
Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը այսօր յետմիջօրէի ժամը 17:00-ին Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ կը հիւրընկալէ Լաոսը:
Այս մրցումը կ՛իյնայ 2018-ի Մոնտիալի եւ Ասիա-2019-ի զտումի մրցաշարքերուն ծիրին մէջ:
Է. խմբակին մաս կազմող Լիբանան այժմ 7 կէտով (5 մրցում) կը գրաւէ դասաւորման 3-րդ դիրքը, մինչ Լաոս (5 մրցում) 1 կէտով` վերջին դիրքը:
Նշենք, որ երէկ Պէյրութի քաղաքապետարանի դաշտին վրայ Լիբանանի կազմը կատարեց իր փորձերը` պատրաստուելու համար այս մրցումին:
Նոյն խմբակին մէջ, յետմիջօրէի ժամը 13:00-ին Հարաւային Քորէա կը հիւրընկալէ Միանմարը:
Քուէյթ մրցում չունի կատարելիք:
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Հարաւային Քորէա | 4 | 12 (14-0) |
2.- Քուէյթ | 5 | 10 (12-1) |
3.- Լիբանան | 5 | 7 (4-4) |
4.- Միանմար | 5 | 4 (5-16) |
5.- Լաոս | 5 | 1 (3-17) |