Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայ Բեմի Անզուգական Վարդուհին

Դեկտեմբեր 4, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

DSCN2677

Դժուար է հրաժեշտի խօսք գրել մի անզուգական դերասանուհու, հաւատարիմ ընկերոջ, ճշմարտութեան հետեւորդի, բիւրեղեայ անձնաւորութեան, խորը հոգու տէր մարդու` Վարդուհի Վարդերեսեանի մասին:

Իր երկարամեայ բեմական գործունէութեան մասին հարիւրաւոր էջեր են գրուել, դեռ նոյնքան էլ կը գրուեն անշուշտ, եւ իր բազմահազար երկրպագուները ովքեր դեռ կենդանի են, կը շարունակեն կրել այս անկրկնելի դերասանուհու ստեղծած կերպարների հմայքը իրենց հոգում:

Մեծ արուեստագէտները երբեք չեն մեռնում: Նրանք միայն հեռանում են` յոգնած կամ յանկարծակի, մեզ թողնելով իրենց բացակայութեան տխուր փաստը, սակայն նրանք շարունակում են ապրել իւրաքանչիւր հանդիսատեսի հոգում, աչքերում, ականջներում թողած իրենց ստեղծած կերպարների պատկերով, ձայնով, շարժումներով, իրենց տուած հոգեկան հարստութիւններով:

Անկարելի է մոռանալ Վարդուհու ստեղծած առաջին դերը` Մարգարիտը, «Հայֆիլմ»-ի «Պատուի համար»-ում, նրա աչքերի խորը նայուածքը իր հօր գողութեան պահին, որը թափանցում է իւրաքանչիւր դիտողի հոգին ու մնում այնտեղ: Սարոյեանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մէջ Ճոնիի անզուգական կերպարը, նրա կերպարանափոխութիւնը կանացի Վարդուհուց` պատանի Ճոնին, որն իր գլըխկոնծիներով, սուլել սովորելու իր փորձերով, իր շարժումներով, հպարտ քայլելով ու ձայնափոխութեամբ, պատանու յափշտակութեամբ աշխարհն ու մարդկանց ճանաչելու անմիջական ձգտումով ոչ միայն բարձրագոյն տեղ գրաւեց ազգային թատերական պատմութեան մէջ, այլ դաջուեց ու մնաց իւրաքանչիւր հանդիսատեսի հոգում ու աչքերում` նրա ունկերում թողնելով պատանու իր առոյգ ու հաճելի ձայնը: Նպարավաճառ պրն. Կոսակից հաց խնդրելուց առաջ նրա համով, խորամանկ հարց ու փորձը` Չինաստանից սկսած մինչեւ ընտանիքի անդամների որպիսութեամբ հետաքրքրուելը: Կամ` խաղողի գողութիւնից յետոյ հօրը ուղղած իր վախեցած հարցումը` «Սա գողութի՞ւն է, պապա»: Սարոյեանի թատրերգութեան մէջ ոչ կենտրոնական դերը` Ճոնին, Վարդերեսեանը դարձրեց թատրերգութեան հիմնաքարը: Պատանի Ճոնիի խոցուած սրտով արտաբերուող խօսքերը` «Ես ոչ մէկի անունը չեմ տալիս, պապա՛, բայց ինչ-որ մի տեղ մի բան սխալ է», դարձրեց հնչող ճշմարտութիւն: Անկարելի է ոչ միայն մոռանալ, այլ չսիրել, չկապուել ու հոգում չպահել Ճոնի-Վարդերեսեանի կերպարը:  Իւրաքանչիւր շարժումն ու արտայայտութիւնը այնքան բնական, անմիջական, ոչ մէկ չափազանցութիւն, ո՛չ մէկ կեղծ ելեւէջ, հանդիսատեսին գրաւելու ոչ մէկ էժանագին միջոց: Սա է մեծ արուեստագէտի տարբերութիւնը, երբ բեմում անմիջականօրէն հանդիսատեսի աչքի առաջ ստեղծում, քանդակում ու շնչաւորւում է մի կերպար, մի էութիւն` միս ու արիւն դարձած, որին հանդիսատեսը այդ պահին է ճանաչում:

11221662_1061626307205518_812786490573842691_n-(1)

Վարդերեսեանի ստեղծած անզուգական կերպարների շարքը այնքան շատ ու բազմազան է, այնքան կատարեալ, որ անկարելի է բոլորին առանձին-առանձին յիշատակել այս պահին: Միայն պիտի աւելացնեմ, որ Վարդերեսեանի ստեղծած իւրաքանչիւր կերպար մնայուն տեղ ունի իր բացայայտման տարողութեամբ հայ  բեմական արուեստում:

Ես Վարդերեսեանի հետ ծանօթացայ, երբ նոր էի սկսել իմ բեմական գործունէութիւնը: Երկուսս էլ արեւմտահայ լինելով` անմիջապէս կապուեցինք, որովհետեւ խտրականութիւնը տեղացու եւ արեւմտահայի բացարձակ էր այդ տարիներին, թէեւ Վարդուհին իր ճանապարհը արդէն հարթել էր, իսկ ես նոր էի սկսել: Մեր հանդիպումներում միշտ արեւմտահայերէն էինք խօսում` անտեսելով մեր շրջապատի դիտողութիւնները, կամ` անցանկալի ակնարկները:

