Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան դարձի Բ. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր ՀՄԸՄ-ի կազմը Ժիպէյլի մէջ հիւրը պիտի ըլլայ Պիպլոսի:
Մրցումը պիտի սկսի երեկոյեան ժամը 18:00-ին:
Այսօր տեղի կ՛ունենայ այլ մրցում մըն ալ, մինչ մնացեալ երկուքը վաղը` չորեքշաբթի:
Ստորեւ` յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Պիպլոս – ՀՄԸՄ | 18:00: | Ժիպէյլ |
| Սաժես – Թատամոն | 21:00 | Ղազիր |
| ՎԱՂԸ | ||
| Շանվիլ – Հուփս | 18:00: | Տիք Մըհտի |
| Ռիատի – Մութթահետ | 21:00 | Մանարա |


