Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ա. Պապեան. «Ձախից Ալեւիներն Են Հարուածի Տակ Դնում Թուրքիային, Աջից` Իսլամականները»

Սեպտեմբեր 1, 2015
| Ազդակ Գաղափարաբանական
0
Share on FacebookShare on Twitter

babian_9-01-15

«Մոտուս Վիվենտի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը, «Թերթ.ամ»-ի հետ զրոյցում անդրադառնալով Թուրքիայի Տէրսիմ նահանգը քիւրտ զինեալների կողմից ինքնավար մարզ հռչակելու եւ այնտեղ անցակէտեր դնելուց բխող հետեւանքներին, ասում է, որ սա այն է, ինչի մասին ինքը եւ մի շատ վերլուծաբաններ խօսում են: Այսինքն, որ գալու են կայսրութիւնների տրոհման ժամանակներ: Վերլուծաբանը գտնում է, որ Թուրքիան յայտնուել է 2 կամ 3 կրակների արանքում, ինչի պատճառով ստիպուած է լինելու որոշ ժամանակով սառեցնել իր հակահայկական ծրագրերը` տարբեր ճակատներում չհակամարտելու համար: Կը կարողանա՞նք մենք` հայերս սրանից օգտուել, ըստ Պապեանի, ցոյց կը տայ ժամանակը:

«ԹԵՐԹ».- Պարո՛ն Պապեան,  Տէրսիմը քիւրտ զինեալների կողմից հռչակուել է ինքնավար մարզ, որտեղ անցակէտեր են դրուել: Սա ինչպէ՞ս կ՛անդրադառնայ Հայաստանի վրայ ինչպէս անվտանգութեան առումով, այնպէս էլ հետագայում այսպէս ասած` հողային պահանջների առումով: Պայմանական:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Հասկանալու համար այս բոլոր երեւոյթները պէտք է մի փոքր լայն վերցնենք: Իմ կարծիքով, Միջին Արեւելքում սկսւում է սառեցուած գործընթացի սկիզբը, որը սկիզբ էր առել Ա. Համաշխարհային պատերազմից յետոյ: Դա կայսրութիւնների տրոհումն է, եւ մի պահ այդ ամէնը դադարեցուեց ռուսական յեղափոխութեան պատճառով, ապա վերսկսուեց 1990-ականներին` Պալքաններում, հիմա` Միջին Արեւելք եւ Ռուսաստանում պիտի լինի: Մեր տեսանկիւնից, ըստ իս, եթէ չի յաջողւում հարեւան պետութիւնների հետ բարիդրացիական յարաբերութիւններ ձեւաւորել, ապա անհրաժեշտ է դրանք հաստատել այդ պետութիւններում կազմակերպուած հանրութիւնների հետ` լինեն կրօնական թէ ազգային խմբեր:

Նշեմ, որ Տէրսիմում բնակչութեան շուրջ 70-80 տոկոսը ալեւիներ են, որի շրջակայքում էլ եւս հոծ ալեւի զանգուած կայ: Այսինքն, եթէ այստեղ 70-80 տոկոս է, յարակից նահանգներում` 50-60 կամ 30-40: Եւ խօսքը 12-20 միլիոն մարդու մասին է` ողջ Թուրքիայի տարածքում:

Նշեմ նաեւ, որ թէեւ ալեւիները դասական առումով համարւում են շիա իսլամի յետնորդներ, ապա իրենցից շատերն իրենց չեն համարում իսլամի հետեւորդներ, այլ համարում են առանձին կրօնի ներկայացուցիչներ, որովհետեւ իսկապէս էական տարբերութիւններ կան. նրանք նամազ չեն անում, մզկիթ չեն գնում, Մեքքան չեն ընդունում որպէս իրենց կենտրոն եւ այլն: Բացի այդ, աւանդաբար, հայերի նկատմամբ ալեւիները եղել են անհամեմատ աւելի լաւ տրամադրուած եւ պատահական չէ, որ Հայոց ցեղասպանութեան ժամանակ համեմատաբար աւելի շատ հայեր փրկուել են ալեւիների շրջանում: Գումարենք դրան եւ յիշենք, որ 1938 թուականին Տէրսիմում տեղի ունեցան ջարդեր, Տէրսիմի ցեղասպանութիւնը, որը Թուրքիան, ի տարբերութիւն Հայոց ցեղասպանութեան, ըստ էութեան ճանաչել է, քանի որ Էրտողանը ճանաչեց եւ ներողութիւն խնդրեց: Եւ այս ամբողջը, գումարած ինքնագիտակցութեան զարգացման հետ, նոր երեւոյթ է: Հիմա ո՞ւր կը տանի այդ ամբողջը, կը տանի՞ արդեօք այս փուլում Թուրքիայի տրոհման, նոր պետական միաւորների ստեղծման, դեռ շուտ է ասել, բայց որ բաւականին լուրջ է, փաստ է: Եւ միայն Տէրսիմի շրջանը չէ, կան բազմաթիւ այլ քրտաբնակ շրջաններ, որտեղ եւս ռազմական բախումներն են սաստկանում: Այնպէս որ, մենք թեւակոխում ենք լուրջ փոփոխութիւնների շրջան, որի մասին տարիներ ի վեր շատերն էին խօսում, այդ թւում` նաեւ ես:

«ԹԵՐԹ».- Երբ յուլիսի վերջին թուրք-սիրիական սահմանին պատերազմական գործողութիւններ սկսուեցին, դուք կանխատեսեցիք Թուրքիայի համար ծանր ժամանակների սկիզբ: Եւ հիմա այս Տէրսիմի ինքնահռչակումով իրականանո՞ւմ են ձեր այդ կանխատեսումները:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Սա, ըստ էութեան, այդ ծանր օրերի փուլերից մէկն է, որովհետեւ Թուրքիան յայտնուել է երկու կրակի արանքում. մի կողմից այս ներքին փոքրամասնութիւններ են, որոնց պայմանականօրէն ենք կոչում փոքրամասնութիւն, որովհետեւ, ընդունէք, որ 12-15-20 միլիոնանոց հոծ զանգուածն արդէն փոքրամասնութիւն չէ, դա մի ողջ հանրոյթ է: Չեմ ասում` ժողովուրդ, որովհետեւ ալեւիութիւնն աւելի շուտ հաւատամք է, բայց դա հզօր երեւոյթ է: Իսկ միւս կրակն այն է, որ իսլամականներն են սկսել ճնշել Թուրքիային: Եւ բացայայտօրէն խօսւում է Աթաթուրքը` որպէս իսլամի թշնամի, որպէս իսլամական խալիֆաթը ոչնչացնող երեւոյթի մասին: Այսինքն ձախից ալեւիներն են հարուածի տակ դնում Թուրքիային, աջից` իսլամականները: Գումարած նրան, որ Արեւմուտքը համագործակցութեան շեշտադրումը տեղափոխում է դէպի Իրան, ինչի պատճառով Թուրքիան կորցնելու է իր կարեւորագոյն նշանակութիւնը:

Մենք` հայերս, ըստ իս եւ ցաւօք սրտի, հերթական անգամ անպատրաստ վիճակում կը յայտնուենք այս մեծ բեկումնային ժամանակաշրջանների առջեւ: Բայց ակնյայտ է, որ շատ կարեւոր է պատրաստ լինել նման ժամանակների համար, որովհետեւ նման ժամանակաշրջաններն են ստեղծում տարբեր հարցեր լուծելու հնարաւորութիւն, այդ թւում նաեւ` Հայաստանի հողային իրաւունքների հարցը: Եւ այստեղ ալեւիները մեզ կարող են դաշնակից լինել, քանի որ սա Թուրքիայի համար մեծ հարց է. հաւանականութիւնը, որ Թուրքիան հակամարտութեանը կը միջամտի, քչանում է, չէ՞: Եւ չմոռանանք, որ Թուրքիան էլ կորցրել է Արեւմուտքի մօտ կարեւորութիւնը որպէս ՕԹԱՆ-ի անդամ երկիր ու մահմետական աշխարհիկ պետութիւն, բայց միաժամանակ էլ` չի գտել նոր դաշնակիցներ իսլամական աշխարհում: Այլ, հակառակը, թշնամիներ է ձեռք բերել: Այնպէս որ, կրկնում եմ` Թուրքիայի համար բաւականին ծանր օրեր են գալու: Իսկ դրանցից մենք կ՛օգտուե՞նք, թէ՞ ոչ, դա արդէն պայմանաւորած է շատ ենթակայական եւ առարկայական հանգամանքներով:

«ԹԵՐԹ».- Այսինքն կարելի՞ է ասել, որ Թուրքիան իր այս հակահայկական ծրագրերն ու նախագծերը` թուրքա-ազրպէյճանական համագործակցութիւն, համաթուրանականութիւն եւ այլն, իր համար ռազմավարական ծրագրերը մի պահ պէտք է սառեցնի՞:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Այո՛, որովհետեւ տարբեր ճակատներում պատերազմելը կամ հակամարտելը դժուար է: Եւ ամէն երկրի բան չէ, յատկապէս` Թուրքիայի: Այսինքն` ե՛ւ Սիրիայի ճակատում, ե՛ւ Իրաքի կողմից, ե՛ւ ներսում` ալեւիների ու քրտերի:

Բայց եթէ անդրադառնում ենք խնդրին Արեւմտեան Հայաստանի հողային հարցի դիտանկիւնից, ի վերջոյ, եթէ Տէրսիմն ու ալեւիները գնում են անկախութեան, դրա մասին դեռ շատ վաղ է խօսել, բայց իրենց ձեռ է տալիս, որ իրենց հարեւանը լինի Հայաստանը, որովհետեւ դա իրենց ելք է տալու դէպի ծով:

«ԹԵՐԹ».- Իսկ այդ ամէնը Թուրքիայի ներսում ինչի՞ կը յանգեցնի` քաղաքացիական պատերազմի՞: Պարզ է, որ Թուրքիան ձեռքերը ծալած չի նստելու, ի՞նչ է անելու:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Պատերազմ, ըստ էութեան, ընթանում է: Եւ Թուրքիան անգամ օդուժ է օգտագործում ապստամբներին ճնշելու համար: Բայց փորձը ցոյց է տալիս, որ զուտ ռազմական ճնշումով հարցը չի լուծուի… Թուրքիան ի՞նչ է անելու, շարունակելու է ճնշել, ջարդել եւ կոտորել, բայց գնալով այդ հնարաւորութիւնը փոքրանում է, որովհետեւ ներքին անկայուն վիճակի շահագրգիռ ուժեր կան: Օրինակ` այն ուժերը, որ չէին ուզենայ, որ իրանական կազը եւրոպական շուկայ հասնի որպէս մրցակից ռուսական կազին` «Կազփրոմ»-ին»: Եւ հիմա Իրաք-Սիրիա ճանապարհը փակ է Թուրքիայի ճանապարհը փակելու համար, որովհետեւ յաջորդ տարբերակը մնում է Ազրպէյճան-Վրաստան ճանապարհը, որը, հնարաւոր է, ամէն վայրկեան փակուի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեամբ, եւ միւս տարբերակը մնում է զուտ Հայաստան-Վրաստան տարբերակը: Այսինքն այստեղ տարբեր ուժեր կան, որ հակամարտութեան մէջ են:

 

Նախորդը

Կարանտին*

Յաջորդը

Թուրքիոյ «Աւազակային Խաղ»-ին Մերկացումը

RelatedPosts

Հրատարակութիւններու Լուսանցքին.  Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում
Ազդակ Գաղափարաբանական

Ռոստոմի Գաղափարական Աշխարհը` Բնագիրներու Ընդմէջէն

Յուլիս 6, 2019
Աշխատաւորի Կազմակերպման Անհրաժեշտութիւնը
Ազդակ Գաղափարաբանական

Միջազգայնական Համերաշխութեան Ռոստոմեան Ուղղուածութեան Հետքերով

Յուլիս 6, 2019
Դաշնակցական   Մամուլը
Ազդակ Գաղափարաբանական

Վահան Խորէնի (Տէր Գէորգեան) (1884-1920)

Յուլիս 6, 2019

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?