
ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբը 50 տարիներէ ի վեր կը շարունակէ իր առաքելութիւնը` միջդպրոցական մարզախաղերով իրարու մօտեցնել հայ ազգի զաւակները եւ անոնց մէջ զարգացնել բարձր մարզական ոգին: Այս նպատակով ալ, ՀՄԸՄ-ԼԵՎԱՄ-ը Լիբանանի Անկախութեան տօնին նուիրուած ճատրակի մրցում կազմակերպած էր կիրակի, 22 նոյեմբեր 2015-ին, յետմիջօրէի ժամը 13:00-էն մինչեւ երեկոյեան ժամը 19:00, «Աղբալեան ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ:
Մրցաշարքին պատուոյ հիւրն էր Լիբանանի ճատրակի ֆետերասիոնի քարտուղար Շըհատէ Ապու Նըմրի, որ մրցումներէն առաջ խօսք առաւ: Ան անդրադարձաւ Լիբանանի անկախութեան եւ երկրի ծանր պայմաններուն, զորս կը դիմագրաւէ լիբանանցի ժողովուրդը, ինչպէս նաեւ յիշեց Հայոց ցեղասպանութիւնը: Քարտուղարը մատնանշեց, որ հայ ժողովուրդը յաղթահարեց բոլոր դժուարութիւնները, գոյատեւեց եւ յառաջդիմեց ժրաջան աշխատանքով: Ան շեշտեց, որ լիբանանցիները դաս պէտք է առնեն հայ ժողովուրդէն վերակենդանացնելու համար Լիբանանը եւ հեռու մնալու համար անձնական հաշիւներէ:
Մրցումին ներկայ էին ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութենէն Հրայր Խաչատուրեան, Սեւակ Աբրահամեան, Միսաք Գաւլաքեան եւ Վարուժ Պապիկեան: Մասնակից աշակերտներուն թիւն էր 128 (95 տղաք եւ 33 աղջիկներ), որոնք մասնակցեցան 6 հանգրուանի վրայ երկարող մրցաշարքին: ՀՄԸՄ-ի ճատրակի յանձնախումբէն Կարօ Յովակիմեան, Ժիրօ Օգնայեան, Յովիկ Թորոսեան, Գէորգ Կոստանեան եւ Չարլի Գալուստ մրցաշարքին իրաւարարութեան պաշտօնը ստանձնած էին: Անոնք մեծ պատասխանատուութեամբ եւ արդար կերպով կատարեցին իրենց վստահուած պարտականութիւնը: Մրցաշարքին գլխաւոր իրաւարարն էր Էլի Հուլիշեան:
Մրցաշարքի մրցանակաբաշխութիւնը կատարեց ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութենէն ԼԵՎԱՄ-ի ներկայացուցիչ Սեւակ Աբրահամեան, Էլի Հուլիշեան, Վարդուկ Մարգարեան եւ տոքթ. Գէորգ Թերզեան:
Ստորեւ կը ներկայացնենք ԼԵՎԱՄ-ի 2015-2016 տարեշրջանի ճատրակի մրցումներուն արդիւնքները.
8 տարեկան եւ վար (2008-2009 -ի Ծնունդ) – Տղաք
1.- Կի Գալուստ (Մեսրոպեան)
2.- Պերճ Փարլաքեան (Ճեմարան)
3.- Սագօ Քէչէճեան (Թորոսեան)
10 տարեկան եւ վար (2006-2007-ի Ծնունդ) – Տղաք
1.- Նիքոլա Մուրատեան (Ճեմարան)
2.- Հայկ Թէնպէլեան (Ճեմարան)
3.- Մարք Կիւլկիւլեան (Մեսրոպեան)
10 տարեկան եւ վար (2006-2007-ի Ծնունդ) – Աղջիկներ
1.- Անժելինա Տէտուղլեան (Յառաջ)
2.- Արենի Այնթէպլեան (Յառաջ)
3.- Աքասիա Պէրպէրեան (Ս. Հռիփսիմեանց)
12 տարեկան եւ վար (2004-2005-ի Ծնունդ) – Տղաք
1.- Հրակ Լախեան (Ճեմարան)
2.- Համբիկ Յովսէփեան (Ս. Խաչ-Հար.)
3.- Քրիստ Էճիտեան (ԿԲՎ)
12 տարեկան եւ վար (2004- 2005-ի Ծնունդ) – Աղջիկներ
1.- Նանօր Առնելեան (Մեսրոպեան)
2.- Փաթիլ Գրիգորեան (Եղիշէ Մանուկեան)
3.- Ռիթա Սալում (Եղիշէ Մանուկեան)
14 տարեկան եւ վար (2002-2003-ի Ծնունդ) – Տղաք
1.- Ալեք Թորոսեան (ԿԲՎ)
2.- Ճիօ Գալուստ (Մեսրոպեան)
3.- Պետօ Գալուստեան (Ճեմարան)
14 տարեկան եւ վար (2002-2003-ի Ծնունդ) – Աղջիկներ
1.- Փաթիլ Քեչեճեան (Թորոսեան)
2.- Ճեսի Գրիգորեան (Եղիշէ Մանուկեան)
3.- Արին Պոյաճեան (Ս. Խաչ-Հար.)
16 տարեկան եւ վար (2000-2001-ի Ծնունդ) – Տղաք
1.- Հայկ Աւետիս (Ճեմարան)
2.- Դրօ Զէյթլեան (Յառաջ)
3.- Գարլօ Դարբինեան (Ճեմարան)
16 տարեկան եւ վար (2000-2001-ի Ծնունդ) – Աղջիկներ
1.- Գարինա Քարակիւլէեան (Հայ աւետ. քոլեճ)
2.- Նանի Գալուստեան (Ճեմարան)
3.- Լոռի Գորեսեան (Ճեմարան)
18 տարեկան եւ վար (1998-1999-ի Ծնունդ) – Տղաք
1.- Աւօ Մարտիրոսեան (Եղիշէ Մանուկեան)
2.- Ալեք Էլպեքեան (Ճեմարան)
3.- Կարօ Խաւլուճեան (Եղիշէ Մանուկեան)
18 տարեկան եւ վար (1998-1999-ի Ծնունդ) – Աղջիկներ
1.- Ռիթա Արոյեան (Ճեմարան)
2.- Սարին Շատոյեան (Սոֆիա Յակոբեան)
3.- Նարէ Պաթուզեան (Յառաջ)
20 տարեկան եւ վար (1997-ի Ծնունդ) – Տղաք
1.- Դիւան Արծրունի (Ճեմարան)
2.- Յարութ Մելիքեան (Շամլեան)
Ստորեւ` վարժարաններուն ճատրակի խմբային դասաւորումը.
1.- Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարան 26,5 կէտ
2.- Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարան 24,5 կէտ
3.- Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեճ 23 կէտ
4.- Հայ աւետարանական կեդրոնական բարձրագոյն վարժարան 22 կէտ
5.- Հայ կաթողիկէ Ս. Խաչ – Հարպոյեան վարժարան 19 կէտ
6.- Ազգային Յառաջ Գալուստ Կիւլպէնկեան վարժարան 18,5 կէտ
7.- Հայ կաթողիկէ Ս. Հռիփսիմեանց վարժարան 18,5 կէտ
8.- Հայ աւետարանական Շամլեան-Թաթիկեան վարժարան 16 կէտ
9.- Հայ աւետարանական քոլեճ 13,5 կէտ
10.- Ազգային Լ. Եւ Ս. Յակոբեան քոլեճ 8 կէտ
11.- Ազգային Ս. Քառասնից Մանկանց վարժարան 6,5 կէտ
ՀՄԸՄ-Ի ԼԵՎԱՄ-Ի ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ


