2016-ին տեղի ունենալիք թենիսի միջազգային առաջին մրցաշարքերուն մասնակցելէ հրաժարեցան աղջկանց աշխարհի ընդհանուր դասաւորման առաջին վեց դիրքերը գրաւողներէն հինգը:
Սերենա Ուիլիըմզ (առաջին) ծունկի վնասուածքի պատճառով հրաժարեցաւ մասնակցելէ Հոփմանի բաժակի մրցաշարքին:
Պրիսպանի մրցաշարքին պիտի չմասնակցին Սիմոնա Հալեփ (2-րդ), Կապին Մուկուրուզա (3-րդ) եւ Մարիա Շարափովա (4-րդ). բոլորն ալ` վիրաւոր ըլլալու պատճառով:
Իսկ Շենչժենի մրցաշարքին պիտի չմասնակցի վիրաւոր Փեթրա Քվիթովա (6-րդ):
Միայն Ակնեսցքա Ռատուանսքա (5-րդ) լաւ վիճակի մէջ ըլլալով կը մասնակցի Շենչժենի մրցաշարքին: