
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 3-րդ հանգրուանի մրցումները:
Շիրակ, որ իր դաշտին վրայ հիւրընկալեց Միքան, արձանագրեց 2-0 արդիւնքով յաղթանակ մը, այսպիսով հանդիսանալով միակ խումբը, որ իր կատարած երեք մրցումներն ալ յաղթանակով աւարտած է` ապահովելով առաւելագոյն 9 կէտը:
Վիուլեն Այվազեան (36-րդ) եւ Գոռ Մալաքեան (74-րդ) նշանակեցին Շիրակի կոլերը:
Արարատ – Փիւնիկ մրցումը աւարտեցաւ 1-1 հաւասարութեամբ: Ալեքսանտր Ռաքիչ նշանակեց Արարատի կոլը (27-րդ), իսկ Ղուկաս Պօղոսեան` Փիւնիկի կոլը (80-րդ):
Բանանց – Ալաշկերտ մրցումը աւարտեցաւ 2-2 հաւասարութեամբ, մինչ Գանձասար – Կապան 3-0 արդիւնքով յաղթեց Ուլիսի: Նարեկ Բեգլարեան նշանակեց 2 կոլ` ի նպաստ Գանձասար – Կապանի:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Շիրակ | 9 (7-3) |
| 2.- Արարատ | 7 (4-1) |
| 3.- Ալաշկերտ | 5 (4-3) |
| 4.- Փիւնիկ | 4 (7-4) |
| 5.- Գանձասար-Կապան | 4 (4-2) |
| 6.- Բանանց | 2 (4-8) |
| 7.- Միքա | 1 (1-4) |
| 8.- Ուլիս | 0 (2-8) |


