Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մեր Խնդիրները Միայն Սահմանադրութեամբ Չեն Սահմանափակւում

Հոկտեմբեր 17, 2015
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Aghvan_10-17-15

«Առաջին լրատուական»-ի հարցազրոյցը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեանին հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Վարդանեան, դուք հնարաւոր համարո՞ւմ էք, որ 2018 թուականին Սերժ Սարգսեանը կրկին առաջադրուի որպէս նախագահի թեկնածու` անկախ մինչեւ հիմա հնչած յայտարարութիւններից: Չէ՞ որ սահմանադրական փոփոխութիւնների նախագիծն այդ դէպքում որեւէ արգելք չի նախատեսում:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ես չեմ կարող դա հարիւր տոկոսով բացառել, որովհետեւ դա իւրաքանչիւր անձի իրաւունքն է: Բայց ես գրեթէ զրոյական եմ համարում, որ նոր սահմանադրութեան` Հայաստանի նախագահի համար ընձեռած լիազօրութիւններով Ս. Սարգսեանը կը ցանկանայ դառնալ նախագահ:

Հ.- Իսկ վարչապե՞տ, թէեւ նա յայտարարել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի ընդունման դէպքում չի ցանկանայ վարչապետ դառնալ:

Պ.- Վարչապետ լինելու մասին նախագահն արդէն իր այդ յայտարարութիւնն արել է, եւ ես հաւատում եմ մարդկանց խօսքին:

Հ.- Իսկ եթէ Հանրապետական կուսակցութիւնը Դաշնակցութեան հետ միասին նրան խնդրեն, միգուցէ համաձայնի՞:

Պ.- Որոշ ժամանակ առաջ էլ խօսում էին, թէ Ազգային ժողովի նախագահ է դառնալու:

Հ.- Այո, բայց Ս. Սարգսեանը Ազգային ժողովի նախագահի պաշտօնը ստանձնել չցանկանալու մասին հրապարակաւ յայտարարութիւն չի արել:

Պ.- Ես ձեզ երաշխաւորում եմ, որ նա այդ յայտարարութիւնը եթէ ոչ հրապարակային, ապա քաղաքական քննարկումների ժամանակ, առնուազն մեզ հետ քննարկումների ժամանակ ասել է: Ես լրատուամիջոցներից տեղեկացայ, որ նաեւ Հանրապետական կուսակցութեան քննարկումների ժամանակ է այդ մասին ասել:

Հ.- ՀՅԴ գործիչները ու նաեւ դուք երբեմն բարձրաձայնում էք, թէ Հայաստանում ընտրութիւնները կեղծւում են: Այդ դէպքում ինչպէ՞ս էք սատարելու կեղծիքներով ընթացող այս գործընթացը` առաջիկայ սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէն:

Պ.- Դուք ի՞նչ էք առաջարկում, քաղաքական ուժը ի՞նչ պէտք է անի: Քաղաքական ուժի խնդիրն է մասնակցել, առաւելագոյնս նուազեցնել ու չէզոքացնել կեղծիքների հնարաւորութիւնը սեփական ուժերով եւ հասարակութեան միջոցով:

Հ.- Ինչպէ՞ս պէտք է դա անէք այս անգամ, եթէ մինչեւ հիմա դա չի յաջողուել:

