Ֆրանսայի ֆութպոլի ախոյեանութեան` «Լիկ-1»-ի 37-րդ եւ նախավերջին հանգրուանի բոլոր մրցումները տեղի ունեցան շաբաթ, 16 մայիսին, միեւնոյն ժամուն` նկատի ունենալով, որ անոնք կարեւոր էին վերջին եւ վարին դիրքերը գրաւողներուն համար` ախոյեանութեան տիտղոսին տիրանալու եւ Բ. դասակարգ չփոխադրուելու համար:
Փարիզ Սեն Ժերմեն, որ հիւրն էր Մոնփելիէի, հաւասարութեամբ մըն ալ պիտի բաւարարուէր` տիտղոսին տիրանալու համար: Սակայն մայրաքաղաքի կազմը 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով յաջորդաբար երկրորդ տարին ըլլալով հանդիսացաւ Ֆրանսայի ախոյեան:
Լիոն, որ հանդիսացաւ փոխախոյեան, 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Պորտոյի հետ:
37-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ 3 խումբեր` Էվիան, Մես եւ Լանս, պաշտօնապէս փոխադրուեցան Բ. դասակարգ:
Ստորեւ` դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Փարիզ Սեն Ժերմեն | 80 (80-34) |
2.- Լիոն | 72 (71-33) |
3.- Մոնաքօ | 68 (50-26) |
4.- Մարսէյ | 66 (73-42) |
5.- Սենթ Էթիեն | 66 (49-29) |
…………………………………………………. | |
17.- Թուլուզ | 42 (41-61) |
18.- Էվիան | 37 (39-59) |
19.- Մես | 30 (30-57) |
20.- Լանս | 26 (31-61) |