Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նախագահը Անդրադարձած Է Ազրպէյճանի Կողմէ Զինադադարի Խախտման` Վերջին Օրերու Դէպքերուն

Սեպտեմբեր 29, 2015
| Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

 

13535_b

Հայաստանի Հանրապետութեան նախագահի նստավայրին մէջ տեղի ունեցած  Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերու քննարկման անցնելէ առաջ նախագահ Սերժ Սարգսեան անդրադարձած է անցած օրերուն Ազրպէյճանի կողմէ  զինադադարի կոպիտ խախտման դէպքերուն: Իր խօսքին մէջ Հանրապետութեան նախագահը ըսած է.

«Մինչեւ օրակարգի հարցերին անցնելը, խօսք ունեմ ասելու անցած երկու օրերի դէպքերի կապակցութեամբ:

«ՄԱԿ»-ի Գլխաւոր ասամպլիայի 70-րդ նստաշրջանի նախօրէին եւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահների հերթական խաղաղարար ջանքերի ընթացքում Ազրպէյճանը ողջ աշխարհի աչքի առջեւ, իր անպատժելիութեանը վստահ, միջազգային բազմաթիւ դերակատարների կողմից հակամարտութեան մէջ ներգրաւուած կողմերի գործողութիւնների միջեւ հաւասարութեան նշան դնելու փորձից ոգեւորուած, հերթական անգամ լկտիաբար խախտեց հրադադարի պահպանման` իր իսկ ստանձնած պարտաւորութիւնները: Հրադադարի խախտման արդիւնքում ցաւալի կորուստներ ունեցանք. զոհուեցին 4 հայ երիտասարդներ` սեփական հայրենիքի անդորրը հսկող մեր զինուորները, զինուորներ, ովքեր անմիջական վտանգից շատ հեռու էին եւ առաջին գծից 5 քմ հեռաւորութեան վրայ զբաղուած էին իրենց առօրեայ գործունէութեամբ: Իսկ մէկ օր առաջ էլ իրենց տանը, իրենց այգում, իրենց սիրելիների աչքի առջեւ զոհուեցին խաղաղ աշխատանքով իրենց ընտանիքի հոգսերը հոգացող երեք կին` մայր, քոյր, դուստր:

«Նրանք զոհուեցին, որովհետեւ մի ամբողջ աշխարհ չի կարողանում Ազրպէյճանին հասկացնել, որ մարդկային կեանքի, արեան, զրկանքների ու կտտանքների, սեփական քաղաքացիների ձայնը բանտերում խեղդելու ճանապարհը չի տանում դէպի խաղաղութիւն, չի տանում դէպի բարօրութիւն, չի տանում դէպի կայունութիւն եւ անվտանգութիւն: Ինչպէս բազմիցս ապացուցել է մարդկութեան ժամանակակից պատմութիւնը, Ազրպէյճանի իշխանութիւնների որդեգրած ուղին, մարդկութեան դէմ յանցագործութիւնների ուղին կա՛մ հասցնում է միջազգային պատժի, կա՛մ տանում է դէպի համբերութեան բաժակը մինչեւ վերջ լցուած սեփական ժողովրդի կանգնեցրած կառափնարան:

«Հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղուց շեղուելով` Ազրպէյճանն օր օրի շեղւում է նաեւ միջազգային իրաւունքի այլ սկզբունքների ճանապարհից: Օր օրի Ազրպէյճանի յանցագործ վարչակարգն աւելի ու աւելի է խրւում մարդկութեան դէմ յանցագործութիւնների ճահիճը:

Քաղաքակիրթ աշխարհի օրէնքը կոչ է անում մարդկութեանը վերջ դնել մարդկութեան հանդէպ յանցագործութիւնների անպատժելիութեանը: Հայաստանի Հանրապետութիւնը հաստատակամ է այս խնդրում: Մենք հետեւողականօրէն բացայայտելու, յայտնաբերելու եւ հետապնդելու ենք նման յանցագործութիւնների իւրաքանչիւր մեղաւորի` հրաման կատարող շարքայինից, մինչեւ նման հրաման արձակող հրամանատարութիւն: Եթէ այլընտրանք չլինի, ուրեմն հէնց մենք ենք լինելու մարդկութեան պատժիչ սուրը այս յանցագործութիւնները կատարողների նկատմամբ: Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը աւելի գործուն մեքանիզմ չի կարողանում գտնել:

«Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռուելուց չենք վախենում, դատարկ խօսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը` Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացուած տարածքներից է: Գիտէք, որ դեռ մեր պապերն են ասել` կռուի մէջ փլաւ չեն բաժանում: Եւ պարտադրուած հրադադարի աւելի քան 20 տարուայ ընթացքում, որը, Պաքուի իշխանաւորների կամօք, այդպէս էլ հնարաւոր չեղաւ վերածել խաղաղութեան, մենք ամէն ինչ արել ենք` խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մէջ պատժիչ գործողութիւններն էլ են մտնում, որպէսզի հակառակորդը չմտածի, թէ մարսեց իր լկտի պահուածքը:

«Մենք կը ստիպենք, վստահաբար կը ստիպենք Ազրպէյճանի կառավարութեանը հաշուետու լինել իր ժողովրդին` նրան պատճառած նորանոր տառապանքների համար: Առայժմ այսքանը»:

 

 

 

Նախորդը

Արամ Ա. Կաթողիկոս Իր Զօրակցութիւնը Կը Յայտնէ Հայոց Բանակին

Յաջորդը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետին Պատգամը` Ուղղուած Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակի Յանձնաժողովին

RelatedPosts

Ազրպէյճանի Հոգեւոր Առաջնորդը Կրկին Մեղադրանքներ Հնչեցուցած Է Հայ Առաքելական Եկեղեցւոյ Հասցէին
Գլխաւոր լուրեր

Ազրպէյճանի Հոգեւոր Առաջնորդը Կրկին Մեղադրանքներ Հնչեցուցած Է Հայ Առաքելական Եկեղեցւոյ Հասցէին

Հոկտեմբեր 14, 2025
Ալիեւ. «Հայաստանի Հետ Խաղաղութեան Համաձայնագիրի Նախաստորագրումը Հարաւային Կովկասը Պիտի Վերածէ Խաղաղութեան Տարածքի»
Հայկական

Ալիեւ. «Հայաստանի Հետ Խաղաղութեան Համաձայնագիրի Նախաստորագրումը Հարաւային Կովկասը Պիտի Վերածէ Խաղաղութեան Տարածքի»

Հոկտեմբեր 14, 2025
Սուրիոյ Մէջ Հայաստանի Նոր Դեսպանը Իր Հաւատարմագիրները Յանձնեց Շիպանիին
Գլխաւոր լուրեր

Սուրիոյ Մէջ Հայաստանի Նոր Դեսպանը Իր Հաւատարմագիրները Յանձնեց Շիպանիին

Հոկտեմբեր 13, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?