Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 21-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Փիւնիկ նուազագոյն հաշիւով պարտութիւն մը կրեց Միքայէն` վերջինիս դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին:
Անոր կրած այս պարտութենէն օգտուեցաւ Շիրակ, որ 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Ուլիսին, կէտերու տարբերութիւնը նուազեցուց 7-ի:
Բանանց յաղթեց Ալաշկերտին (2-0), իսկ Գանձասար` Արարատին (2-0):
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Փիւնիկ | 20 | 45 (42-16) |
2.- Շիրակ | 21 | 38 (32-20) |
3.- Ուլիս | 20 | 38 (34-20) |
4.- Միքա | 21 | 28 (22-25) |
5.- Ալաշկերտ | 21 | 25 (21-27) |
6.- Գանձասար | 19 | 25 (26-30) |
7.- Բանանց | 21 | 21 (29-34) |
8.- Արարատ | 21 | 8 (20-54) |