Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը արձանագրեց տարեշրջանի իր 3-րդ յաղթանակը, երբ Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին 1-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Ահլի Նապաթիէին:
Մրցակից կազմը, որ կը գրաւէ դասաւորման 2-րդ դիրքը, նախքան իր այս մրցումը կատարելը կրած էր մէկ պարտութիւն միայն:
Մրցումը սկսաւ ՀՄԸՄ-ի տիրապետութեամբ, եւ Ա. կիսախաղին ՀՄԸՄ-ի մարզիկները տիրապետելով իրենց մրցակիցին վրայ, 26-րդ վայրկեանին բացին մրցումին հաշիւը` շնորհիւ Քրիսթիան Թիմունեանի, որ նոյնիսկ գերազանցելով մրցակից բերդապահը, ցնցեց անոր բերդին ուռկանը:
40-րդ վայրկեանին ՀՄԸՄ ձեռք ձգեց փենալթի մը, բայց Գէորգ Օհանեանի հարուածը զսպուեցաւ մրցակից բերդին սիւնին կողմէ: Թէեւ գնդակը անոր վերադարձաւ, սակայն իրաւարարը սուլեց օֆ-սայտ:
Թէեւ մրցակից կազմը Բ. կիսախաղին քիչ մը աւելի տիրապետեց, սակայն ՀՄԸՄ պահեց մրցումին արդիւնքը (1-0)` 11-ի բարձրացնելով այս տարեշրջանին իր կէտերուն հաշիւը:
Նշենք, որ Ահլի Սայտա արձանագրելով տարեշրջանի իր առաջին յաղթանակը, վերջին դիրքէն բարձրացաւ 10-րդ դիրք:
Ստորեւ` 7-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Թատամոն Սուր – Ամալ Մաարաքէ | 4-0 |
Իսլահ Պըրժ Շիմալի – Հիլալ Հարեթ Նաամէ | 4-0 |
Մապարրա – Ռիատա Ուալ Ատապ | 2-0 |
Ումմալ Թրիփոլի – Ախա Ահլի Ալէյ | 0-4 |
Շեպիպեթ Մազրաա – Ահլի Սայտա | 1-2 |
ՀՄԸՄ – Ահլի Նապաթիէ | 1-0 |
Ստորեւ` դասաւորումը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Թատամոն Սուր | 7 | 0 | 0 | 30 | 3 | 21 |
2.- Ահլի Նապաթիէ | 5 | 0 | 2 | 15 | 3 | 15 |
3.- Ախա Ահլի Ալէյ | 5 | 0 | 2 | 11 | 6 | 15 |
4.- Իսլահ Պըրժ Շիմալի | 3 | 3 | 1 | 18 | 7 | 12 |
5.- ՀՄԸՄ | 3 | 2 | 2 | 14 | 8 | 11 |
6.- Մապարրա | 3 | 2 | 2 | 9 | 7 | 11 |
7.- Շեպիպեթ Մազրաա | 2 | 2 | 3 | 9 | 8 | 8 |
8.- Ամալ Մաարաքէ | 2 | 2 | 3 | 9 | 19 | 8 |
9.- Ռիատա Ուալ Ատապ | 2 | 1 | 4 | 7 | 17 | 7 |
10.- Ահլի Սայտա | 1 | 1 | 5 | 3 | 12 | 4 |
11.- Ումմալ Թրիփոլի | 1 | 1 | 5 | 5 | 28 | 4 |
12.- Հիլալ Հարեթ Նաամէ | 0 | 2 | 5 | 3 | 15 | 15 |