Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած բոլոր մրցումներուն արդիւնքները:
Ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք Բ. դասակարգի ախոյեանութեան 22-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները, հրապարակեց Բ. դասակարգի ախոյեանութեան վերջնական դասաւորումը, որ ներկայացուց հետեւեալ պատկերը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Իժթիմահի | 13 | 6 | 1 | 35 | 14 | 45 |
2.- Սաժես | 11 | 5 | 4 | 41 | 26 | 38 |
3.- ՀՄԸՄ | 11 | 4 | 5 | 38 | 30 | 37 |
4.- Ահլի Սայտա | 9 | 7 | 4 | 40 | 24 | 34 |
5.- Ռիատա Ուալ Ատապ | 7 | 6 | 7 | 29 | 33 | 27 |
6.- Ահլի Նապաթիէ | 8 | 2 | 10 | 26 | 33 | 26 |
7.- Իսլահ Պըրժ Շիմալի | 6 | 6 | 8 | 31 | 32 | 24 |
8.- Մապարրա | 6 | 4 | 10 | 33 | 33 | 22 |
9.- Շեպիպեթ Մազրաա | 4 | 7 | 9 | 16 | 26 | 19 |
10.- Ումմալ Թրիփոլի | 4 | 6 | 10 | 27 | 36 | 18 |
11.- Խըյուլ | 3 | 3 | 14 | 19 | 48 | 12 |
Ինչ կը վերաբերի Գ. դասակարգին, վեց խումբեր` Ուխուուա Խարայեպ, Ամալ Մաարաքէ (Ա. խմբակ), ՀՄՄ, Շապապ Թրիփոլի (Բ. խմբակ), Պար Էլիաս եւ Հիլալ Հարեթ Նաամէ (Գ. խմբակ) ապահովեցին աւարտական հանգրուանի մրցումներուն իրենց տոմսերը` Ա. դասակարգի տոմս ապահովելու համար իրարու միջեւ պայքար մղելու համար: