«Էն. Պի. Էյ.»-ի պասքեթպոլի ախոյեանութեան մրցումներուն Կոլտըն Սթէյթի անընդմէջ (23-րդ) յաղթանակը շարունակուեցաւ նոր մրցանիշով եւ այս անգամ` Ինտիանայի դէմ: Ամերիկացի Լեպրըն Ճէյմսի արձանագրած 33 կէտերը օգնեցին փոխախոյեան Քլիվլենտին, որ իր խաղավայրին վրայ պարտութեան մատնէ Փորթլենտը:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| Քլիվլենտ – Փորթլենտ | 105-100 |
| Ինտիանա – Կոլտըն Սթէյթ | 123-131 |
| Պրուքլին – Հիւսթըն | 110-105 |
| Մեմֆիս – Օքլահոմա | 88-125 |
| Տենվըր – Օրլանտօ Մեճիք | 74-85 |
| Սաքրամենթօ Քինկզ- Եութա | 114-106 |


