Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցաւ Լիբանանի փինկ փոնկի տարիքային ամառնային բաժակի մրցաշարքը:
21 տարեկանէն վար տղոց դասակարգին մէջ տիտղոսակիր հանդիսացաւ Պասել Հարպ (Պարաղեմ Նապաթիէ), որ աւարտականին 3-2 արդիւնքով յաղթեց իր խմբակիցին` Ահմետ Մուսթաֆա Հարպին:
3-րդ դիրքը գրաւեցին Ռալֆ Համտար եւ Հիշամ Թաուիլ (Անդրանիկ Պէյրութ):
Ինչ կը վերաբերի աղջկանց մրցումներուն, առաջին հանդիսացաւ Փաթրիսիա Հոմսի (Ժամհուր), որ աւարտականին քիչ մը դժուարութեամբ 3-2 արդիւնքով յաղթեց Աննա Մարգարեանին (Շապապ Ֆաուար):
3-րդ դիրքը գրաւեցին Նինա Մարգարեան (Շապապ ֆաուար) եւ Էլզա Տաուտ (Ժամհուր):
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը: