիւնը»:

 

 

 

 

Նախորդը

Գառնիկ Բանեանի «Յուշեր Մանկութեան Եւ Որբութեան» Գիրքը

Յաջորդը

Ազգային Ու Պետական Անմոռանալի Դէմք Մը` Տոքթ. Սերվիչէն (Ծննդեան 200-Ամեակին Առիթով)

RelatedPosts

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
Անդրադարձ.  Հայաստանի Հանրապետութեան Հիմնադիր Արամ Մանուկեանի Կիսաքանդ Բնակարանի Ճակատագիրը Ո՞վ Կ՛որոշէ
Անդրադարձ

Ինչո՞ւ Այս Երկրին Յաջորդ Յեղափոխութիւնը Կրնայ Վանքէ Մը Սկսիլ

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?