29 մարտին Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը Եուրօ-2016-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ հիւրը պիտի ըլլայ Ալպանիոյ:
Այդ մրցումին նախապատրաստուելու համար, Հայաստանի հաւաքականը 23-27 մարտին մարզական հաւաք պիտի կատարէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի ֆութպոլի ակադեմիային մէջ:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը երէկ հաղորդեց, որ հաւաքականի գլխաւոր մարզիչ Պեռնար Շալանտ հրապարակեց անունները այն 24 ֆութպոլիստներուն, որոնք հրաւէր ստացան մասնակցելու այդ հաւաքին:
Ստորեւ` Հայաստանի կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ռոման Պերեզովսքի (Տինամօ Մոսկուա, Ռուսիա), Գէորգ Գասպարով (Միքա) եւ Արսէն Բեգլարեան (Ուլիս):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Ռոպերթ Արզումանեան (Ամքար, Ռուսիա), Հրայր Մկոյեան (Իսթիղլալ, Իրան), Կայէլ Անտոնեան (Օլիմփիք Մարսէյ, Ֆրանսա), Լեւոն Հայրապետեան, Տարօն Ոսկանեան, Վարազդատ Հարոյեան եւ Կամօ Յովհաննիսեան (Փիւնիկ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Կարլեն Մկրտչեան (Թոպոլ, Ղազախստան), Արթուր Եդիգարեան (Տինամօ Մինսք, Պիելոռուսիա), Արտակ Եդիգարեան (Զալկիրիս, Լիթուանիա), Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա), Հենրիխ Մխիթարեան (Պորուսիա Տորթմունտ, Գերմանիա), Գէորգ Ղազարեան (Քերքիրա, Յունաստան), Մարքոս Փիցելլի (Աքթոպէ, Ղազախստան), Արտեոմ Սիմոնեան (Ցիւրիխ, Զուիցերիա), Նորայր Ասլանեան (Ալմեր Սիթի, Հոլանտա) եւ Զաւէն Պատոյեան (Փիւնիկ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Եուրա Մովսիսեան (Սպարտակ Մոսկուա, Ռուսիա), Արթուր Սարգիսով (Վոլքա, Ռուսիա) եւ Ռուսլան Քորեան (Լոքոմոթիւ, Թաշկենդ, Ուզպեքիստան):