
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Հունգարիոյ կրան փրին, որ կ՛իյնայ 2015-ի «Ֆորմիւլա-1»-ի աշխարհի ախոյեանութեան ծիրին մէջ, աւարտեցաւ գերմանացի Սեպասթիան Վեթելի յաղթանակով: Ան իր «Ֆեռարի»-ին հետ ժամանման գիծ հասաւ արձանագրելով 2 ժամ 01′ 22″ 118 արդիւնք մը:
Անոր ետին 2-րդ դիրքը գրաւեց Տանիել Ռիքիարտօ (Աւստրիա, «Ռետ Պուլ»)` 1″ 478 ուշացումով, մինչ փոտիում բարձրացող երրորդ վարորդը հանդիսացաւ Վեթելի խմբակից ֆինլանտացի Քիմի Ռայքոնըն (17″ 154 ուշ):
Շարք մը անուանի վարորդներ, որոնց կարգին` Լուիս Հեմիլթըն, Ֆելիփէ Մասսա, Ենսըն Պաթըն, Ֆեռնանտօ Ալոնսօ, այս կրան փրին չկրցան ամբողջացնել:
Պէտք է նշել, որ այս կրան փրին եղաւ քիչ մը արկածներով հարուստ:
Ստորեւ վարորդներուն դասաւորումը` այս կրան փրիէն ետք.
ԿԷՏ | |
1.- Լուիս Հեմիլթըն («Մերսետես») | 252 |
2.- Նիքօ Ռոզպըրկ («Մերսետես») | 211 |
3.- Սեպասթիան Վեթել («Ֆեռարի») | 203 |
4.- Քիմի Ռայքոնըն («Ֆեռարի») | 107 |
5.- Վալերի Պոթթաս («Ուիլիամզ») | 101 |
6.- Ֆելիփէ Մասսա («Ուիլիամզ») | 97 |
Խումբերու դասաւորում.
ԿԷՏ | |
1.- «Մերսետես» | 463 |
2.- «Ֆեռարի» | 310 |
3.- «Ուիլիամզ» | 198 |
4.- «Ռետ Պուլ» | 139 |
5.- «Ֆորս Ինտիա» | 69 |
6.- «Լոթիւս» | 50 |
7.- «Թորօ Ռոսսօ» | 41 |
8.- «Սաուպըր» | 26 |
9.- «Մաքլարըն» | 17 |
10.- «Մարուսիա» | 0 |