Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ազրպէյճան Անուան Ծագումնաբանութեան Ու Քաղաքական Նշանակութեան Շուրջ

Սեպտեմբեր 15, 2015
| Պատմական
0
Share on FacebookShare on Twitter

ՄՀԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ
Նանճինկի համալսարանի Միջազգային յարաբերութիւնների
հիմնարկի ասպիրանտ,  ՉԻՆԱՍՏԱՆ

south-caucasus_9-15-15

Ռուսաստանում տեղի ունեցած 1917-ի Հոկտեմբերեան յեղափոխութիւնը եւ Ռուսաստանի դուրս գալն Ա. Համաշխարհային պատերազմից, թուրքական զօրքերի առաջխաղացումը Կովկասեան ռազմաճակատում, պատճառ հանդիսացան Այսրկովկասի տարածքում 1918թ մայիսի 28-ին Առանի եւ Շիրվանի (Աղուանք) գաւառներում նոր հանրապետութեան կերտմանը, որն անուանուեց Պարսկաստանի համանուն նահանգի` Ազրպէյճան անուամբ:

Պարսկաստանի կառավարութիւնը փորձեց դիւանագիտական ճանապարհով վիճարկել  հարցը, սակայն` ապարդիւն: Պարսկաստանի համանուն Ազրպէյճան նահանգում տեղի ունեցան ցոյցեր, որոնց ընթացքում շէյխ Խիապանին եւ նրա կողմնակիցները հարց բարձրացրեցին փոխել սեփական նահանգի անուանումը` Ազրպէյճանը վերանուանելով Ազատիսթան, միայն թէ տարբերուէին հարեւան նորաստեղծ հանրապետութիւնից:

Վիճելի հարցն այդպէս էլ լուծում չստացաւ. Առանի եւ Շիրվանի գաւառներում առաջացած հանրապետութիւնը շարունակեց կրել Ազրպէյճան անուանումը նաեւ խորհրդայնացումից յետոյ, որը պատճառ եղաւ քաղաքական բազմաթիւ շահարկումների Բ. Համաշխարհային պատերազմից յետոյ:

Հետաքրքրական է ակադեմիկոս Վ.Վ. Պարթոլտի կարծիքն Առանն ու Շիրվանն Ազրպէյճան վերանուանելու մասին. «Եթէ անհրաժեշտ լինէր ստեղծել այնպիսի մի եզր, որը կ՛ընդգրկէր ներկայիս Ազրպէյճանի Հանրապետութեան տարածքը, ապա նպատակայարմար  կը լինէր ընտրել Առան անուանումը, սակայն Ազրպէյճան եզրն ընտրուել է, որովհետեւ, երբ ստեղծւում էր Ազրպէյճանի Հանրապետութիւնը, ենթադրւում էր, որ պարսկական եւ այս Ազրպէյճանը պէտք է մէկ ամբողջութիւն լինեն, քանի որ բնակչութիւնը բաւականին նմանութիւններ ունի»:

Այսպիսով յստակօրէն երեւում է, որ Ազրպէյճան անուանումն ընտրուած էր, որպէսզի hնարաւորութեան դէպքում Իրանից բռնազաւթուէր նրա հնագոյն մշակութային եւ պատմական կենտրոններից մէկը, որը թիւրքական աշխարհը կապող կարեւորագոյն օղակի դեր պէտք է խաղար:

Փրոֆեսէօր Գառնիկ Ասատրեանը նշում է, որ Ազրպէյճանն իրանական վաղեմի նահանգ է երկրի հիւսիս-արեւմուտքում (Մարաստանի հիւսիս-արեւմտեան հատուածում): Նրա անունն արաբականացուած ձեւն է դասական նոր պարսկերէնի` Ատարպականի (Ատարպայկան), որը ծագել է միջին պարսկական Ատուրպատական ձեւից (համեմատել` հայերէն Ատրպատական):

Այն առնչւում է երկրանունների (հետեւաբար եւ ցեղանունների) այն դասին, որոնք ծագում են ենթադրեալ առաջնորդ-ցեղապետի, կամ համանուն-նախահօր անունից, տուեալ դէպքում` Ալեքսանդր Մակեդոնացու զօրապետ Ատրոպատի (Ատուրպատի) անունից, որ Ք.Ա. 320 թուականին այս երկրամասում առաջինն է ստեղծել անկախ մի մեծ պետութիւն:

Ռուս պատմաբան Իւանովը նշում է, որ Իրանի հիւսիս-արեւմուտքում իրանալեզու բնակչութիւնը բնակւում էր մինչ ասորիների եւ ուրարտացիների արշաւանքները Ք.Ա. 9-րդ դարում: Այն յիշատակուած է Ուրմիայ լճի մօտակայ շրջաններից մինչեւ Տիալիի բարձունքները, Մարաստանի արեւմտեան եւ աւելի արեւելեան շրջաններում: Նրանց մասին յիշատակումներ կան Ք.Ա. 8-րդ եւ 7-րդ դարերում:

Իրանցի պատմաբան Էնայաթ Օլլա-Ռեզան նշում է, որ հետագայում հէնց Ք.Ա. 669-ին Մարաստանում ստեղծուեց իրանական առաջին հզօր պետութիւնը, որի կենտրոնն էր համարւում այն տարածքը, որը հետագայում պէտք էր անուանուէր Ատրպատական:

Ստրապոնը, Արրիանը, Փլաւիոսը Ատրպատականը համարում էին Մարաստանի մի մասը եւ անուանում էին այն Մարաստան-Ատրպատական: Վ.Վ. Պարթոլտը նոյնպէս Ատրպատականը համարում էր Մարաստանի անքակտելի հատուածը: Իրանական ցեղերից համեմատաբար ուժեղ էին մարերը, որոնք բնակւում էին Իրանի հիւսիս-արեւմուտքում:

Մարերը ծագումնաբանօրէն իրանցիներ էին, իսկ նրանց լեզուն պատկանում էր հնդեւրոպական լեզուաընտանիքի արեւելեան ճիւղին: Պահպանուել է Իրանի քրմապետ Քարթիրի յիշատակութիւնը, որտեղ յստակօրէն նշւում են այն շրջաններն ու երկրները, որոնք համարւում էին Էրան (Իրան), եւ` այն երկրները, որոնք Իրանի տարածքից դուրս են` Ան-Էրան, չնայած գրաւուել էին շահնշահի զօրքերի կողմից: Ատուրպատական-Ազրպէյճանն այս գրութիւնում, ի հարկէ, Իրանի մէջ է, իսկ Աղուանքը, Յունաստանի, Հայաստանի, Վրաստանի (Իպերիայի) հետ` ոչ իրանական հատուածում է:

Ահա թէ ինչ է պատմում Քարթիրը. «Եւ ես` Քարթիրս, ի սկզբանէ ծառայում եմ աստուածներին իմ հոգու համար: Իմ շնորհիւ շատ (սրբազան) կրակներ Մեշանում, Ատրուպատականում, Սեպահանում, Ռէյում, Քերմանում, Սակաստանում եւ Գուրգանում մինչեւ Փիշեւար վառուեցին: Ինչպէս նաեւ ոչ իրանական երկրներում կրակներ եւ քրմեր տարածեցի: Շահնշահի զօրքերն ու ձիերը հասան Անտիոք, Սիրիա, Կիլիկիայի Տարսոն քաղաք, Յունաստան, Հայաստան, Իպերիա, Աղուանքի դարպասներին, որտեղ էր հէնց ինքը` Շապուհ շահնշահը: Այս տեղերում շահնշահի հրամանով քրմեր նշանակեցի, կազմակերպեցի ատրուշաններ»:

Թուրքախօս ցեղերի խոշոր ներթափանցումներից Ատրպատական սկսուեցին 1050-1056 թուականներին` սուլթան Մահմուտ Ղազնաւիի եւ Ատրպատականի կառավարիչ Վախսուտանի օրօք: 13-րդ դարում, երբ Ատրպատականը գտնւում էր մոնկոլների տիրապետութեան տակ, այստեղ բնակութիւն էին հաստատում թաթարներ, ագ-գոյունլու, գարա-գոյունլու ցեղերը, որոնք նոյնպէս պատկանում էին օղուզական թուրքախօս ցեղերին:

15-րդ դարում Թուրքիայից Իրան ներգաղթեցին շամլու, ռումլու, ուսթաճլու, թեքքելու, աֆշար, ղաճար, զուլքատար, եւ այլ թուրքական ծագում ունեցող ցեղեր:

Այսպիսով, սկսած 11-րդ դարից, թուրքական ցեղերը, ոչ միայն հաստատւում էին Ատրպատականում, այլեւ իշխող դիրք էին ձեռք բերում, ինչը նպաստում էր թուրքերէն լեզուի տարածմանն ու ամրապնդմանը տեղի իրանական ծագում ունեցող բնակչութեան մէջ:

Թուրքերէնի տարածումն ու ամրապնդումն Ատրպատականում հետագայում բազմաթիւ քաղաքական շահարկումների պատճառ դարձաւ Ա. Համաշխարհային պատերազմի ընթացքում, Բ. Համաշխարհային պատերազմից յետոյ: Ատրպատականում թուրքախօս ազարիների հիմնահարցը մեծապէս շահարկուեց Խորհրդային Միութեան կողմից Բ. Համաշխարհային պատերազմից յետոյ:

 

 

Նախորդը

Գանձ Որոնողները Վնասել Են Կտուց Կղզու Հայկական Եկեղեցիին

Յաջորդը

Լայնածաւալ Պատերազմի Սադրանք

RelatedPosts

Թրքական Բանակին Ներխուժումը Հայաստան
Պատմական

Թրքական Բանակին Ներխուժումը Հայաստան

Մայիս 14, 2025
Բոլշեւիկներու Բռնագրաւումներն Ու Վայրագութիւնները Արցախի Մէջ
Պատմական

Բոլշեւիկներու Բռնագրաւումներն Ու Վայրագութիւնները Արցախի Մէջ

Ապրիլ 30, 2025
Լեգրանի Հետ Բանակցութիւններ Եւ Հայ-Ռուսական Համաձայնագիր
Պատմական

Լեգրանի Հետ Բանակցութիւններ Եւ Հայ-Ռուսական Համաձայնագիր

Ապրիլ 9, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?