
ԱՏՆԱՆ ՀԱԺ ԱԼԻ
Երէկ` հինգշաբթի, 30 ապրիլին, Պահրէյնի մայրաքաղաք Մանամայի մէջ տեղի ունեցան Ասիոյ ֆութպոլի ֆետերասիոնի գործադիր յանձնախումբի ընտրութիւնները` Ասիոյ ֆութպոլի ֆետերասիոնին 26-րդ համագումարին զուգահեռ:
Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ Հաշեմ Հայտար ընտրուեցաւ Ասիոյ ֆութպոլի ֆետերասիոնի գործադիր յանձնախումբի անդամ` ապահովելով 32 ձայն:
Նշենք, որ այս ընտրութիւններուն ներկայ էր նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Սեփ Պլեթըր: