Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, քննարկելէ ետք իր օրակարգին վրայ եղող հարցերը եւ իր որոշումները տալէ ետք, վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները:
Արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ (ՅԵՏԱՁԳՈՒԱԾ).
Սալամ Զղարթա – Թրիփոլի` 1-0, Ախա Ահլի Ալէյ – Անսար` 1-0, Ահտ – Թատամոն Սուր` 2-1, Նըժմէ – Ռասինկ` 3-0, Նեպի Շիթ – Շապապ Սահել` 0-0 եւ Շապապ Ղազիէ – Սաֆա` 0-0:
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.
Ումմալ Թրիփոլի – Շեպիպեթ Մազրաա` 2-0, Մապարրա – ՀՄԸՄ` 3-0, Ահլի Սայտա – Խըյուլ` 3-0, Ահլի Նապաթիէ – Ռիատա Ուալ Ատապ` 2-1 եւ Իժթիմահի – Իսլահ Պըրժ Շիմալի` 0-0:
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ (Բ. ԽՄԲԱԿ).
ՀՄՄ – Շապապ Արապի` 4-0, Իթթիհատ Հարեթ Նաամէ – Զամալեք Պէյրութ` 4-1, Շապապ Թրիփոլի – Հարաքեթ Շապապ` 3-2 եւ Հարըֆ Ըրտէ Խէյրի – Շեքքա` 2-0:
Ինչ կը վերաբերի շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 6 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Սալամ Զղարթա – Սաֆա | 14:15 | Զղարթա |
Նըժմէ – Թատամոն Սուր | 15:30 | Սայտա |
ՇԱԲԱԹ, 7 ՄԱՐՏ | ||
Ռասինկ – Թրիփոլի | 14:15 | Պուրճ Համուտ |
Անսար – Շապապ Սահել | 15:30 | Պէյրութ |
ԿԻՐԱԿԻ, 8 ՄԱՐՏ | ||
Շապապ Ղազիէ – Նեպի Շիթ | 14:15 | Քֆարժոզ |
Ախա Ահլի Ալէյ – Ահտ | 15:00 | Պհամտուն |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ՈՒՐԲԱԹ, 6 ՄԱՐՏ | ||
Սաժես – Ռիատա Ուալ Ատապ | 14:15 | Նըժմէ |
ՇԱԲԱԹ, 7 ՄԱՐՏ | ||
Մապարրա – Ումմալ Թրիփոլի | 14:15 | Նըժմէ |
Ահլի Նապաթիէ – Խըյուլ | 14:15 | Քֆարժոզ |
ԿԻՐԱԿԻ, 8 ՄԱՐՏ | ||
Ահլի Սայտա – ՀՄԸՄ | 14:15 | Սայտա |
Իժթիմահի – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Թրիփոլի |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
ԿԻՐԱԿԻ, 8 ՄԱՐՏ | ||
Շեքքա – ՀՄՄ | 14:15 | Զղարթա |
Ֆետերասիոնին ժողովէն անմասն չմնացին նաեւ կախակայումներն ու տուգանքներու սահմանումը:
Նախ եւ առաջ Նահտա Պար Էլիաս պարտուած հռչակուեցաւ (2-0), որովհետեւ անոր մարզիկներն ու պատասխանատուները պատճառ դարձան, որ Պար Էլիասի դէմ ընթացող մրցումը ընդհատուի:
Նահտա Պար Էլիասէն խլուեցաւ 6 կէտ, անիկա ենթարկուեցաւ 5 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի, խումբը իր բոլոր մրցումները պիտի կատարէ իր դաշտէն դուրս եւ առանց իր համակիրներուն:
Ակումբին պատասխանատուներէն Քասեմ Սուէյտ երկու տարիով կախակայուեցաւ, մինչ խումբին մարզիկներէն Հիւսէյն Թրատ երեք մրցումով կախակայուեցաւ:
Շեքքա 2-0 արդիւնքով պարտուած հռչակուեցաւ, որովհետեւ Հարըֆ Ըրտէ Խէյրիի դէմ դաշտ ներկայացուց իր տոմարներուն վրայ չստորագրած մարզիկ մը (Շարլ Մախխուլ): Անիկա ենթարկուեցաւ մէկ միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի, մինչ ակումբին պատասխանատուներէն Մայքըլ Սիտի կախակայուեցաւ վեց ամիսով:
Հիլալ Հարեթ Նաամէի մարզիկներէն Ռապիհ Մըզհեր մէկ տարիով կախակայուեցաւ, անոր ակումբը 5 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուելէ բացի պարտի վճարել Նըժմէ ակումբին ֆութպոլի դաշտին նորոգութեան ծախսերը (2,250,000 լիբանանեան ոսկի), ինչպէս նաեւ լուսանկարչական մեքենային ծախսը (600,000 լիբանանեան ոսկի):
Վերոնշեալներէն բացի, անիկա իր բոլոր մրցումները պիտի կատարէ իր դաշտէն դուրս եւ առանց համակիրի: