«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, որ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, այսօր եւ վաղը կը կատարուին ութական ճակատումներ:
Նկատի ունենալով, որ խումբերը կատարած են երեքական ճակատումներ, հետեւաբար այսօր կը սկսին դարձի մրցումները:
Բոլոր խումբերուն մէջէն Զենիթ Ս. Փեթերսպուրկ միակն ըլլալով ցարդ իր կատարած 3 մրցումներուն ալ յաղթանակով աւարտած է` ապահովելով առաւելագոյն 9 կէտը:
Իսկ 7 խումբեր, որոնց կարգին` Ա. Էս. Ռոմա եւ Լիոն, ցարդ յաղթանակ չեն կրցած ապահովել:
Սպանիոյ մայրաքաղաք Մատրիտի մէջ այսօր տեղի պիտի ունենայ բաւական հետաքրքրական եւ տաք ճակատում մը, որուն ընթացքին Ռէալ Մատրիտ պիտի հիւրընկալէ Փարիզ Սեն Ժերմենը:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԱՅՍՕՐ | |
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Ռէալ Մատրիտ – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 |
| Շախտիոր Տոնեցք – Մալմօ | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Մանչեսթըր Եունայթըտ – Մոսկուայի Բանակայիններ | 21:45 |
| ՓՍՎ Այնտհովըն – Վոլֆսպուրկ | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ասթանա – Աթլեթիքօ Մատրիտ | 17:00 |
| Պենֆիքա – Կալաթասարայ | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Մէօնշընկլատպախ – Եուվենթուս | 21:45 |
| Սեւիլլա – Մանչեսթըր Սիթի | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Պարսելոնա – ՊԱԹԷ Պորիսով | 21:45 |
| Ա. Էս. Ռոմա – Պայէր Լեւերքուզըն | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Պայէրն Միւնիխ – Արսենալ | 21:45 |
| Օլիմփիաքոս – Տինամօ Զաղրեպ | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Չելսի – Տինամօ Քիեւ | 21:45 |
| Մաքապի Թել Աւիւ – Փորթօ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Կենթ – Վալենսիա | 21:45 |
| Լիոն – Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 21:45 |
Այսօր տեղի ունենալիք մրցումներուն նախօրեակին, այժմ Ա., Բ., Գ. եւ Դ. խմբակներուն պատկերը կը պարզէ հետեւեալ վիճակը.
| Ա. ԽՄԲԱԿ | ԿԷՏ |
| 1.- Ռէալ Մատրիտ | 7 (6-0) |
| 2.- Փարիզ Սեն Ժերմեն | 7 (5-0) |
| 3.- Մալմօ | 3 (1-4) |
| 4.- Շախտիոր Տոնեցք | 0 (0-8) |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Վոլֆսպուրկ | 6 (4-2) |
| 2.- Մոսկուայի Բանակայիններ | 4 (4-4) |
| 3.- Մանչեսթըր Եունայթըտ | 4 (4-4) |
| 4.- ՓՍՎ Այնտհովըն | 3 (4-6) |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Աթլեթիքօ Մատրիտ | 6 (5-3) |
| 2.- Պենֆիքա | 6 (7-2) |
| 3.- Կալաթասարայ | 4 (4-5) |
| 4.- Ասթանա | 1 (2-8) |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Եուվենթուս | 7 (4-1) |
| 2.- Մանչեսթըր Սիթի | 6 (5-4) |
| 3.- Սեւիլլա | 3 (4-4) |
| 4.- Մէօնշընկլատպախ | 1 (1-5) |


