Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Լայնածաւալ Պատերազմի Սադրանք

Սեպտեմբեր 15, 2015
| Պատմական
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

divers_9-15-15

Տաւուշի մարզում արդէն երկու օր է` իրավիճակը նմանւում է պատերազմական գործողութիւնների: Երկու կողմերում էլ զոհեր ու վիրաւորներ են, նաեւ` քաղաքացիական անձանց շրջանում: Թէեւ սահմանի այդ հատուածում սրացումներ լինում են պարբերաբար, սակայն այս անգամ իրավիճակը առանձնայատուկ է երկու պատճառով: Նախ` հակառակորդի կողմից թիրախաւորուել են աննախադէպ մեծ թուով սահմանամերձ հայկական բնակավայրեր, երկրորդ` առաջին անգամ թիրախաւորուել են սահմանից բաւականաչափ հեռու գիւղեր, ինչը վերահաստատում է, որ հակառակորդն անցել է ռազմական գործողութիւններում հրետանային հեռահար հարուածային միջոցների կիրառմանը:

Այս հանգամանքը յուշում է, որ հակամարտութեան գօտում, ըստ էութեան, ստեղծուել է բոլորովին նոր եւ աւելի վտանգաւոր իրավիճակ: Եթէ ընդամէնը երկու տարի առաջ` նախնական փուլում, հակառակորդը բաւարարւում էր հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղութեամբ կրակ արձակելով, ապա դրանից յետոյ սանձազերծեց դիպուկահարների իւրատեսակ «միքրօ» պատերազմ: Դրանից յետոյ անցաւ լայնածաւալ խափանարարական ներթափանցումների եւ յարձակումների մարտավարութեանը, որից յետոյ` աւելի խոշոր տրամաչափի նռնականետերի եւ ականանետերի միջոցով հայկական դիրքերի հրետակոծմանը: Եւ հիմա կանգնել ենք մի իրականութեան առջեւ, երբ կիրառութեան մէջ են նաեւ հրետանային եւ հրթիռային կայանքներ, իսկ թիրախում արդէն սահմանամերձ եւ ոչ այնքան սահմանամերձ այնպիսի բնակավայրեր են, որոնք (ուժգին) հրետակոծութեան չեն ենթարկուել անգամ ղարաբաղեան պատերազմի ամենաթէժ պահերին:

Այս «զարգացումը» հերքում է հայկական իրականութեան մէջ տարածուած այն մտայնութիւնը, թէ սահմանային լարուածութեան մերթ ընդ մերթ բռնկումը զուտ տեղական ու մէկ վայրի մէջ սահմանափակուած, մարտավարական բնոյթ ունի, թէ լայնածաւալ պատերազմին Պաքուն չի գնայ, եւ որ սա պայմանաւորուած է արտաքին կամ ներքին քաղաքական, աշխարհաքաղաքական գործօններով: Նման ընկալումները իրականութիւնից փախչելու, պատերազմի իրատեսական լինելը յամառօրէն չընդունելու հետեւանք է: Կարելի է բերել Պաքուի կողմից իրավիճակը լարելու բազմաթիւ իրավիճակային պատճառներ: Ազրպէյճանում ստեղծուած ընկերային-տնտեսական ճգնաժամային վիճակը, քարիւղի գների անկմամբ պայմանաւորուած խուճապայնութիւնը, մարդու իրաւունքների հետ կապուած խայտառակ իրողութիւնները, առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները ստիպում են Ալիեւի վարչակազմին, սահմանային լարուածութեան մեծացմամբ վախի մթնոլորտ սերմանելով` սեփական հասարակութեանը պահել կառավարելիութեան շրջանակներում, միաժամանակ` միջազգային հանրութեան ուշադրութիւնը երկրի ներքին խնդիրներից շեղել դէպի սահմանագիծ: Բացի դրանից` Լեռնային Ղարաբաղի բանակցութիւններում վարուող փակուղային քաղաքականութիւնը ստիպում է խորացնել «շանթաժ»-ային մարտավարութիւնը, որը դրսեւորւում է ահա նման սրացումներով: Կարելի է բերել նաեւ շատ աւելի առարկայական պատճառներ:

Մասնաւորապէս` հետաքրքրական է, որ իրավիճակն Ազրպէյճանը սրեց Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրովի` Պաքու կատարած այցից անմիջապէս յետոյ: Թէեւ պարզ չեղաւ` (յստակ ու ճիշդ) ինչ նպատակ էր այն հետապնդում, սակայն ակնյայտ է, որ, բնակավայրերի հրետակոծումն այդ այցի խորապատկերին ձեռնարկելով, Պաքուն փորձում է ներշնչել հայաստանեան հասարակութեանն ու իշխանութիւններին, որ հէնց Ռուսաստանն է շահագրգռուած իրավիճակի լարմամբ, եւ որ Ռուսաստանը բոլորովին էլ Հայաստանի հետ չէ, ինչպէս այստեղ միամտաբար կարծում են: Հէնց սա է պատճառը, որ թիրախ է ընտրուել առաջին հերթին Հայաստանի ամենախոցելի` Տաւուշի սահմանագիծը:

Ամենայն հաւանականութեամբ, ոչ երկրորդական դեր է կատարել նաեւ Հայաստանում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարական եւ սպայակոյտի զօրավարժութիւնների անցկացումը: Թերեւս խնդիր է դրուել կա՛մ ձախողել դրանք, կա՛մ ներշնչել հայաստանեան հասարակութեանը, որ դա ոչ թէ զօրավարժութիւններ են, այլ պատերազմի յստակ եւ հապճեպ նախապատրաստութիւն: Նպատակը Հայաստանի հասարակութեան շրջանում խուճապ առաջացնելն է: Առանցքային զօրավարժութիւնները վիժեցնելու մարտավարութիւնը նոր չէ: Նախորդ տարուայ նոյեմբերին նաեւ այդ նպատակով Պաքուն խոցեց հայկական զինուած ուժերին պատկանող ուղղաթիռը, թէեւ ցանկալի արդիւնքի չհասաւ:

 

satrank-1_9-15-15

Բայց ստեղծուած իրադրութիւնում ամենակարեւորն այս պատճառները չեն: Կարեւորը փաստն է, որ Ազրպէյճանը քայլ առ քայլ շփման գծում լարուածութեան աստիճանական բարձրացումը մեծացրել է պատերազմական վիճակի` յաջողելով (տուեալ դէպքում` ոչ առանց հայկական կողմի մեղքի) դա անել այնպէս, որ մեծ հաշուով չդառնայ միջազգային լրահոսի առարկայ: Ազրպէյճանը կիրառում է ոչ միայն պատերազմի հասունացման, այլեւ դա միջազգային հանրութեան ընկալումներում օրինաչափութեան եւ բնականոնութեան վերածելու քաղաքականութիւն, որը, մի կողմից, ամբողջութեամբ համապատասխանում է «հիպրիտային»  (այսինքն` «Դ. սերունդ»-ի աւանդական եւ ոչ աւանդական) պատերազմի կանոններին եւ մեթոտաբանութեանը, իսկ միւս կողմից` յղի է ցանկացած պահի իրավիճակը վերահսկողութիւնից դուրս հանելու իրական վտանգով:

Փաստացի, սա լայնածաւալ պատերազմի սադրանք է, որին հայկական ուժերը չեն տրւում բացառապէս արհեստավարժութեան եւ բանակցային գործընթացում հայկական կողմի ունեցած յարաբերական դիրքային առաւելութիւնը չէզոքացնելու` Պաքուի մտադրութիւնները հասկանալու պատճառով: Թերեւս հէնց դա է պատճառը, որ սահմանագծի ողջ երկայնքով ունենալով տիրապետող դիրքային առաւելութիւն, նաեւ` ազրպէյճանական բնակավայրերի խոցելիութիւնից օգտուելու առումով, հայկական զինուժը բաւարարւում է միայն թէժացող կէտերում եւ յարակից շրջաններում համարժէք, երբեմն էլ անհամարժէք` աւելի ցաւոտ, հակառակորդին զսպելու գործողութիւններով:

Խնդիրը, սակայն, հայկական զինուժի ընտրած մարտավարութիւնը չէ: Թէեւ պէտք է նկատել, որ ակնյայտօրէն հասունացել, եթէ չասենք` ուշացել է Տաւուշի մարզի սահմանագծում հայկական դիրքերի եւ բնակավայրերի խոցելիութիւնը չէզոքացնելու անհրաժեշտութիւնը: Սակայն «հիպրիտային» պատերազմի առանձնայատկութիւններից մէկն այն է, որ մարտական գործողութիւններին զուգահեռ, (զօրաշարժի ենթարկուած) գործում են նաեւ դիւանագիտական եւ տեղեկատուական-քարոզչական (միջոցները): Եթէ երկրորդի մասով որոշակի խաղի կանոններ արդէն ձեւաւորուել են, դիւանագիտական ճակատում բացարձակ անգործութիւն է: Որտե՞ղ է այս սրտայոյզ օրերին արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը, ինչո՞ւ է կատարուող (գործընթացների) շրջանակներում պապանձուել արտաքին գործերի նախարարութիւնը, բացարձակապէս հասկանալի չէ: Թէեւ միւս կողմից` գուցէ հէնց գործը չփճացնելու համա՞ր են նրանց մեկուսացրել… Ո՞վ գիտէ:

 

 

 

Նախորդը

Ազրպէյճան Անուան Ծագումնաբանութեան Ու Քաղաքական Նշանակութեան Շուրջ

Յաջորդը

Սլաք. Օպամայի Մազերը Ճերմկեր Են…

RelatedPosts

«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինեան Բռնաճնշումներ Եւ Սկիզբ Համաշխարհային Երկրորդ Պատերազմին
Պատմական

«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինեան Բռնաճնշումներ Եւ Սկիզբ Համաշխարհային Երկրորդ Պատերազմին

Հոկտեմբեր 8, 2025
Արցախի Թեմին Փակումը Եւ Էջմիածնի Պարտադրուած Ծանրագոյն Պայմանները
Պատմական

Արցախի Թեմին Փակումը Եւ Էջմիածնի Պարտադրուած Ծանրագոյն Պայմանները

Հոկտեմբեր 1, 2025
Արցախի Գիւղատնտեսութեան Համատարած Համայնացում
Պատմական

Արցախի Գիւղատնտեսութեան Համատարած Համայնացում

Սեպտեմբեր 24, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?