
Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, Փիւնիկ կասեցուց Շիրակի յաղթարշաւը, երբ 3-0 արդիւնքով պարտութեան մատնեց ցարդ անպարտելի իր հիւրը, որ նախորդ 3 մրցումներուն յաղթանակ արձանագրած էր:
Կամօ Յովհաննիսեան (10-րդ), Արթուր Եուզպաշեան (42-րդ) եւ Վարդան Պօղոսեան (65-րդ) նշանակեցին Փիւնիկի կոլերը:
Բանանց արձանագրեց իր առաջին յաղթանակը` 3-0 արդիւնքով պարտութեան մատնելով Արարատը:
Ալաշկերտ 4-0 արդիւնքով յաղթեց Ուլիսին, մինչ Գանձասար Կապան` Միքային (3-2):
Ստորեւ դասաւորումը` 4-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
ԿԷՏ | |
1.- Շիրակ | 9 (7-6) |
2.- Ալաշկերտ | 8 (8-3) |
3.- Փիւնիկ | 7 (10-4) |
4.- Գանձասար-Կապան | 7 (7-4) |
5.- Արարատ | 7 (4-4) |
6.- Բանանց | 5 (7-8) |
7.- Միքա | 1 (3-7) |
8.- Ուլիս | 0 (2-12) |