Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մեր Փրկիչն Էլ, Մեր Թշնամին Էլ Մեր Մէջ Են

Նոյեմբեր 3, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

20150212015228Hrant-Matevosyan

ՀՐԱՆԴ ՄԱԹԵՒՈՍԵԱՆ

Հնօրեայ վիպերգը ողբում է. երեսս երկնքին արած` ես ծնկներս գետնին խփեցի, ծկլթացի ու որդի ծնեցի. հեռու, տաք ժայռերում վագրը ոլորուեց, գալարուեց, ծկլթաց ու կորիւն ծնեց. իմ կրծքի վրայ ես իմ որդուն երգով սովորեցրի նայել ու աչք չթարթել, հեռու, տաք ժայռերի մէջ վագրն իր կորիւնին սովորեցրեց նայել ու տղայի իր հայեացքը չթեքել. որդիս զինավառուեց ու որսի ելաւ – կորիւնը հեռու, տաք ժայռերում կանգնեց, պրկուեց ու որսի ելաւ. նեղ կածանի վրայ նրանք դէմ յանդիման ելան, որդիս նայեց կորիւնին եւ կորիւնը նայեց որդուս. տղայիս աղեղը ճայթեց, տէգը վնգաց տաք ժայռերի մէջ, բայց որդիս նետով ու տէգով չէր յաղթելու վագրի որդուն` իր մատաղ կեանքով. կորիւնը նայեց, պրկուեց ու ոստնեց, բայց նա մագիլով չէր յաղթելու որդուս` իր խիզախ կեանքով. իրարու կարմիր արեւ սեւացրին հեռու, տաք ժայռերի մէջ վագրի տղան ու իմ տղան, իրենց մայրերի խնդուն արեւը մթնեցրին վագրի որդին ու իմ որդին. հիմա ես ինչ անեմ, ասում է, վեր կենամ բռնեմ հեռու, տաք ժայռերի ճամբան. գնամ գտնեմ կորիւնի մօրը եւ երկուսով ողբանք մեր կանաչ կտրիճների ողբը:

Իսկ ես ահա, իսկ մենք ահա մեր երեսները հեռուներին դարձնելու, մեր ոտքը որոնումի ճանապարհներին դնելու հարկը չունենք. ծոյլ, կարկամ, վեհերոտ հայոց մեր բոլոր ժամանակներից զօրական մեր կամքի նշխարները ժողովողին ու ի մի կռողին, յաղթանակի ու ցնծութեան հրապարակը մեր հոգիներում ու մեր առջեւ բացողին, տասնամեակներով փնտռած ու մեր իսկ արեան ու ծուծի մէջ գտած մեր նոր Նժդեհին մենք ինքներս ենք սպաննել:

Այդպէս, սպաննեցինք:

Մեր ծանծաղ մտքերի, մեր անքաջ հոգիների տղմուտներում կանաչած ճիւաղին մենք բաց թողեցինք յոյսի ու վստահութեան հրապարակի մեր տիրոջ վրայ, որովհետեւ յոյսի ու վստահութեան հրապարակը մեզանում չի լինի, մենք ողբի ու գանգատների հրապարակն ենք, վստահ` ապագայի յոյսը ուրիշ մայրաքաղաքներում կը լինի, օրինակ`  Մոսկուա, օրինակ` Ամերիկա, օրինակ` Փարիզ, թէկուզ Ստամպուլ ու Տիզբոն, զինուորն ու զօրավարը մեր ժամանակ մեր գլխին մեր մսից ու արիւնից չի լինի, զինուոր ու զօրավար կը լինի երկնքով անցնող սպիտակ ձիաւոր Սուրբ Գէորգը եւ ոչ Վազգէն Սարգսեանը:

Սպաննեցինք եւ դարձեալ կը սպաննենք, եւ անարեւ մեր մտքի, անքաջ մեր ոգու տղմուտը կը կլանի նոր բարձրացողներին նոյնպէս, քանի դեռ չենք զօրում մեր եղբօրը, մեզ թագաւոր զօրավար, մեզ` նրան հպատակ ու զինուոր, այս հողը մեզ հայրենիք տեսնել:

Սպաննեցինք եւ այսօր կանգնած ենք մեր պայծառամիտ ու լաւատես նախնիներից նրանց առջեւ, ովքեր մեզ սիրում էին, ովքեր մեզ բերել են. ոգու ու մտքի մեր այս աղէտից յետոյ, հետաքրքիր է, նրանք մեզ դարձեա՞լ կը սիրէին, մեզ նրանք դարձեալ կը բերէի՞ն. հետաքրքիր է, իր հեռու Ֆրեզնոյից Սարոյեանը դարձեա՞լ իր բաց սրտով, ինքներս մեզնից ու ուրիշներից չվախենալու, մեզ ու ուրիշին սիրելու յորդորով կը գա՞ր այս երկիր. Սարեանը մեզ ու այս երկիրը այդպէ՞ս կը տեսնէր` ինչպէս տեսել է. Թամանեանը մեր այս բնակչի համար ա՞յս քաղաքը կը բարձրացնէր: Եւ` հեռաւոր գալիքի մեր թոռները մեզ սիրելո՞ւ են, մեզ կը սիրե՞ն: Մենք ինքներս Կարսաբերդի անկման խայտառակութիւնը յանձնել ենք ոչ հայազգի զօրահրամանատարին, միւս խայտառակութիւնների գլխին ոչ մեր ազգի մի-մի հրէշ ենք կանգնեցրել եւ մեր ծոյլ մտքով որոճում ենք, թէ մեր փրկիչն էլ, թշնամին էլ մեզնից հեռու մի տեղ են:

Հիմա արդէն, վերջապէս, կարողացանք տեսնել, որ մեր աղէտների եւ ժամանակակիցն ենք, եւ գործուն մասնակիցը, եւ մենք մեզ սիրելի չենք:

 

18.12.1999

Նախորդը

Աղբագիտութիւն` Աւետիս Ահարոնեանի Հետեւողութեամբ

Յաջորդը

Արագ, Ազատ, Անկապ Խօսքեր

RelatedPosts

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն
Անդրադարձ

«Խաղաղութեան Օրէնք»-ը` Խորհրդանշական Քայլ, Ոչ Իրական Պատասխանատուութիւն

Հոկտեմբեր 20, 2025
Միասնականութեան Ազգապահպան Ուժը
Անդրադարձ

Փաշինեան Կը Սխալի. Ո՛չ 4-րդ, Ո՛չ Ալ 3-րդ Հանրապետութիւն Կայ. Կան Միայն 1918 Եւ 1991 Թուականներու Երկու Հայկական Հանրապետութիւնները

Հոկտեմբեր 20, 2025
Դոկտ. Աբէլ Մանուկեանի «Մարդասիրութեան Վկանե՞րը», Թէ՞ «Մարդասիրութեան Վկայագիր» Գրքի Մասին
Անդրադարձ

Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս Կուսանաց Վանքը – Հայոց Հոգեւոր Ժառանգութիւնը, Խորհրդային Վայրագութիւններն Ու Հետագայ Վրացականացումը

Հոկտեմբեր 20, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?