– Լայսթըր Սիթի Պարտուեցաւ
«Էնֆիլտ»-ի Մէջ
– Արսենալ Եւ Մանչեսթըր Եունայթըտ
Ձախողեցան Օտար Դաշտերու Վրայ

Շաբաթ, 26 դեկտեմբերին, տեղի ունեցան Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան` «Փրեմիեր լիկ»-ի 18-րդ հանգրուանի մրցումները:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Լայսթըր Սիթի 1-0 արդիւնքով պարտուած հեռացաւ Լիվըրփուլի դաշտէն` «Էնֆիլտ»-էն: Մրցումին միակ կոլը նշանակեց Քրիսթիան Պենթեքէ (63-րդ):
Սակայն անոր կրած այդ պարտութենէն չկրցաւ օգտուիլ Արսենալ, որ լաւագոյն առիթը ունէր գրաւելու դասաւորման պարագլուխի դիրքը:
Մարզիչ Արսեն Վենկերի կազմը` Արսենալ, 4-0 արդիւնքով ջախջախիչ պարտութիւն մը կրեց Սաութհեմփթընի դաշտին վրայ:
Պարտութիւն կրեց նաեւ Մանչեսթըր Եունայթըտ, երբ 2-0 արդիւնքով պարտուած հեռացաւ Սթոք Սիթիի դաշտէն:
Նշենք, որ վերջին 25 տարիներուն առաջին անգամ ըլլալով էր, որ Մանչեսթըր Եունայթըտ յաջորդական եօթը մրցումի ընթացքին չէր կրցած յաղթանակ արձանագրել:
Ստորեւ` 18-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Սթոք Սիթի – Մանչեսթըր Եունայթըտ | 2-0 |
| Պուրնըմաութ – Քրիսթալ Փալաս | 0-0 |
| Ասթոի Վիլա – Ուեսթ Համ | 1-1 |
| Չելսի – Ուաթֆորտ | 2-2 |
| Լիվըրփուլ – Լայսթըր Սիթի | 1-0 |
| Մանչեսթըր Սիթի – Սանտըրլենտ | 4-1 |
| Սուանզի – Ուեսթ Պրոմուիչ | 1-0 |
| Թոթենհամ – Նորուիչ | 3-0 |
| Նիւքասըլ – Էվըրթըն | 0-1 |
| Սաութհեմփթըն – Արսենալ | 4-0 |
18-րդ հանգրուանէն ետք այժմ դասաւորումը կը պարզէ հետեւեալ պատկերը.
| ԿԷՏ | |
| 1.- Լայսթըր Սիթի | 38 (37-25) |
| 2.- Արսենալ | 36 (31-18) |
| 3.- Մանչեսթըր Սիթի | 35 (37-20) |
| 4.- Թոթենհամ | 32 (31-14) |
| 5.- Մանչեսթըր Եունայթըտ | 30 (23-16) |
| ……………………………………………………….. | |
| 18.- Նիւքասըլ | 17 (9-19) |
| 19.- Սանտըրլենտ | 12 (12-19) |
| 20.- Ասթոն Վիլա | 8 (12-15) |
ԱՅՍՕՐ` երկուշաբթի, 28 դեկտեմբերին կը սկսին 19-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումները, հետեւեալ յայտագիրին հիմամբ (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Քրիսթալ Փալաս – Սուանզի | 17:00 |
| Էվըրթըն – Սթոք Սիթի | 17:00 |
| Նորուիչ – Ասթոն Վիլա | 17:00 |
| Ուաթֆորտ – Թոթենհամ | 17:00 |
| Ուեսթ Պրոմուիչ – Նիւքասըլ | 17:00 |
| Արսենալ – Պուրնըմաութ | 19:30 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Չելսի | 19:30 |
| Ուեսթ Համ – Սաութհեմփթըն | 19:30 |
| ՎԱՂԸ | |
| Լայսթըր Սիթի – Մանչեսթըր Սիթի | 21:45 |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ | |
| Սանտըրլենտ – Լիվըրփուլ | 21:45 |


