Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայ Ազատամարտիկն Իր Ձեռքով Գծեց Արցախի Սահմանները. Արթուր Աղաբեկեան

Յունուար 30, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

«ԱՊԱՌԱԺ»

12626012_1518870075076311_1456783525_n-1

Յունուարի 28-ը Հայաստանի Հանրապետութեան տօնացոյցում նշւում է որպէս Բանակի օր: Այս օրը ունի մեծ կարեւորութիւն հայ ժողովուրդի համար, քանի որ մեր բանակն է մեր պետութեան  ու ազգի գլխաւոր պաշտպանը ու նրա հզօրութիւնից է կախուած  բոլորիս ապագան: Օրուան կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ, ՀՅԴ-ի անդամ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական եւ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկեանի հետ:

«ԱՊԱՌԱԺ».-  Ինչպէ՞ս եւ ի՞նչ հրամայականով ծնունդ առաւ հայկական բանակը:

ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿԵԱՆ.- Դեռ 1988թ, երբ Արցախի ժողովուրդը խաղաղ ցոյցի էր դուրս եկել ու ակնկալում էր խորհրդային իշխանութիւններից, որ վերջապէս Արցախը կը վերամիաւորուի մայր Հայաստանին, նոյն Խորհրդային Միութեան իշխանութիւնները դրդում էին ազերիներին, որպէսզի նրանք բռնութեամբ ճնշէին Արցախեան շարժումը: Փառք Աստծոյ, այդ օրերին գտնուեցին անհատներ, թէ՛ Հայաստանում եւ թէ Արցախում, որոնք հեռուն նայելով` ամէնուր խօսում էին ինքնապաշտպանութեան մասին: Հէնց այդ անհատներն էին (կարծում եմ` պատմութիւնը հետագայում անուն առ անուն կ՛անդրադառնայ նրանց), որոնք ինքնապաշտպանական ջոկատների ստեղծման ակունքներում էին: Յիշում եմ, որ 1988թ. աշնանը Արցախում արդէն կային ինքնապաշտպանական ջոկատներ: 1989թ, երբ ձեռքս ընկաւ Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանութեան» գիրքը, ես հասկացայ, որ մենք ճիշդ ճանապարհին ենք, քանի որ 1989թ. մենք արդէն ունէինք Նիկոլ Դումանի բնութագրած «մնայուն եւ ֆռռան ջոկատները»: Այս մնայուն եւ ֆռռան ջոկատները հետագայում դարձան հայկական Զինուած ուժերի հիմքը:

Բանակաշինութիւնն ընթանում էր ինքնապաշտպանութեանը զուգահեռ: Մի կողմից անհրաժեշտ էր բանակային ստորաբաժանումների ձեւաւորումը, միւս կողմից` ազերի օմոնականներին դիմակայումը: Այսպիսով, հայ ազատամարտիկը գծում էր Արցախի սահմանները:

Բազում պետութիւններ կազմաւորման ընթացքում ձեւաւորել են Զինուած ուժեր` զուտ դա ունենալու համար: Միգուցէ՞ այդպէս էլ այդ ուժերը չեն գործադրուել: Հայկական բանակը ստեղծման առաջին օրերից առ այսօր մնում է Հայաստանի եւ Արցախի լինելիութեան թիւ 1 երաշխաւորը:

«Ա.».- Ինչպէ՞ս որոշուեց յունուարի 28-ը հռչակել որպէս Հայկական բանակի օր:

Ա. Ա.- Նախորդ տարիներին առիթներ ունեցել եմ այս հարցի շուրջ խօսելու. յիշում եմ, երբ քննարկում էինք, թէ որ օրը պէտք է հռչակուի հայկական բանակի օր, կային բազում առաջարկներ: Մի խումբ ազատամարտիկներ փորձում էին որպէս բանակի օր առաջարկել սեպտեմբերի 20-ը` յատուկ գնդի ստեղծման օրը, սակայն պաշտպանութեան նախարարութիւնը միանշանակ մերժեց այդ առաջարկը: Յետոյ առաջարկուեց Շուշիի ազատագրման օրը` մայիսի 9-ը, սահմանել որպէս հայոց բանակի օր: Երբ այդ օրերի պաշտպանութեան նախարար Սերժ Սարգսեանի մօտ քննարկում էինք առաջարկները, նա առաջարկեց գտնել այդ օրերի Հայաստանի կառավարութեան որոշումները: Արխիւը ուսումնասիրելուց յետոյ պարզուեց, որ 1992 թ. յունուարի 28-ին` կառավարութեան առաջին նիստում, որոշում է կայացուել ստեղծել Զինուած ուժեր եւ նոյն օրը հրապարակուել է պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանի Թիւ1 եւ Թիւ01 հրամանները: Այս քննարկումից յետոյ պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս եկաւ առաջարկութեամբ` Հայաստանի տօների եւ յիշատակների մասին օրէնքում որպէս Հայկական բանակի օր հռչակել յունուարի 28-ը:

«Ա.».- Ըստ ձեզ` ո՞րն է հայկական բանակի մարտունակութեան գլխաւոր գրաւականը:

Ա. Ա.- Հայկական բանակի զինուոր, թէ սպայ, շարքային թէ գեներալ, գիտակցում է, որ օտարը չի երաշխաւորելու իր ծնողի, իր ընտանիքի եւ վերջապէս հայրենիքի անվտանգութիւնը: Հայ մարդը լաւ գիտի, ինչո՞ւ չէ, իր մաշկի վրայ զգացել է, որ եթէ այսօր չունենայինք մարտունակ բանակ, աշխարհն այլ լեզուով կը խօսէր Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ: Իսկ մեր մեծերը մեր ժողովրդին նորից կը սկսէին պատմել թղթէ շերեփի պատմութիւնը:

«Ա.».- Սահմանային իրավիճակը վերջին 2 տարիներին շարունակւում է գերլարուել, Ազրպէյճանն անընդհատ նոր զէնք ու զինամթերք է օգտագործում սահմանին. ինչպէ՞ս կը գնահատէք սահմանին տիրող այսօրուան իրավիճակը:

Ա. Ա.- Պաշտպանական դոկտրինա ունեցող պետութիւնները զինուած ուժերի կիրառման պլանները համապատասխանեցնում են հաւանական եւ անհաւանական հակառակորդների գործողութիւններին: Թէ՛ Լեռնային Ղարաբաղի եւ թէ Հայաստանն հաւանական եւ անհաւանական հակառակորդներ չունեն: Մենք ունենք թշնամի երկիր, որը փորձում է ահաբեկել մեր ժողովրդին: Ուստի, մենք, ժամանակ առ ժամանակ, պարտաւոր ենք վերանայելու թէ մեր ռազմավարութիւնը եւ թէ մարտավարութիւնը: Մենք նախայարձակ լինելու անհրաժեշտութիւն չունենք, բայց թշնամու ցանկացած ոտնձգութեանը պէտք է տանք համարժէք պատասխան` թէ՛ այսօր եւ թէ վաղը:

 

 

Նախորդը

Ազգային Ու Պետական Անմոռանալի Դէմք Մը` Տոքթ. Սերվիչէն (Ծննդեան 200-Ամեակին Առիթով)

Յաջորդը

Արջը Եւ… Թուրքը

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամանքը Առաջին Հերթին Հիմնուած Է Մեր Հաւաքական Քուէի Ուժին Վրայ*

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Պաշտօնները Կու Գան ու Կ՛երթան, Մեր Ժողովուրդին Բարօրութիւնը, Բարգաւաճումը Եւ Հզօրացումը Էականն Են ու Մնայուն*

Յուլիս 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?