Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանին ծիրին մէջ, այսօր տեղի կ՛ունենան երկու մրցումներ:
Այդ մրցումներէն մէկուն, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը պիտի մեկնի հիւսիս, ուր Թրիփոլիի մէջ հիւրը պիտի ըլլայ Ռիատա Ուալ Ատապի:
Մրցումը պիտի սկսի յետմիջօրէի ժամը 14:15-ին:
Ներկայ դրութեամբ, ՀՄԸՄ 11 կէտով կը գրաւէ դասաւորման 5-րդ դիրքը, մինչ Ռիատա Ուալ Ատապ 7 կէտով` 9-րդ դիրքը:
Սակայն խումբերը ի՛նչ դիրքի վրայ որ ալ գտնուին, ատիկա նկատի պէտք չէ առնել, այլ պայքարիլ` յաղթանակ ձեռք ձգելու համար:
ՀՄԸՄ-ի մարզիկներէն կ՛ակնկալուի այսօր ամէն գնով Պէյրութ վերադառնալ 3 կէտով:
Ստորեւ կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Նեպի Շիթ – Թրիփոլի | 15:30 | Զղարթա |
| ՇԱԲԱԹ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Ղազիէ – Սաժես | 14:15 | Քֆարժոզ |
| Ռասինկ – Նըժմէ | 14:15 | Պուրճ Համուտ |
| Սալամ Զղարթա – Սաֆա | 15:30 | Զղարթա |
| ԿԻՐԱԿԻ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Ահտ – Իժթիմահի | 14:15 | Սայտա |
| Անսար – Շապապ Սահել | 15:30 | Պէյրութ |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սուր |
| Ռիատա Ուալ Ատապ – ՀՄԸՄ | 14:15 | Թրիփոլի |
| ՇԱԲԱԹ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Հիլալ Հարեթ Նաամէ – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Սաֆա |
| Թատամոն Սուր – Ահլի Սայտա | 14:15 | Սուր |
| ԿԻՐԱԿԻ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Ամալ Մաարաքէ – Ումմալ Թրիփոլի | 14:15 | Սուր |
| Շեպիպեթ Մազրաա – Մապարրա | 14:15 | Սաֆա |