Մեր հանդիպումները ռատիոյում, հեռուստատեսութիւնում կամ որեւէ այլ տեղ ջերմ ու յիշարժան են:  Անկարելի էր Վարդուհուն ճանաչել ու չկապուել իրեն, անկարելի էր աշխատել իր հետ ու չսովորել իրենից,  չհիանալ իր լրջութեան, ճշմարտախօսութեան, իր կենսունակութեան եւ իր աշխատասիրութեան վրայ: Ամենափոքր դերն անգամ, որը կարող էր աչքերը փակ, անմիջապէս խաղալ, փորձում էր ամենայն լրջութեամբ, բոլորի հետ ժամերով փորձերի գալով:

Անժխտելի փաստ է, որ այդ սերունդը, որը տաղանդաւորների մի ամբողջ հաւաքածու էր, աշխատանքային զարմանալի կարգապահութիւն ունէր, որը ցաւօք բացայայտօրէն պակասում է այսօրուայ սերունդին:

Վարդուհին նաեւ անկեղծ բարեկամ էր, որը ազդեցութիւններով բարեկամութիւն չէր աւարտում:

Դժուար ասպարէզ է բեմական արուեստը եւ մտնել այնտեղ ու էութեամբ անբասիր մնալ` քչերին է յաջողւում: Վարդերեսեանը արեւմտահայի իր դաստիարակութեամբ, իր խառնուածքով, մնաց բոլորից տարբեր, մնաց իրապէս մեծ ստեղծագործող ու բոլորին սիրելի:

Ես վերջին անգամ իրեն հանդիպեցի հինգ տարի առաջ, իր թոռնուհու հետ, որը իր կրկնօրինակը լինէր կարծես:  Մենք նոյն ջերմութեամբ շարունակեցինք մեր խօսակցութիւնը, կարծես տարիները չէին բաժանել մեզ: Նոյն հմայիչ Վարդուհին էր, հարազատ, անկեղծ ու ինչպէս միշտ` կեանքով լի, թէեւ տարիներ էին կուտակուել մեր բաժանումից յետոյ: Ժամանակի քչութեան ափսոսանքով բաժանուեցինք  յաջորդ անգամ աւելի երկար տեսակցութեան խոստումով: Երկուսս էլ այնքան ոգեւորուած էինք, որ երբեք չմտածեցինք, որ դա կարող է մեր վերջին հանդիպումը լինել:

MHM0100897-copy

Սիրելի՛ Վարդուհի, իմ բարեկամ եւ պաշտելի դերասանուհի՛, հպարտ եմ, որ ճանաչել եմ քեզ, կիսուել քեզ հետ իմ սրտի զեղումները, որ` խաղացել եմ քեզ հետ, համերգների մասնակցել քեզ հետ, որ` ծառայել եմ նոյն հայ արուեստին, որի զարդն ես եղել դու:

Այսօր դու բացակայ ես ֆիզիքապէս, սակայն մնալու ես հայ բեմի առասպելական Ճոնին եւ Մարգարիտը, Քլերը, Անուշը, Իշխանուհին, եւ տասնեակ այլ դերեր, որոնք քանդակուած մնալու են հայ բեմական արուեստի պատմութեան եւ բոլոր նրանց հոգում ու յիշողութեան մէջ, ովքեր երջանկութիւնն ու բախտը ունեցան քո հանդիսատեսը լինելու:

Իսկ նրանք, ովքեր ճանաչել են քեզ եւ վայելել  քո բարեկամութիւնը քո կորուստը սգալով հանդերձ,  երջանիկ են քո թողած անմոռաց յիշատակներով:

Դու Ռումանիայից եկար քո հայրենիքը` զարդարելու հայ բեմը եւ դառնալու նրա նշանաւոր, անմոռաց աստղը:

Այսօր հայ հանդիսատեսը խորը երախտագիտութեամբ է ճանապարհում քեզ դէպի յաւերժութիւն, եւ շնորհակալ է, որ հարստացրիր իրեն քո տաղանդով, քո մարդկային արժանիքներով, որ` անմնացորդ ծառայեցիր հայ բեմին:

24 նոյեմբեր 2015
Սան Ֆրանսիսքօ

Նախորդը

ՔԱՀԼ-ի «Ուրախացի՛ր, Ուրախացո՛ւր» Ձեռնարկը

Յաջորդը

Նամակ Երկրէն. Երկիրը Երկի՛ր Է

RelatedPosts

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
Անդրադարձ.  Հայաստանի Հանրապետութեան Հիմնադիր Արամ Մանուկեանի Կիսաքանդ Բնակարանի Ճակատագիրը Ո՞վ Կ՛որոշէ
Անդրադարձ

Ինչո՞ւ Այս Երկրին Յաջորդ Յեղափոխութիւնը Կրնայ Վանքէ Մը Սկսիլ

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?