Շաբաթ, 23 մայիսին Մոն լա Սալի (Այն Սաատէ) մէջ աւարտեցաւ Լիբանանի փինկ փոնկի տղոց Ա. դասակարգի ախոյեանութիւնը` աւարտականի ճակատումներով:
Տղոց տիտղոսին տիրացաւ Ժընուպ Թուլ, որ աւարտականին 3-0 արդիւնքով յաղթեց Ռիատի Պէյրութին: Տաուտ Շըհայեպ, Ժոզեֆ Շալհուպ եւ Ալֆրետ Նաժըմ յաջորդաբար յաղթեցին Ռաշիտ Պըպպոյի (3-1), Մոհամետ Հապաշի (3-1) եւ Ռոք Հաքիմի (3-0):
3-րդ դիրքը գրաւեց Նատուա Քամաթիէ:
Աղջկանց մրցումներուն Նատուա Քամաթիէ 3-1 արդիւնքով յաղթեց ՀՄԸՄ Պէյրութի:
Մարիանա Սահակեան յաղթեց Նոէլ Քէշիշեանի (3-2), Մալեք Խուրի` Լարա Քեչեպաշեանի (3-0), Դուին Մումջողլեան` Եարա Սաթուհիի (3-0), եւ Մարիանա Սահակեան` Լարա Քեչեպաշեանի (3-0):
Երրորդ դիրքը գրաւեց Շապապ Ֆաուար Զղարթա:
Աւարտին տեղի ունեցաւ բոլոր մարզիկներուն մրցանակաբաշխութիւնը` Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին անդամներուն կողմէ: