Պաշտօնական հաղորդագրութեան մը մէջ, «Եու. Է. Էֆ. Ա.»-ն հրապարակեց ցանկը այն տասը ֆութպոլիստներուն, որոնցմէ մէկը պիտի ընտրուի Եւրոպայի 2014-2015 տարեշրջանի լաւագոյն ֆութպոլիստը:
Այդ ցանկին մաս կը կազմեն` Ճիանլուիճի Պիւֆոն, Արթուրօ Վիտալ, Անտրէա Փիրլօ, Փոլ Փոկպա, Քարլոս Թեւեզ (Եուվենթուս), Լիոնել Մեսսի, Լուիս Սուարեզ, Նէյմար (Պարսելոնա), Քրիսթիանօ Ռոնալտօ (Ռէալ Մատրիտ) եւ Էտեն Հազար (Չելսի):
Այդ թեկնածուներուն տասնեակը կազմած են «Եու. Է. Էֆ. Ա.»-ի անդամ 54 երկիրները ներկայացնող լրագրողները:
12 օգոստոսին այդ 10-ը թեկնածուներուն ցանկը պիտի ըլլայ 3, իսկ 28 օգոստոսին պիտի ճանչցուի նախորդ տարեշրջանի լաւագոյն ֆութպոլիստը: