

Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան 21-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, նախորդ շաբաթավերջին Պայէրն Միւնիխ մեծ արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց, երբ 8-0 արդիւնքով ջախջախեց իր հիւրը` Համպուրկը: Թոմաս Միւլըր, Արժեն Ռոպեն եւ Մարիօ Կէօթցէ նշանակեցին երկուքական կոլ:
Պորուսիա Տորթմունտ 4-2 արդիւնքով յաղթելէ ետք Մայնց-05-ի, ժամանակաւորապէս հեռացաւ վտանգաւոր գօտիէն եւ բարձրացաւ 14-րդ դիրք:
Ռէալ Մատրիտ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Տեփորթիւօ Քորունայի: Իսքօ (23-րդ) եւ Քարիմ Պենզեմա (73-րդ) նշանակեցին Ռէալի կոլերը:
Իր կարգին, Պարսելոնա յաղթանակ մը արձանագրեց` պարտութեան մատնելով իր հիւրը` Լեվանթէն: Մրցումին հաշիւը բացաւ Նէյմար (17-րդ), ապա Լիոնել Մեսսի նշանակեց 2 կոլ (38-րդ եւ 59-րդ): Ապա, ան աւելցուց, երրորդ մըն ալ, 66-րդ վայրկեանին` փենալթիով:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
«ՔԱԼՉԻՕ». 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
Սասուոլօ – Ֆիորենթինա | 1-3 |
Փալերմօ – Նափոլի | 3-1 |
Ա. Սէ. Միլան – Էմփոլի | 1-1 |
Աթալանթա – Ինթեր Միլան | 1-4 |
Ճենովա – Հելաս Վերոնա | 5-2 |
Ա. Էս. Ռոմա – Փարմա | 0-0 |
Թորինօ – Քալիարի | 1-1 |
Ուտինեզէ – Լացիօ Ռոմա | 0-1 |
Քիեւօ Վերոնա – Սամտորիա | 2-1 |
Սեսենա – Եուվենթուս | 2-2 |
«ԼԱ ԼԻԿԱ». 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
Սեւիլլա – Քորտոպա | 3-0 |
Ռէալ Մատրիտ – Տեփորթիւօ Քորունա | 2-0 |
Կրանատա – Աթլեթիքօ Պիլպաօ | 0-0 |
Մալակա – Էսփանիոլ | 0-2 |
Վալենսիա – Կեթաֆէ | 1-0 |
Պարսելոնա – Լեվանթէ | 5-0 |
Ռայօ Վայեքանօ – Վիարէալ | 2-0 |
Սելթա Վիկօ – Աթլեթիքօ Մատրիտ | 2-0 |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
Էյպար – Էլչէ | 21:45 |
«ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ». 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
Պայէր Լեւերքուզըն – Վոլֆսպուրկ | 4-5 |
Պայէրն Միւնիխ – Համպուրկ | 8-0 |
Մէօնշընկլատպախ – Քէօլն | 1-0 |
Հոֆընհայմ – Շթութկարթ | 2-1 |
Վերտըր Պրեմըն – Օկզպուրկ | 3-2 |
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Շալքէ | 1-0 |
Հերթա Պերլին – Ֆրայպուրկ | 0-2 |
Հանովըր-96 – Փատերպոռն | 1-2 |
«ԼԻԿ-1». 25-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
Փարիզ Սեն Ժերմեն – Քան | 2-2 |
Լանս – Էվիան | 0-2 |
Լիլ – Նիս | 0-0 |
Մոնաքօ – Մոնփելիէ (յետաձգուած) | |
Նանթ – Պասթիա | 0-2 |
Թուլուզ – Ռենն | 2-1 |
Պորտօ – Սենթ Էթիեն | 1-0 |
Մես – Կենկան | 0-2 |
Լորիան – Լիոն | 1-1 |
Մարսէյ – Ռեմ | 2-2 |