Եուրօ-2016-ի ֆութպոլի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, 29 մարտին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը մրցում մը ունի կատարելիք Ալպանիոյ դէմ:
Այս մրցումին նախապատրաստուելու համար Հայաստանի հաւաքականը 23-27 մարտին Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի ակադեմիային մէջ մարզական հաւաք մը պիտի կատարէ:
Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Պեռնար Շալանտ արդէն իսկ հրապարակեց արտասահմանի մէջ հանդէս եկող ֆութպոլիստներուն անունները, որոնք այդ մարզական հաւաքին մասնակցելու հրաւէր ստացած են:
Նշենք, որ այդ ցանկին մէջ կան երկու նորեկներ` յետսապահ Կայել Անտոնեան եւ յառաջապահ Ռուսլան Քորեան (Լոքոմոթիւ, Ուզպեքիստան):
Ստորեւ` արտասահմանի մէջ հանդէս եկող այդ 17 ֆութպոլիստներուն անունները.
Ռոման Պերեզովսքի (Տինամօ Մոսկուա, Ռուսիա), Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Ռոպերթ Արզումանեան (Ամքար, Ռուսիա), Հրայր Մկոյեան (Իսթիղլալ, Իրան), Կարլեն Մկրտչեան (Թոփոլ, Ղազախստան), Արթուր Եդիգարեան (Տինամօ Մինսք, Պիելոռուսիա), Արտակ Եդիգարեան (Զալկիրիս, Լաթվիա), Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա), Գէորգ Ղազարեան (Քերքիրա, Յունաստան), Հենրիխ Մխիթարեան (Պորուսիա Տորթմունտ, Գերմանիա), Մարքոս Փիցելլի (Աքթոպէ, Ղազախստան), Արթուր Սարգիսով (Վոլքա, Ռուսիա), Եուրա Մովսիսեան (Սպարտակ Մոսկուա, Ռուսիա), Նորայր Ասլանեան (Ալմեր Սիթի, Հոլանտա), Արտեոմ Սիմոնեան (Ցիւրիխ, Զուիցերիա), Կայել Անտոնեան (Օլիմփիք Մարսէյ, Ֆրանսա) եւ Ռուսլան Քորեան (Լոքոմոթիւ Թաշկենդ, Ուզպեքիստան):