Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Անկախութեան Բանաձեւը` Սասունից Հայաստանի Հանրապետութիւն

July 17, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ

1-17-15_panatsev-1

1-17-15_panatsev-2Ամէն հայ կեանքում մէկ անգամ գոնէ պէտք է տեսնի Սասունը: Այստեղ, որտեղ Ցեղասպանութիւնից հարիւր տարի անց էլ պահպանուել է Սասնոյ բարբառը, առաջին հարցը, որ ինձ տալիս են տեղի հայերը, սովորաբար սա է լինում.

– Հայաստանի նիւֆուս (բնակչութիւն) ինչքա՞ն ա:

– 3.000.000:

– Հալա 3.000.000 ա՞:

– Հա՛

Մայիսի 28-ը` Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկախութեան օրը, այս տարի անցկացրեցինք հէնց Սասունում: Այդ գիշեր Փիրշենք գիւղի բոլոր հայերը իրար գլխի էին հաւաքուել Հ.-ի տանը, որտեղ «Հայաստանից հիւրեր կային»… Եւ այդ օրը, նրանք` անկախութեան չհասածները, մեզ` անկախութեան հասածներիս, սովորեցնում էին անկախութեան բանաձեւն ու խնդրում, որ անպայման փոխանցենք հայաստանցիներին…

Զրոյցը ներկայացւում է առանց խմբագրման:

Հ. Ա. 62 տարեկան.

– Է, իմա՞լ տի էղնի, լաօ՜:

– Ես լը չըմ գինը, ապօ՜:

– Հ՜ըմմմ… Չէ՛… Գինաս, ըմ ճօբոյ (պապ) մզի կ՛ըսեր «Լաօ՜, մըր սուլալեն (տոհմ) քիչ ա, պզտիկ ա, ճիժ բերէք, ճիժ… քիւրտ էկաւ մըզի կտրեց, մացին ըմ ճօբոյ լը ուր պզտիկ ախպեր: Էրգու քիշի (մարդ): Էղաւ հըրիր տարի` մըր սուլալեն թաաա հըզար հոգի կան բըլքի… Է, ես կ՛ըսեմ` Հայաստան իմա՞լ տի էղնի, 3.000.000 ի՞նչ ա եա… Թուրքիայի նիւֆուս էղաւ 60.000.000, յետոյ 75.000.000, վաղը 90.000.000 լը կ՛եղնի հա՛, Հայաստան, երբ հարցուցի, 3.000.000 ըսին: Իմա՞լ կ՛ըսեն, օր Սասուն ետ կ՛առնին, լաօ՜… Կ՛առնի՞ն, էյեր (եթէ) Թուրքիա 90.000.000 էղնի, Հայաստան 3.000.000 էղնի, իմա՞լ սաւաշ (պատերազմ) կենին: Իմա՞լ կ՛եղնի, օր ճիժ չբերին:

– Դուն քանի՞ ճիժ ունես, ապօ՜:

– 11 ճիժ. 6 աղջիկ, 5 մանչ: Ընձի կ՛ըսեն` Հայաստան դժուար ա, ճիժ չբերինք: Գինա՞ս, մըզի հաց չիգար, օշխար չիգար, էծ չիգար, հող չիգար: Մըզի կտրեցին, հայերուն կտրեցին հա՛: Ըմ ճօբոյ էլաւ, ուր պզտիկ ախպոր առաւ, էլան սար, սինձ կերան, ընգուզ կերան, վերջ իջան քիղ: Իջան քիղ, տուն ըրին նստան: Ըմ հրողբեր կ՛երթար մըզրայ (գիւղամէջ), արաբներու հող վարեր, փարա (փող) առնէր: Օշխար առաւ, էծ առաւ: Գացին վիրեւ ըն քիղ, աղջիկ բերին, հայ աղջիկ առան, ըմ ջոչօ (տատիկ) լը հայ ա, ըմ մամիգ լը հայ ա, ըմ կնիկ լը հայ ա, մըզի կարգին, իսայ 12 տարեկան իր (մատնացոյց է անում կնոջը), ես` 14: Պըզտիկ կարգեցին, պըզտիկ: Չունքի (որովհետեւ) հայ աղջիկ օր շատ մնար, տաճիկներ (մահմեդականները) կը տանէին: Է՜է՜է, լաօ՜ Ըս բախչա օր կայ եա, մըսըր (եգիպտացորեն) ունինք, ֆասուլիէ (լոբի) ունինք, 80 էծ ունինք, չոք շիւքիւր (փառք Աստծոյ), օշխար լը ունինք, հող լը ունինք, ըմեն բան լը ունինք, լաօ՜:

Էղաւ հարիր տարի… Ճիժ բերէք, ճիժ, եօքսա (այլապէս) Սասուն իմա՞լ տի առնինք…

 

 

 

Նախորդը

Վերժիհան Զիֆլիօղլուի Գիրքը ՔԱԿ-ի Զինեալ Պայքարին Միացած Եւ Իսլամացած Հայերու Մասին

Յաջորդը

Վիրահայերը Ուխտագնացութիւն Կատարած Են Դէպի Արեւմտեան Հայաստան

RelatedPosts

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր
Գիտութիւն

Կատարումի Ձայնագիտութեան Պատմական Ամփիթատրոններ Եւ Եկեղեցական Կուժեր

June 30, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Սառնամանիքի Սիրողական Բնագիտութիւն

March 11, 2026
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Բ. Պաղ Պատերազմէն Մինչեւ Արեւի Խուզարկու

December 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.