
Իսրայէլի մէջ տեղի ունեցող Եւրոպայի ճատրակի անհատական ախոյեանութեան 7-րդ հանգրուանին ծիրին մէջ, հայրենի ճատրակ խաղացողներէն վեցը հաւասարութիւններ արձանագրեցին իրենց մրցակիցներուն հետ:
Գաբրիէլ Սարգսեան, որ հաւասարութիւն մը արձանագրեց Անտրէյ Վոլոքիթինի հետ, այժմ 6 կէտով կը գտնուի 7-րդ դիրքին վրայ:
Առաջին դիրքը կը գրաւէ Իան Նեփոմնիաչի, որ ապահոված է 6,5 կէտ:
Հրանդ Մելքումեան եւ Վլատիմիր Պօղոսեան յաղթանակներ արձանագրեցին, մինչ Արման Միքայէլեան միակն ըլլալով պարտութիւն կրեց:
Ստորեւ դասաւորումը` 7-րդ հանգրուանի ճակատումներէն ետք (փակագիծերուն մէջ` անոնց վարկանշային կէտերը).
| ԿԷՏ | |
| 1.- Իան Նեփոմնիաչի (2626) | 6,5 |
| 2.- Անթոն Քորոպով (2648) | 6 |
| 3.- Եւգենիյ Նաժեր (2624) | 6 |
| 4.- Տաւիտ Նաւարա (2623) | 6 |
| 5.- Ալեքսանտր Մոթիելեւ (2620) | 6 |
| 6.- Անտրէ Վոլոքիթին (2602) | 6 |
| 7.- Գաբրիէլ Սարգսեան (2601) | 6 |
| 25.- Վլատիմիր Յակոբեան (2562) | 5,5 |
| 62.- Ռոպերթ Յովհաննիսեան (2506) | 5 |
| 77.- Արման Միքայէլեան (2637) | 4,5 |
| 81.- Սամուէլ Տէր Սահակեան (2563) | 4,5 |
| 83.- Զաւէն Անդրէասեան (2545) | 4,5 |
| 121.- Կարէն Գրիգորեան (2578) | 4 |
| 143.- Հրանդ Մելքումեան (2418) | 4 |
| 154.- Վլատիմիր Պօղոսեան (2272) | 4 |
ՆՇԵՆՔ, որ ախոյեանութեան կը մասնակցին 250 ճատրակ խաղացողներ:


