
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումները տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին:
Իր կատարած վերջին երեք մրցումներուն յաղթանակ արձանագրել չկարենալէ ետք, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը ի վերջոյ արձանագրեց տարեշրջանի իր առաջին յաղթանակը, երբ 7-1 արդիւնքով ջախջախեց իր մրցակիցը` Ամալ Մաարաքէն, Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ, շաբաթ օր տեղի ունեցած մրցումին:
ՀՄԸՄ-ի այս յաղթանակը կերտուեցաւ Բ. կիսախաղին` նկատի ունենալով, որ Ա. կիսախաղը աւարտեցաւ 0-0 արդիւնքով:
Բաղդատմամբ Ա. կիսախաղին, ՀՄԸՄ-ի մարզիկները, իրենց հետ ունենալով իրենց հաւատարիմ համակիրները, ի վերջոյ յաջողեցան քակել յաղթանակ արձանագրել չկարենալու հանգոյցը եւ եօթը անգամ ցնցեցին իրենց մրցակիցին բերդը:
Քրիսթիան Թիմունեան նշանակեց 4 կոլ (49-րդ, 51-րդ, 61-րդ եւ 62-րդ), մինչ մնացեալ կոլերը նշանակեցին Յակոբ Տօնապետեան (52-րդ), Սագօ Ազնաւուրեան (56-րդ) եւ Սերժ Չաքըրեան (77-րդ):
Շաբաթ օր տեղի ունեցած այս մրցումին ՀՄԸՄ դաշտ ներկայացաւ հետեւեալ կազմով.
Յարութ Սարգիս, Մամաս Քէհէեան, Ալի Ռիֆահի (Վարդան Պոյաճեան, 75-րդ), Արգիշդի Պետրոսեան, Ալեք Ալճեան (Գօգօ Աւետիսեան, 72-րդ), Սամի Շում, Սերժ Չաքըրեան, Սագօ Ազնաւուրեան, Յակոբ Տօնապետեան, Գէորգ Օհանեան (Զաւէն Լեփեճեան, 70-րդ) եւ Քրիսթիան Թիմունեան:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Անսար – Շապապ Ղազիէ | 3-0 |
Շապապ Սահել – Սալամ Զղարթա | 2-1 |
Նեպի Շիթ – Իժթիմահի | 3-1 |
Թրիփոլի – Սաժես | 3-3 |
Ահտ – Ռասինկ | 2-0 |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
Ումմալ Թրիփոլի – Ահլի Նապաթիէ | 0-3 |
Հիլալ Հարեթ Նաամէ – Թատամոն Սուր | 0-5 |
ՀՄԸՄ – Ամալ Մաարաքէ | 7-1 |
Իսլահ Պըրժ Շիմալի – Շեպիպեթ Մազրաա | 0-0 |
Ախա Ահլի Ալէյ – Ռիատա Ուալ Ատապ | 2-1 |
Ստորեւ` դասաւորումը.
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ |
1.- Թատամոն Սուր | 4 | 0 | 0 | 19 | 0 | 12 |
2.- Ահլի Նապաթիէ | 3 | 0 | 1 | 11 | 1 | 9 |
3.- Ախա Ահլի Ալէյ | 3 | 0 | 1 | 5 | 4 | 9 |
4.- Իսլահ Պըրժ Շիմալի | 2 | 2 | 0 | 11 | 1 | 8 |
5.- Շեպիպեթ Մազրաա | 2 | 1 | 1 | 6 | 3 | 7 |
6.- ՀՄԸՄ | 1 | 2 | 1 | 9 | 4 | 5 |
7.- Մապարրա | 1 | 2 | 1 | 3 | 2 | 5 |
8.- Ամալ Մաարաքէ | 1 | 1 | 2 | 5 | 12 | 4 |
9.- Ռիատա Ուալ Ատապ | 1 | 1 | 2 | 5 | 13 | 4 |
10.- Հիլալ Հարեթ Նաամէ | 0 | 2 | 2 | 1 | 7 | 2 |
11.- Ահլի Սայտա | 0 | 1 | 3 | 0 | 8 | 1 |
12.- Ումմալ Թրիփոլի | 0 | 0 | 4 | 1 | 21 | 0 |