Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը, քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը եւ տուաւ շարք մը որոշումներ:
Իր անկարգապահ համակիրներուն պատճառով, Նըժմէ մէկուկէս միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ: Ատկէ բացի, ակումբը պարտի վճարել այն բոլոր ծախսերը, որոնք վնաս հասցուցին Պուրճ Համուտի քաղաքապետարանի մարզադաշտին` շուրջ վեց հարիւր հազար լիբանանեան ոսկի:
Շեպիպեթ Մազրաայի պատասխանատուներէն Մազեն Թապըշ եւ Ռուտի Մաժտալանի մէկական տարիով կախակայուեցան` իրենց ունեցած ոչ մարզավայել կեցուածքին պատճառով:
Վերոնշեալ ակումբին մաս կազմող ֆութպոլիստ Ռոպեր Քահուաժի երեք մրցումով կախակայուեցաւ:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը հետեւեալ ձեւով պիտի ընթանայ.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Ահտ – Սաֆա | 17:30 | Սայտա |
ՇԱԲԱԹ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
Շապապ Սահել – Իժթիմահի | 14:15 | Ահտ |
Նեպի Շիթ – Նըժմէ | 15:30 | Նեպի Շիթ |
ԿԻՐԱԿԻ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
Թրիփոլի – Շապապ Ղազիէ | 14:15 | Թրիփոլի |
Սաժես – Սալամ Զղարթա | 14:15 | Պուրճ Համուտ |
Անսար – Ռասինկ | 15:30 | Պէյրութ |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
Ահլի Նապաթիէ – Ռիատա Ուալ Ատապ | 14:15 | Քֆարժոզ |
Ախա Ահլի Ալէյ – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Պհամտուն |
ՇԱԲԱԹ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
ՀՄԸՄ – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Պուրճ Համուտ |
Ամալ Մաարաքէ – Հիլալ Հարեթ Նաամէ | 14:15 | Սուր |
ԿԻՐԱԿԻ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐ. | ||
Թատամոն Սուր – Մապարրա | 14:15 | Սուր |
Ումմալ Թրիփոլի – Ահլի Սայտա | 14:15 | Զղարթա |