
Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան` Քալչիոյի 18-րդ եւ երթի նախավերջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, Ինթեր Միլան ամրապնդեց պարագլուխի իր դիրքը, 1-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Էմփոլիի (8-րդ) դաշտէն: Ինթերի կոլը նշանակեց Մաուրօ Իքարթի, նախքան Ա. կիսախաղին աւարտը:
Իր արձանագրած այս յաղթանակին շնորհիւ, Ինթեր իր ունեցած մէկ կէտի առաւելութիւնը պահեց Ֆիորենթինայի (2-րդ) եւ Նափոլիի (3-րդ) վրայ, որոնք իրենց կարգին յաղթանակներ արձանագրեցին:
Եուվենթուս 3-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Հելաս Վերոնային, մինչ, Ա. Սէ. Միլան, իր դաշտին` Սան Սիրոյի մէջ, 1-0 արդիւնքով պարտուեցաւ Պոլոնիայէն:
Ստորեւ` 18-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Ճենովա – Սամտորիա | 2-3 |
| Ուտինեզէ – Աթալանթա | 2-1 |
| Ա. Սէ. Միլան – Պոլոնիա | 0-1 |
| Քիեւօ Վերոնա – Ա. Էս. Ռոմա | 3-3 |
| Եուվենթուս – Հելաս Վերոնա | 3-0 |
| Լացիօ Ռոմա – Քարփի | 0-0 |
| Փալերմօ – Ֆիորենթինա | 1-3 |
| Սասուոլօ – Ֆրոզինոնէ | 2-2 |
| Էմփոլի – Ինթեր Միլան | 0-1 |
| Նափոլի – Թորինօ 2-1 | 2-1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ինթեր Միլան | 39 (24-11) |
| 2.- Ֆիորենթինա | 38 (36-16) |
| 3.- Նափոլի | 38 (33-14) |
| 4.- Եուվենթուս | 36 (31-14) |
| 5.- Ա. Էս. Ռոմա | 33 (35-21) |
| …………………………………………………. | |
| 18.- Ֆրոզինոնէ | 15 (19-36) |
| 19.- Քարփի | 11 (15-33) |
| 20.- Հելաս Վերոնա | 8 (12-30) |


