Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցաւ Լիբանանի փինկ փոնկի աղջկանց բաժակի մրցաշարքը:
Թէեւ Լարա Քեչեպաշեան (ՀՄԸՄ Պէյրութ) հասաւ աւարտականին, սակայն 3-1 արդիւնքով պարտուեցաւ Մալաք Խուրիէն (12-10, 11-5, 8-11 եւ 11-5), որ մաս կը կազմէ Նատուա Քամաթիէ խումբին:
Նշենք, որ կիսաւարտականին Մալաք Խուրի 3-0 արդիւնքով պարտութեան մատնեց իր խմբակիցը` Մարիանա Սահակեանը:
Աւարտին Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնի նախագահ, Լիբանանի ողիմպիական կոմիտէի անդամ Սելիմ Հաժ Նիքոլա կատարեց մրցանակաբաշխութիւնը: