Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նաժի Նաաման. Գրքի Եւ Բազմազգ Մշակոյթի Մարդը

Յուլիս 27, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

7-27-15_Naji-NaamanՊէյրութից մի քանի տասնեակ քիլոմեթր դէպի հիւսիս գտնուող Ժունի քաղաքը իմ` յաճախ Լիբանան այցելող հայաստանցուս համար եղել է ծով գնալու յարմար վայր: Միջերկրականի ջուրը եւ լողափը այստեղ համեմատաբար մաքուր են, քաղաքի բնակչութիւնը գերազանցապէս արաբ քրիստոնեաներ են: Ժունի գողտրիկ բնակավայր է, որտեղ կողք կողքի ապրում են հինն ու նորը: Երկյարկանի, կղմինտրէ տանիքներով ծածկուած տների հարեւանութեամբ վեր են խոյեանում բարձրայարկերը: Նեղ, բայց քայլելու յարմար փողոցների վրայ բաց սրճարաններ են: Յուլիսի 21-ի շոգ ու խոնաւ կէսօրին լիբանանահայ Գրիգոր Տաքեսեանի հետ Ժունի էիք գնում հանդիպելու մի մարդու, որին չէի ճանաչում, սակայն լսել էի, որ հայերի մասին գրքեր է հրատարակում:

Այդ մարդու անունը Նաժի Նաաման է` գրող, հրատարակիչ եւ բազմազգ մշակոյթը տարածող մտաւորական: Հանդիպումից օրեր առաջ Տաքեսեանը ինձ նուիրել էր Նաամանի գրքերից մէկը` հաւանաբար ամէնից հատափորը` «Հարիւր … եւ շարունակւում է ցեղասպանութիւնը»: 500 էջանոց այս գիրքը արաբերէն է, սակայն բովանդակութիւնը հասկանալի է, եթէ անգամ արաբերէն տառ ու բառ անգամ չգիտես:

Ընդարձակ առաջաբանից յետոյ Նաամանը գրքում ներկայացրել է Հայոց ցեղասպանութեան մասին ոչ հայ նշանաւոր գործիչների վկայութիւններն ու մէջբերումները: Եթէ այդ գործիչը ֆրանսացի է, ապա մէջբերումը արուած է ֆրանսերէնով, իսկ յետոյ տրուած է արաբերէն թարգմանութիւնը:

Հատորում առաջինը հանդիպում է Միացեալ Նահանգների գործող նախագահ Պարաք Օպաման: Նրանից ներկայացուել է մի քանի մէջբերում, այդ թւում, երբ Օպաման ծերակուտական էր: Գրքում ներառուել են հարիւրաւոր հանրաճանաչ մարդիկ, որոնց շարքում` Ժորժ Քլեմանսոն, Եասէր Արաֆաթը, Կամալ Ապտել-Նասըրը, Ռոնալտ Ռիկընը, Ճեմալ փաշան ու նրա թոռ Հասան Ճեմալը, Վալերի Բրիւսովը, Նիքոլս Սարքոզին, Օրհան Փամուքը, Թաներ Աքչամը, Հռոմի պապ Յովհաննէս-Պօղոս Երկրորդը, Մարիա Ճէյքըպսընը «Մամա»-ն, Արմին Վակները եւ այլ նշանաւոր անուններ:

Այս գիրքը հանրամատչելի է եւ ունի նաեւ հանրագիտարանային նշանակութիւն, քանի որ ամփոփում է Հայոց ցեղասպանութեան մասին ոչ հայ նշանաւոր գործիչների գրեթէ բոլոր վկայութիւնները: 100-ամեակի տարում լոյս տեսած այս հատորը` «Հարիւր… եւ շարունակւում է ցեղասպանութիւնը», կարեւոր ներդրում է Հայոց Մեծ եղեռնի մասին արաբական աշխարհին` նոր սերնդին, իրազեկելու տեսանկիւնից:

Նաժի Նաամանը հայութեան եւ հայկական աշխարհի մասին նախկինում այլ գրքեր էլ է հրատարակել, այդ թւում` Գէորգ ծ. վրդ. Եղիայեանի «Օրեր եւ տեսիլներ», Իգնատիոս Մալոյեանի «Մարդը, նահատակը եւ երանելին», «Քրիստոնեաները Արեւելքի թթխմորն ու գինին» հատորները:

Նաամանի` ճաշակով ձեւաւորած գրասենեակը Հայ կաթոլիկ եկեղեցու` Զմմառի միաբանութեանը պատկանող շէնքերից մէկի երկրորդ յարկում է: Նրա հետ կարճ զրոյցից յետոյ համոզւում ես, որ այս մարդը ծնուել է գրքեր հրատարակելու եւ դրանք անվճար բաժանելու, ժողովուրդների մշակոյթը տարածելու համար: Նրա ստեղծած ոչ կառավարական կազմակերպութիւնը, որ շահոյթ չի հետապնդում, կրում է «Նաժի Նաամանի անվճար մշակոյթի հիմնադրամ» անունը: Նաամանի նշանաբաներից է` «Մշակոյթը չի կարող գնուել կամ վաճառուել», կամ` «Ազատ եւ բաց մշակոյթը խաղաղութիւն է կերտում»:

Դէպի Միջերկրականը նայող գրասենեակի սենեակներից մէկը Նաամանը նուիրել է ծնողներին: Նրա հայրը եղել է բանաստեղծ, թարգմանիչ, իսկ մայրը` գրականութեան գիտակ: Մէկ այլ սենեակ յատկացուել է այն գրողներին ու հեղինակներին, ովքեր Նաամանին են փոխանցում իրենց հրատարակած բոլոր գրքերը` ամբողջական հաւաքածուն: Գրասենեակի ամենամեծ հատուածում` ընդունարանում, կազմակերպւում են շաբաթական քննարկումներ, որոնց հրաւիրւում եւ մասնակցում են գրողներ, հրատարակիչներ, դիւանագէտներ, դասախօսներ, լրագրողներ, արուեստի եւ մշակոյթի գործիչներ: «Չորեքշաբթի» անունը կրող այս բաց երկխօսութեան ընթացքում ծնւում են նոր գաղափարներ ու մտայղացումներ:

Նաամանը հեղինակել եւ հրատարակել է տասնեակ անուն հատորներ բազմաթիւ լեզուներով, այդ թւում` հայերէն: Նա հրատարակում է գրքեր նշանաւոր մարդկանց, հանրաճանաչ հասարակական եւ մշակութային գործիչների մասին, արաբական գրականութիւն, բառարաններ: Այդ հատորները նա անվճար տրամադրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրուած են: Նրա գրասենեակի մուտքի մօտ դրուած է մի գրադարակ, որտեղից կարող ես վերցնել գրքերը` առանց հարցնելու եւ մտնելու է «Նաժի Նաամանի անվճար մշակոյթի հիմնադրամ»-ի գրասենեակ:

2013-ին Նաամանը նախաձեռնել է «Գրողների թանգարան-մատնադրոշմ» ծրագիրը, որի էութիւնը հետեւեալն է. աշխարհի ցանկացած գրող կարող է Ա 4 ձեւաչափի թղթի վրայ իր ձեռագրով գրել իր ստեղծագործութիւններից մի փոքրիկ հատուած, դրա տակ դնել իր մատնադրոշմը ու ուղարկել Նաամանի հիմնադրամ:

Նաժի Նաամանը, ով փոքր տարիքից շփուել է հայերի հետ, երբեք Հայաստանում չի եղել: Մեր զրոյցի ընթացքում նա ասաց, որ այս աշուն պատրաստւում է գալ, տեսնել եւ զգալ քրիստոնեայ Հայաստանը:

Ես եւ Գրիգոր Տաքեսեանը Նաժի Նաամանին հրաժեշտ տուեցինք կրկին հանդիպելու պայմանաւորուածութեամբ` Հայաստանում կամ Լիբանանում: Նա մեզ նուիրեց իր հրատարակած հատորներով երեք տրցակ: Այս գրքերից մէկը` «Հարիւր… եւ շարունակւում է ցեղասպանութիւնը» հատորը, այսօր իմ գրասեղանին է եւ տեղ է զբաղեցնելու իմ անձնական գրադարանում:

Ժունի, Լիբանան

 

Նախորդը

Մեղրաձոր (Կիսաւարտ Հեքիաթ)

Յաջորդը

Պէտք Է Շատ Աւելի Մտահոգուինք Էրտողանի Վտանգաւոր Գործողութիւններով, Քան` Անոր Խելացնոր Պատմութիւններով

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?