
Մելպուրնի մէջ (Աւստրալիա) տեղի ունեցող Աւստրալիոյ թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի Դ. հանգրուանի մրցումներուն, երէկ 13-րդ դասուած քանատացի Միլոս Ռաոնիչ, կարեւոր անակնկալ մը ստեղծեց, երբ բաւական հետաքրքրական մրցումէ մը ետք 6-4, 6-3, 5-7, 4-6 եւ 6-3 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով մրցաշարքէն դուրս ձգեց 4-րդ դասուած զուիցերիացի Սթանիսլաւ Վաւրինքան:
Ռաոնիչի նման քառորդ աւարտականի իր տոմսը ապահովեց նաեւ 23-րդ դասուած ֆրանսացի Կայել Մոնֆիս, որ 7-5, 3-6, 6-3 եւ 7-6 արդիւնքով յաղթեց Անտրէյ Քուզնեցովին (Ռուսիա):
Ինչ կը վերաբերի աղջկանց Դ. հանգրուանի մրցումներուն, Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա, 14-րդ) 6-2 եւ 6-4 արդիւնքով յաղթեց իր մրցակիցին` Պարպորա Սթրիքովային (Չեխիա):
7-րդ դասուած գերմանացի Անճելիք Քերպըր հանգիստ յաղթանակով մը ապահովեց քառորդ աւարտականի իր տոմսը, երբ 6-4 եւ 6-0 արդիւնքով պարտութեան մատնեց իր ազգակիցը` Աննիքա Պեքը:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները (դ. հանգրուան).
ՏՂԱՔ

Էնտի Միւրէյ (Անգլիա, 2-րդ) – Պեռնար Թոմիչ (Աւստրալիա, 16-րդ) 6-4, 6-4 եւ 7-6:
Տաւիտ Ֆերեր (Սպանիա, 8-րդ) – Ճոն Այզնըր (Միացեալ Նահանգներ, 10-րդ) 6-4, 6-4 եւ 7-5:
Միլոս Ռաոնիչ (Քանատա, 13-րդ)- Սթանիսլաւ Վաւրինքա (Զուիցերիա, 4-րդ) 6-4, 6-3, 5-7, 4-6 եւ 6-3:
Կայել Մոնֆիս (Ֆրանսա, 23-րդ) – Անտրէյ Քուզնեցով (Ռուսիա) 7-5, 3-6, 6-3 եւ 7-6:
ԱՂՋԻԿՆԵՐ

Զհանկ Զհուայ (Չինաստան) – Մետիսըն Քիզ (Միացեալ Նահանգներ, 15-րդ) 3-6, 6-3 եւ 6-3:
Եոհաննա Քոնթա (Անգլիա) – Էքաթերինա Մաքարովա (Ռուսիա, 21-րդ) 4-6, 6-4 եւ 8-6:
Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա, 14-րդ) – Պարպորա Սթրիքովա (Չեխիա) 6-2 եւ 6-4:
Անճելիք Քերպըր (Գերմանիա- 7-րդ) – Անիքա Պեք (Գերմանիա) 6-4 եւ 6-0: