Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանը կը սկսի այսօր` ուրբաթ, 29 յունուարին, Մութթահետ – Սաժես մրցումով:
Սկզբունքով անիկա պիտի սկսէր երեկոյեան ժամը 18:00-ին: Սակայն Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը յայտնեց, որ այս մրցումը սկիզբ պիտի առնէ երեկոյեան ժամը 20:30-ին, «Սաֆատի» մարզահամալիրին մէջ` նկատի ունենալով, որ անիկա պիտի սփռուի պատկերասփիւռէն:
Սակայն այս հաղորդագրութեան հրապարակումէն ժամեր ետք ֆետերասիոնը յայտարարեց, որ մրցումին ժամը կը պահէ անփոփոխ, այսինքն` անիկա պիտի սկսի նախկին ժամուն` երեկոյեան ժամը 18:00-ին:
Ստորեւ` 7-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
ՈՒՐԲԱԹ, 29 ՅՈՒՆՈՒԱՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Մութթահետ – Սաժես | 20:30 | Սաֆատի |
ՇԱԲԱԹ, 30 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Լուէյզի – Հուփս | 17:00 | Սանթրալ |
ԿԻՐԱԿԻ, 31 ՅՈՒՆՈՒԱՐ | ||
Պիպլոս – Թատամոն | 17:00 | Ժըպէյլ |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 1 ՓԵՏՐՈՒԱՐ | ||
Շանվիլ – Ռիատի | 20:30 | Տիք Մըհտի |
7-րդ հանգրուանին նախօրեակին այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
1.- ՀՄԸՄ | 5 | 1 |
2.- Ռիատի | 5 | 0 |
3.- Սաժես | 3 | 3 |
4.- Մութթահետ | 3 | 3 |
5.- Թատամոն | 3 | 2 |
6.- Հուփս | 3 | 2 |
7.- Շանվիլ | 1 | 4 |
8.- Պիպլոս | 1 | 4 |
9.- Լուէյզի | 0 | 5 |