
Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 12-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ալաշկերտ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Արարատի հետ:
Անոր արձանագրած այդ հաւասարութենէն օգտուեցաւ Փիւնիկ, որ 4-0 արդիւնքով յաղթելէ ետք Գանձասար – Կապանի, կէտերու տարբերութիւնը նուազեցուց երկուքի:
Փիւնիկի 4 անպատասխան կոլերը նշանակեցին Դաւիթ Մանոյեան (40-րդ` փենալթիով), Վարդան Պօղոսեան (55-րդ) եւ Ռազմիկ Յակոբեան (76-րդ եւ 88-րդ):
Ալաշկերտ – Արարատ մրցումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով, մինչ վերջին մրցումին Միքա 1-0 արդիւնքով յաղթեց Ուլիսի:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ալաշկերտ | 25 (24-12) |
| 2.- Փիւնիկ | 23 (24-8) |
| 3.- Շիրակ | 21 (15-13) |
| 4.- Գանձասար-Կապան | 20 (15-13) |
| 5.- Արարատ | 18 (11-12) |
| 6.- Միքա | 13 (10-14) |
| 7.- Բանանց | 9 (11-18) |
| 8.- Ուլիս | 2 (5-25) |