Պ.- Եթէ մինչեւ հիմա դա չի յաջողուել, եթէ ես անելիք չունեմ, ուրեմն ես պիտի քաղաքականութիւնից դուրս գամ եւ որեւէ բանի չմասնակցեմ: Գիտէք, մենք ունենք բազմահազարանոց կուսակցական բանակ, բոլոր ընտրատեղամասերում վստահուած անձինք, եւ մենք դա ապահովելու ենք: Նաեւ իշխանութեան առաջ դնելու ենք քաղաքական պահանջ, որ պէտք է այս ընտրութիւնները, այս հանրաքուէն որակապէս տարբերուի նախորդ ընտրութիւններից այնպէս, որ հասարակութեան մէջ դրա նկատմամբ վստահութիւն առաջանայ: Մենք առանց վստահութեան որոշակի պաշարի` չենք կարող այս երկրում բնականոն զարգացումներ ապահովել: Եւ սա ոչ միայն ձեր գիտակցութիւնն է, ոչ միայն քաղաքական մեր ուժի դիրքորոշումն է, այլեւ, կարծում եմ, իշխանութեան մէջ նոյնպէս կան մարդիկ, ովքեր գիտակցում են, որ հնարաւոր չէ անընդհատ նոյն փոցխի վրայ ոտք դնել: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը փոխկապակցուած է, դուք լսեցիք այդ հարցում Վենետիկի յանձնաժողովի տեսակէտը: Եւ մենք մեր այսօրուայ միջոցներով պարզապէս չենք կարող թոյլ տալ եւս մի անգամ նման անվստահութեան մթնոլորտի ձեւաւորում: Թէ՛ տարածաշրջանում, թէ՛ ներքին կեանքում մեր յաղթաթուղթը պէտք է լինի ժողովրդավարութեան խորացումը: Եւ կարծում եմ, որ սա գիտակցում են նաեւ իշխանութեան շատ ու շատ ներկայացուցիչներ, յատկապէս որ` «հանրաքուէի մասին» օրէնքը լաւ աշխատանքի դէպքում առանց խախտումների հանրաքուէն անցկացնելու հնարաւորութիւն տալիս է:

Հ.- Միգուցէ իշխանութիւններին ուղղուած ձեր պահանջներից մէկն էլ լինի ձեր նախկին այն պահանջը, թէ հանրաքուէից յետոյ հրապարակուեն հանրաքուէին մասնակցած մարդկանց ցուցակները:

Պ.- Ընտրողների ցուցակների խնդիրը մենք անընդհատ հետապնդել եւ պահանջել ենք: Բայց դրա հետեւանքների մասին կայ Վենետիկի յանձնաժողովի տեսակէտ, կան տարբեր մօտեցումներ: Ես ասացի, որ մենք հիմա աշխատում ենք Ընտրական օրէնսգրքի վրայ եւ բոլոր դէպքերում պիտի գտնենք այնպիսի մեքանիզմներ, որոնք ընտրութիւնների հանդէպ վստահութիւնը էականօրէն կը բարձրացնեն: Բայց այսօր դժուարանում եմ ասել, թէ այդ ուղղութեամբ ի՛նչ լուծումներ կը գտնենք:

Հ.- Պարո՛ն Վարդանեան, կարելի՞ է այսօր ասել, որ իշխանութիւնները կատարել են ՀՅԴ-ի` սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ բոլոր հիմնական առաջարկութիւնները:

Պ.- Այո՛: Մեր պահանջները գրեթէ 90 տոկոսով բաւարարուած են: Ես կարծում եմ, որ այս սահմանադրութիւնը յատկապէս քաղաքական նոր մշակոյթի ձեւաւորման առումով, միմեանց լսելու, միմեանց հետ աշխատելու, միմեանց համոզելու առումով դուռ է բացում: Եւ եթէ մենք կարողանանք նաեւ լաւ հանրաքուէ անցկացնել, ապա առաջիկայ մէկ-երկու տարում մեր հասարակութեան բոլոր անդամները կամ նրանց 90 տոկոսը կը զգան նոր սահմանադրութեան առաւելութիւնը գործողի հանդէպ:

Հ.- Այդ դէպքում ՀՅԴ-ին կարծես թէ ոչինչ չի խանգարում, որ հանրաքուէից յետոյ Հանրապետական կուսակցութեան հետ քոալիսիոն կազմի:

Պ.- Այդպէս չէ, մենք բազմիցս ասել ենք, որ մեր խնդիրները միայն սահմանադրութեամբ չեն սահմանափակւում: Մենք երկրում ունենք բազմաթիւ խնդիրներ ե՛ւ իրաւական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ ընկերային ու արդարութեան, ե՛ւ անպատժելիութեան ու բարոյահոգեբանական մթնոլորտի առումով: Եւ մենք իշխանութեան առջեւ խնդիր ենք դնում, որ անհրաժեշտ է սահմանադրական փոփոխութիւններին զուգահեռ դրսեւորել քաղաքական կամք եւ հանդէս գալ երկրում որակական արմատական փոփոխութիւնների նախաձեռնութեամբ: Սահմանել խաղի կանոններ, որոնք նոյնը կը լինեն անխտիր բոլորի համար, որ արտօնեալներ չեն լինի: Եւ եթէ մենք երաշխիքներ կ՛ունենանք, վստահութիւն կ’ունենանք, որ երկիրը գնում է այս ուղղութեամբ, այո՛, մենք պատրաստ ենք մասնակցել ու նաեւ մեր մասնակցութեամբ այդ հարցերին ընթացք տալ: Եթէ մենք վստահութիւն չունենանք, որ կայ երկրում դրական յոյս առաջացնելու, մարդկանց մօտ ապագայի յոյս ներշնչելու կամքը, այս երկրում իրենց ապագան կերտելու յոյս եթէ չենք առաջացնելու, միայն նրա համար, որ դառնանք իշխանութիւն, մենք երբեք նման քայլի չենք գնայ:

Հ.- Բայց այդ խնդիրների լուծման համար յստակ երաշխիքներ ստանալու դէպքում ՀՀԿ-ի հետ քոալիսիոն կը կազմէք:

Պ.- Այո՛, եթէ մենք վստահ լինենք, որ երկրում արմատական փոփոխութիւններ են կատարւում իմ ասած բոլոր ուղղութիւններով, եւ եթէ մեզ նման առաջարկութիւն լինի, մենք կը քննարկենք ու պատրաստ ենք աշխատել այդ փոփոխութիւններն իրականութիւն դարձնելու ուղղութեամբ:

Հ.- Դուք իշխանութիւնների խոստումների՞ն կը հաւատաք, թէ՞ պէտք է ինչ-որ քայլեր նախապէս արած լինեն:

Պ.- Մենք փորձառու քաղաքական ուժ ենք, մենք օդի մէջ որեւէ բան չենք անում: Երբ ես ասում եմ` երաշխիքներ, դրանք պէտք է լինեն քննարկումների, մօտեցումների համընկնման արդիւնքում: Կը լինի՞ նման համընկնում, որեւէ խնդիր չեմ տեսնում, չի՞ լինի, մենք կը շարունակենք մեր ամէնաաշխուժ աշխատանքները:

Նախորդը

Մենք Չենք Կապում Սահմանադրութիւնը Մեր Քոալիսիոն Մտնելու Խնդրի Հետ

Յաջորդը

Վեհոգի Հայը Եւ Նուիրեալ ՀՄԸՄ-ականը (Վաղամեռիկ Սարգիս Մկրտիչեանի Մահուան Քառասունքին Առիթով

RelatedPosts

Համազգայինը Կը Ներկայացնէ «Նեմեսիս» Գեղարուեստական Բեմականացումը` Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիրուած
Հարցազրոյց

Համազգայինը Կը Ներկայացնէ «Նեմեսիս» Գեղարուեստական Բեմականացումը` Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիրուած

Ապրիլ 18, 2025
Ձմեռ Պապի 15 Տարիների Այցելութիւնները
Հարցազրոյց

Ձմեռ Պապի 15 Տարիների Այցելութիւնները

Մարտ 18, 2025
Պայքարի Միջոցով Միայն Կը Մաքրուի Պարտութեան Խարանը. Արա Պուլուզեան
Հարցազրոյց

Պայքարի Միջոցով Միայն Կը Մաքրուի Պարտութեան Խարանը. Արա Պուլուզեան

Յունուար 14, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?