Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն, Անգլիոյ, Գերմանիոյ եւ Ֆրանսայի կողքին տեղի ունեցան նաեւ Սպանիոյ եւ Իտալիոյ մրցումները:
Անգլիոյ մէջ Մանչեսթըր Սիթի արձանագրեց իր 3-րդ յաջորդական յաղթանակը` 2-0 արդիւնքով յաղթելով Էվըրթընի:
Մանչեսթըր Եունայթըտ կորսնցուց տարեշրջանի իր առաջին երկու կէտը, երբ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց իր հիւրին` Նիւքասըլի հետ:

Սպանիոյ ախոյեան Պարսելոնա 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Աթլեթիքօ Պիլպաոյի դաշտէն` շնորհիւ Լուիս Սուարեզի նշանակած կոլին (54-րդ): Անոր խմբակից Լիոնել Մեսսի 31-րդ վայրկեանին փենալթի մը չկրցաւ իր նպատակին հասցնել:
Սակայն Իտալիոյ ախոյեան Եուվենթուս իր դաշտին վրայ 1-0 արդիւնքով պարտուեցաւ Ուտինեզէէն: Սիրիլ Թերօ նշանակեց հիւր կազմին կոլը (78-րդ):
Գերմանիոյ մէջ Պորուսիա Տորթմունտ, Պայէրն Միւնիխ եւ Պայէր Լեւերքուզըն արձանագրեցին իրենց երկրորդ յաջորդական յաղթանակը:
Տորթմունտ, որ 4-0 արդիւնքով յաղթեց Նորեկ Ինկոլսթատի, այժմ իր ունեցած կոլէվըրէյճին առաւելութեան շնորհիւ կը գրաւէ առաջին դիրքը:

Թէեւ Պայէրն Միւնիխ յաղթեց Հոֆընհայմի (2-1), սակայն Քեւին Վոլանտ 7-րդ երկվայրկեանին նշանակեց «Պունտըսլիկա»-ի ամէնէն արագ կոլը` Պայէրնի բերդին մէջ:
Ֆրանսայի մէջ ախոյեան Փարիզ Սեն Ժերմեն արձանագրեց իր երրորդ յաջորդական յաղթանակը` առանց կոլ ստանալու իր բերդին մէջ, երբ 1-0 արդիւնքով յաղթեց Մոնփելիէի:
Մրցումին միակ կոլը նշանակեց Պլեզ Մաթուիտի (61-րդ):
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
ԱՆԳԼԻԱ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| Մանչեսթըր Եունայթըտ – Նիւքասըլ | 0-0 | |
| Քրիսթալ Փալաս – Ասթոն Վիլա | 2-1 | |
| Լայսթըր Սիթի – Թոթենհամ | 1-1 | |
| Նորուիչ – Սթոք Սիթի | 1-1 | |
| Սանտըրլենտ – Սուանզի | 1-1 | |
| Ուեսթ Համ – Պուրնըմաութ | 3-4 | |
| Ուեսթ Պրոմուիչ – Չելսի | 2-3 | |
| Էվըրթըն – Մանչեսթըր Սիթի | 0-2 | |
| Ուաթֆորթ – Սաութհեմփթըն | 0-0 | |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ | |
| Արսենալ – Լիվըրփուլ | 22:00 | |
ՍՊԱՆԻԱ. ԱՌԱՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| Մալակա – Սեւիլլա | 0-0 | |
| Տեփորթիւօ Քորունա – Ռէալ Սոսիետատ | 0-0 | |
| Էսփանիոլ – Կեթաֆէ | 1-0 | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Լաս Փալմաս | 1-0 | |
| Ռայօ Վայեքանօ – Վալենսիա | 0-0 | |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Պարսելոնա | 0-1 | |
| Սփորթինկ Խիխոն – Ռէալ Մատրիտ | 0-0 | |
| Լեվանթէ – Սելթա Վիկօ | 1-2 | |
| Ռէալ Պեթիս – Վիարէալ | 1-1 | |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ | |
| Կրանատա – Էյպար | 21:30 | |
ԻՏԱԼԻԱ. ԱՌԱՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| Հելաս Վերոնա – Ա. Էս. Ռոմա | 1-1 | |
| Լացիօ Ռոմա – Պոլոնիա | 2-1 | |
| Եուվենթուս – Ուտինեզէ | 0-1 | |
| Էմփոլի – Քիեւօ Վերոնա | 1-3 | |
| Ֆիորենթինա – Ա. Սէ. Միլան | 2-0 | |
| Ֆրոսինոնէ – Թորինօ | 1-2 | |
| Ինթեր Միլան – Աթալանթա | 1-0 | |
| Փալերմօ – Ճենովա | 1-0 | |
| Սամտորիա – Քարփի | 5-2 | |
| Սասուոլօ – Նափոլի | 2-1 | |
ԳԵՐՄԱՆԻԱ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Օկզպուրկ | 1-1 | |
| Քէօլն – Վոլֆսպուրկ | 1-1 | |
| Հանովըր-96 – Պայէր Լեւերքուզըն | 0-1 | |
| Հոֆընհայմ – Պայէրն Միւնիխ | 1-2 | |
| Շալքէ – Տարմսթատ | 1-1 | |
| Համպուրկ – Շթութկարթ | 3-2 | |
| Հերթա Պերլին – Վերտըր Պրեմըն | 1-1 | |
| Ինկոլսթատ – Պորուսիա Տորթմունտ | 0-4 | |
| Մէօնշընկլատպախ – Մայնց-05 | 1-2 | |
ՖՐԱՆՍԱ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| Մոնփելիէ – Փարիզ Սեն Ժերմեն | 0-1 | |
| Լիոն – Ռենն 1 | 1-2 | |
| Աժաքսիօ – Անժէ | 0-2 | |
| Նանթ – Ռեմ | 1-0 | |
| Նիս – Քան | 2-1 | |
| Պասթիա – Կենկան | 3-0 | |
| Թուլուզ – Մոնաքօ | 1-1 | |
| Լիլ – Պորտօ | 0-0 | |
| Լ՛Օրիան – Սենթ Էթիեն | 0-1 | |
| Մարսէյ – Թրուա | 6-0 | |


