Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայ Օգնութեան Միութեան Հերթական Այցն Առաջնագիծ

March 6, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Գ. ԳԱԼՍՏԵԱՆ

022515arsartsakh2Հայրենեաց պաշտպանի օրուայ առիթով Հայ օգնութեան միութիւնը հերթական անգամ այցելել էր դիրքեր` շնորհաւորելու առաջին գծում մեր երկրի սահմանը պաշտպանող եւ մեր բոլորի անդորրն ապահովող խիզախ տղաներին: Կազմակերպութիւնը, որ հայ կանանց ու աղջիկների կառոյց է, լինելով մեր հասարակութեան մի մասնիկը` անտարբեր չէ եւ ոչ մի խնդրի հանդէպ, որ կայ մեր կեանքում` մեր հայրենիքի հետ կապուած կամ ընդհանրապէս: ՀՕՄ-ի կանայք մշտապէս իրենց հոգածութիւնն են դրսեւորում մեր զինուոր տղաների հանդէպ` իրենց ներկայութեամբ նաեւ ուժ ու կորով հաղորդելով նրանց:

Այս անգամ եւս նրանք տղաների համար տնական կերակուրներ, միրգ ու քաղցրաւենիք, ինչպէս նաեւ հայ մայրերի ձեռքով գործուած տաք գուլպաներ էին տարել:

ՀՕՄ-ուհիների հետ առաջնագծում էին Եւրոպայի Հայ դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը եւ Իրանի Հայ դատի յանձնախմբի «Թեւանիկ» խմբի պատասխանատու Իւետ Դանիէլեանը: Նրանց համար առաջնագիծ այցելութիւնն այնքան տպաւորիչ էր եւ զգացմունքներով լի, մանաւանդ` այսպիսի եղանակին լինելով դիրքում կանգնած զինուորի կողքին, որ անհնար է նկարագրել: Իւետ Դանիէլեանի համար մէկ ուրիշ զգացողութիւն էր դա, որ բառերով անհնար էր արտայայտել:

Գ. Կարապետեանը հէնց դիրքում` զինուորի կողքին, մի փոքր կիսուեց իր մտածումներով, որն այնքան քիչ էր այն ամէնից, ինչ նա զգում էր այդ պահին…

022515arsartsakh«Որպէս Եւրոպայի Հայ դատի յանձնախմբի նախագահ` երջանիկ եմ, որ գտնւում եմ սահմանային գծի վրայ, մեր հայրենիքի սահմանի վրայ: Քաղաքական ճանապարհով մենք փորձում ենք մեր պայքարով օժանդակել Արցախի եւ Հայաստանի հանրապետութիւնների բարօրութեանը, մեր ապագային, մեր երիտասարդների ապագային: Բայց այստեղ առաջին անգամ զգում եմ, որ մեր զինուորներն են, ովքեր մեր, մեր զաւակների եւ մեր հայրենիքի շարունակութիւնն են ապահովում: Հիմա զգում եմ այդ երիտասարդների եւ նրանց ծնողների ցաւը, նրանց ազգականների ցաւը եւ մեր բոլորի ցաւը, որ այստեղ ծառայելով զոհուեցին: Նաեւ` եթէ մենք այսօր այստեղ ենք, մեր ազատամարտիկների շնորհիւ ենք այստեղ, նրանց, ովքեր զոհուեցին, կամ` որ այսօր ողջ են եւ շարունակում են նրանց գործը: Այսօր, ուրախութեամբ տեսնում եմ, թէ որքան հզօր է մեր բանակը, որքան պատրաստակամ են մեր զինուորներն ու մեր սպաները, եւ որքան լաւ պատրաստուած են` դիմագրաւելու բոլոր տեսակի դժուարութիւններին ու յարձակումներին:

Ես յաջողութիւն պիտի մաղթեմ եւ ասեմ, որ Հայ դատի իմ գործընկերներին` սփիւռքում, Եւրոպայի բոլոր երկրներում, ուր Հայ դատի յանձնախմբեր ունենք, բոլոր իմ ընկերներին, իմ կուսակցութեան` Հայ յեղափոխական դաշնակցութեան ընկերներին եւ Եւրոպայի կոմիտէներին պիտի փոխանցեմ իմ այս զգացումները:

Վստա՛հ եղէք, որ մենք հոգեպէս ձեր կողքին ենք, եւ եթէ պէտք լինի, մենք էլ հնարաւոր ամէն ինչ կ՛անենք, բայց դուք էք, որ այստեղից մեզ ուժ կը տաք, մեզ այդ եռանդը կը տաք, որպէսզի կարողանանք մենք էլ հնարաւորինս անել ձեր գործողութիւններին օժանդակելու համար: Ես ձեզ յաջողութիւն, ուժ եւ կարողութիւն եմ մաղթում, որպէսզի մենք էլ հպարտ լինենք ձեզնով», ասաց Գ. Կարապետեանը:

Բառերն այնքան խօսուն չէին` առաջնագծում կանգնած զինուորի հետ կիսուելու, որքան լուռ զգացմունքները` լի զինուորի հայեացքի լոյսով ու ջերմութեամբ, հերոսական ոգով:

«Ապառաժ»

Նախորդը

Փեսայ Ճա՛ն

Յաջորդը

Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» Ցուցասրահը Կը Հիւրընկալէ Հայրենի Ժողովրդական Նկարիչ Անատոլի Գրիգորեանը

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.