Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Արմէնչիկացրել Ենք Կայքերը` Չանդրադառնալով Ձեռնափայտով Նախագահական Պալատ Հասած Հերոսին». Գիւմրու Թատրոնի Արտադրիչ

September 30, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՆՈՒՆԷ ԱՐԵՒՇԱՏԵԱՆ

Serj_hambuyr_9-30-15

«Առաւօտ»-ի հետ զրոյցում Գիւմրու Տրամաթիքական թատրոնի արտադրիչ Տիգրան Վիրաբեանն, անդրադառնալով ամերիկահայ ռաբիզ երգիչ Արմէնչիկին վաստակաւոր արտիստի կոչում շնորհելու շուրջ բարձրացուած աղմուկին, ասաց. «Եկէք` չմոռանանք, որ նա այսօր Հայաստանի ամենապահանջուած արուեստագէտն է: Ուզենք, թէ չուզենք, նա ամենապահանջուածն է, թէ ինչո՞ւ ենք պահանջում իրեն, դա խնդրի միւս կողմն է: Ու ոչ միայն Հայաստանում է պահանջուած, այլ` դրսում, նա կարող է 10 հազարանոց համալիր լցնել, ու իրար սպաննելով` տոմսերը գնեն նոյն հայերը: Նա շնորհքով մարդ է. բազմաթիւ բարեգործութիւններ է անում, իր վերջին համերգի ողջ հասոյթը նուիրեց «Նուիրիր կեանք» հիմնադրամին` քաղցկեղով հիւանդ երեխաների բուժմանը, ինքը որպէս մարդկային տեսակ` լաւն է: Այլ հարց է, թէ իր այդ գործողութիւնները հաշուի անելով` կարելի՞ է իրեն վաստակաւոր արուեստագէտի կոչում տալ, թէ՞ ոչ: Խնդիրը դա է, խորքային է: Հիմա, երբ բոլորս բողոքում ենք, թէ ինչո՛ւ են նրան վաստակաւորի կոչում տալիս, ինչո՞ւ չէինք բողոքում, երբ Հայաստանի կարեւոր հեռուստաընկերութիւններն են տարածում նրա արուեստը: Եթէ բոլորի վերաբերմունքը համատարած այդպիսին է, հէնց սկզբից բողոքէինք, պիտի հասցնէինք վաստակաւորի, որ սկսէինք աղմուկ անե՞լ: Դէ ուրեմն մի՛ թողէք ինքը համալիրներում համերգ տայ, մի՛ թողէք, Հայաստանի կարեւորագոյն հեռուստատեսութիւններով ելոյթ ունենայ: Այս թեմային այսքան օր անդրադառնա՞լ… մարդիկ կան` չգիտեն, որ Միքայէլ Պօղոսեանը, Հրանտ Թոխատեանը ժողովրդական արուեստագէտի կոչումներ են ստացել, հերոս տղերքից մէկը ձեռնափայտով հազիւ հասել է նախագահական պալատ: Մինչ Արմէնչիկին անդրադառնալը ու նրա մասին աղմուկ բարձրացնելը, շատ աւելի կարեւոր է, որ մենք այդ նոյն ոգեւորութեամբ անդրադառանք այն մարդկանց կոչումներին, որոնք արժանի էին ու ստացան այդ կոչումները, որովհետեւ այս համատարած աղմուկը խանգարեց մարդկանց յստակ տեղեկութիւն ստանալ, թէ արդեօք ովքե՞ր են պարգեւատրուել, արդեօք էլ ո՞վ ստացաւ պարգեւ: Ամենակարեւորն ինձ համար այն հերոս տղերքի պարգեւատրումներն էին, որոնք ստացան պարգեւներ հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար, մէկը ձեռնափայտով հասել էր նախագահական պալատ ու ստացաւ պարգեւը: Երկրորդը, որը, ցաւօք սրտի, զոհուել էր բախման ժամանակ, իր հայրը եկաւ ու ստացաւ պարգեւը, մենք իրենց մասին ոչինչ չենք գրում եւ ամբողջ երեք օր խօսում ենք Արմէնչիկի վաստակաւոր արուեստագէտի կոչում ստանալու մասին: Ըստ իս, շատ աւելի կարեւոր էր, որ համացանցը ողողէինք այդ մարդկանց անուններով, ցոյց տայինք, որ այդ մարդիկ էլ են գնահատուել մեր երկրում սահմանները անառիկ պահելու համար, քան այսքան շատ խօսէինք Արմէնչիկի վաստակաւոր արուեստագէտի կոչում ստանալու մասին»: Մեր դիտարկմանը, թէ այդ մարդիկ արժանի են եղել պարգեւներին, այդ պատճառով էլ նրանց մասին չի խօսուել, մեր զրուցակիցն ասաց. «Իսկ կարեւոր չէ՞, որ մենք խօսէինք արժանի մարդկանց մասին, Հայաստանի բոլոր կայքերը ողողուած լինէր խափանարարական փորձը ձախողցուցած ու հետ շպրտած այդ տղերքի նկարներով, շատ աւելի կարեւոր է, որ հերոսներին գնահատէինք ու արժեւորէինք: Հայաստանի մէկ-երկու կայքում տեսայ նրանց մասին տեղեկատուութեան, մնացածը բոլոր լրատուամիջոցները արմէնչիկացրել ենք… Սա նաեւ ոգեւորելու միջոց է այն տղաներին, որոնք այսօր սահմանին են կանգնած: Շատ յուզիչ էր, որ զոհուած տղայի հայրը սեւ շորերով հասել էր նախագահական պալատ, նրա 17-18 տարեկան որդին կեանքն է ներդրել հայրենիքի համար ու գնահատուել է, այս մասին չի խօսւում ընդհանրապէս, ինձ համար ամենակարեւորը հերոսներին տրուած պարգեւներն են», ասում է Տիգրան Վիրաբեանը:

«Առաւօտ»

 

Նախորդը

Հարցազրոյց Հենրի Քիսինճերի Հետ ( Բ. Մաս )

Յաջորդը

Այցելութիւն Հերոսի Ընտանիքին

RelatedPosts

Խմբագրական «Հայրենիք»-ի.  Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն

January 31, 2026
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի
Անդրադարձ

Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի

January 31, 2026
1920 Թուականի Գաղտնի Փաստաթուղթը Կը Բացայայտէ Թուրքիոյ Ծրագիրները, Ինչպէս Այսօր, Այնպէս Ալ Այն Ժամանակ` Վերացնել Հայաստանը
Անդրադարձ

1920 Թուականի Գաղտնի Փաստաթուղթը Կը Բացայայտէ Թուրքիոյ Ծրագիրները, Ինչպէս Այսօր, Այնպէս Ալ Այն Ժամանակ` Վերացնել Հայաստանը

January 31, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.